Տիմիթրի Ուզնաձէ
Տիմիթրի Ուզնաձէ վրաց.՝ დიმიტრი ნიკოლოზის ძე უზნაძე | |
---|---|
![]() | |
Ծննդեան անուն | վրաց.՝ დიმიტრი უზნაძე |
Ծնած է | 20 Դեկտեմբեր 1886 |
Ծննդավայր | Իմերեթի մարզ |
Մահացած է | 12 Հոկտեմբեր 1950 (63 տարեկան) |
Մահուան վայր | Թիֆլիս, Խորհրդային Միութիւն[1] |
Քաղաքացիութիւն | Վրաստան |
Ուսումնավայր | Լայփցիկի Համալսարան, Հալլե-Վիտենբերգի համալսարան? և Խարկովի ազգային համալսարան |
Մասնագիտութիւն | փիլիսոփայ, համալսարանի պարոն եւ հոգեբան |
Աշխատավայր | Թիֆլիսի Պետական Համալսարան |
Անդամութիւն | Վրաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա |
Տիմիթրի Նիկոլայի Ուզնաձէ (վրաց.՝ დიმიტრი უზნაძე, 20 Դեկտեմբեր 1886 Սաքարա (ներկայիս՝ Զեստափոնի շրջանը, Վրաստան) — 12 Հոկտեմբեր 1950, Թպիլիսի), վրացի խորհրդային հոգեբան եւ փիլիսոփայ։ Մշակած է դիրքորոշման ընդհանուր հոգեբանական տեսութիւնը։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տիմիթրի Ուզնաձէ ծնած է 1886 թուականի Դեկտեմբեր 20-ին, Սաքարա գիւղին մէջ։ 1905 թուականի յեղափոխութեան մասնակցելու պատճառով հեռացուած է դպրոցէն։ Նոյն թուականին մեկնած է Զուիցերիա, ապա Գերմանիա։ Կրթութիւնը ստացած է Լայպցիկի (1909) ու Խարկվի մէջ (1913): Հայրենիք վերադառնալէն ետք՝ 1915-1917 թուականներուն, զբաղած է մանկավարժական գործունէութեամբ[2]: Թիֆլիսի պետական համալսարանի հիմնադիրներէն մէկն է ու այդ համալսարանի դասախօս է (1918): Այնտեղ ստեղծած է հոգեբանութեան բաժին։ Վրաստանի գիտութիւններու ակադեմիայի հոգեբանութեան տնօրէնն է[3] եւ Վրաստանի ԳԱ ակադեմիկոս (1941): 1946 թուականին ստացած է Վրաստանի գիտութիւններու վաստակաւոր գործիչի տիտղոսը[2]:
Տիմիթրի Ուզնաձէ մահացած է 1950 թուականի Հոկտեմբեր 12-ին Թիֆլիսի մէջ։ Թաղուած է Թիֆլիսի պետական համալսարանի բակին մէջ[2]:
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տիմիթրի Ուզնաձէ հեղինակած է «Դիրքորոշման հոգեբանութեան հիմնական դրոյթները» (1961) եւ «Դիրքորոշման հոգեբանութեան փորձառարական հիմունքներ» (1966) աշխատութիւնները, որոնք կը ներկայացուին ու կը հիմնաւորուին դիրքորոշման՝ որպէս սուբյեկտի ու օբյեկտի միջեւ եղած սահմանի հասկացութիւնը։ Ի յայտ գալով սուբյեկտի պահանջմունքի ու անոր բաւարարման օբյեկտիւ իրավիճակի հակադրութեան պայմաններուն՝ դիրքորոշումը, ըստ Ուզնաձէի, սուբյեկտի ամբողջական, չտարբերակուած վիճակ է, որ կը նախորդէ իրականութիւնը։
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Die metaphysische Weltanschauung W. Ssolowiows mit orientierendem Überblick seiner Erkenntnistheorie, Halle/Saale, 1909.
- Ընդհանուր հոգեբանութիւն, 1940 (վերահրատարակվել է 2004 թուականին):
- Դիրքորոշման հոգեբանութեան փորձարարական հիմունքներ, 1949:
- Психологические исследования. — М., 1966.
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Прангишвили А. С. Исследования по психологии установки. — Тб., 1967.
- Надирашвили Ш. А. Дмитрий Николаевич Узнадзе (к 100-летию со дня рождения)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Узнадзе Дмитрий Николаевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Georgy Ketchuashvili2։ «Dimitri Uznadze (1886–1950)»։ PROSPECTS: the quarterly review of comparative education vol. 24, no.3/4, 1994, p. 687–701։ UNESCO: International Bureau of Education։ արտագրուած է՝ 2010-01-31
- ↑ «History of I. Javakhishvili Tbilisi State University (TSU)»։ Tbilisi State University։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-05-30-ին։ արտագրուած է՝ 2010-01-31
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Контрастная иллюзия по Узнадзе и расширение ее на 3 и более объектов (ռուս.)
- Узнадзе Дмитрий Николаевич — статья из Большой советской энциклопедии (3-е издание)
- Դմիտրի Ուզնաձե (1886—1950) Մատենագրություն, «Մեցնիերեբա» հրատարակչություն, Թբիլիսի, 1984 Archived 2011-07-21 at the Wayback Machine. Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի կայքում