Jump to content

Տիմիթրի Նալպանտեան

Տիմիթրի Նալպանտեան
Ծնած է 15 Սեպտեմբեր 1906(1906-09-15)[1][2][3]
Ծննդավայր Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[4][2]
Մահացած է 2 Յուլիս 1993(1993-07-02)[1] (86 տարեկանին) կամ 10 Յուլիս 1993(1993-07-10)[3] (86 տարեկանին)
Մահուան վայր Մոսկուա, Ռուսիա
Ազգութիւն Հայ[2]
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն
 Խորհրդային Միութիւն
 Ռուսիա
Կրթութիւն Թիֆլիսի Գեղարուեստի Ակադեմիա[2]
Մասնագիտութնիւն գեղանկարիչ
Ժանր դիմապատկեր, Բնանկար և լուռ բնութիւն
Պարգեւներ Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ? Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս? ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ? Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ Աշխատանքային Կարմիր դրօշի շքանշան «1941-1945-ականներու Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնուէր աշխատանքի համար» մետալ Լենինեան մրցանակ ՌԽՖՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ 2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ? Հոկտեմբերեան Յեղափոխութեան շքանշան Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ? և Ճաուահարլալ Նեհրու միջազգային մրցանակ:
Աշխատավայր Վրացֆիլմ?, Օդեսայի կինոստուդիա? և Mezhrabpom-Film?
Անդամակցութիւն Խորհրդային Միութեան Նկարիչներու Միութիւն և Խորհրդային Միութեան Գեղարուեստի Ակադեմիա[2]
Կուսակցութիւն Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[2]
ստորագրութիւն
Dmitry Nalbandyan Ուիքիպահեստում

Տիմիթրի Նալպանտեան (15 Սեպտեմբեր 1906(1906-09-15)[1][2][3], Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[4][2] - 2 Յուլիս 1993(1993-07-02)[1] կամ 10 Յուլիս 1993(1993-07-10)[3], Մոսկուա, Ռուսիա), հայ գեղանկարիչ։ Շահած է Նեհրուի 1968-ի մրցանակը, հնդկական բնաբանով իր նկարած գործերուն համար։

Խորհրդային Միութեան վաստակաւոր գեղանկարիչ Արփենիկ Նալպանտեանի եղբայրն է։

Կենսագրական գիծեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Թիֆլիս։ 1929 թուականին աւարտած է Թիֆլիսի գեղարուեստի ակադեմիան (աշակերտած է Եղիշէ Թադեւոսեանին ու Լանսերէին)։

1931 թուականին տեղափոխուած է Մոսկուա։

Սկիզբը ճանաչուած է իբրեւ խորհրդային շքահանդէսային դիմանկարի վարպետ, ստեղծած է խորհրդային կուսակցական վերնախաւի բազմաթիւ ներկայացուցիչներու, ինչպէս՝ Ստալինի, Խրուշչովի, Պրեժնեւի դիմանկարները, որու համար ալ արուեստագէտները զինք անուանած են «քաղբիւրոյի թիւ մէկ վրձինը»։

1978 թուականին հայ մշակոյթի ականաւոր գործիչներու «Վերնատուն» խմբակային դիմանկարի համար Տմիթրի Նալպանտեանին, որ 1953 թուականէն ԽՍՀՄ գեղարուեստի ակադեմիայի ակադեմիկոս էր[5], շնորհուած է ԽՍՀՄ գեղարուեստի ակադեմիայի ոսկէ մետալ։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 3 4 Կերպարվեստի արխիվ
  2. 1 2 3 4 5 6 7 8 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 — հատոր 8. — է. 149–150.
  3. 1 2 3 4 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი — 2001.
  4. 1 2 Налбандян Дмитрий Аркадьевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
  • «Արեւ», 20 Ցունուար 1969, էջ 1։
    Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։