Տիգրան Պետրոս Գասապեան

Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Տիգրան Պետրոս Գասապեան
Ծնած է 1883
Ծննդավայր Կըն­ջը­լար
Վախճանած է 1915
Ազգութիուն Հայ
Կրթութիուն Կ. Պոլ­սոյ Օս­մա­նեան կայ­սե­րա­կան բժշկա­կան վար­ժա­րա­ն
Մասնագիտութիուն Բժիշկ
բանաստեղծ
Ամուսին Բժշկու­հի Օֆելիա

Կատեգորիա:Անձինք Կատեգորիա:Բժիշկներ այբբենական կարգով

Տիգրան Պետրոս Գասապեան (մօտաւորապէս՝ 1883, Գընճըլար գիւղ - 1915), հայ բժիշկ, բանաստեղծ։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տիգրան Գասապեան ծնած է, հաւանաբար, 1883 թուականին՝ Պրուսայի նահանգի, Նիկոմիդիոյ գաւառակի Կէյվէի շրջանի՝ Գընճըլար գիւղին մէջ։

Նախնական կրթութիւնն ստացած է ծննդավայրի ազգային վարժարանէն ներս։ 1908 թուականին աւարտած է Կ. Պոլսոյ Օսմանեան կայսերական բժշկական վարժարանը։

1908-1914 թուականներուն Տիգրանակերտի կեդրոնական հիւանդանոցէն ներս որպէս բժիշկ աշխատած է։ Եղած է բանաստեղծ եւ գրած գողտրիկ ոտանաւորներ։ Յօդուածներով թղթակցած է հայկական թերթերուն եւ հանդէսներուն։

1914 թուականին՝ Առաջին համաշխարհային պատերազմն սկսելէ ետոք, զօրակոչուած է Օսմանեան բանակ, ուղարկուած՝ Կալիցիոյ ռազմաճակատ եւ ծառայած՝ 11-րդ զօրագունդի 2-րդ գումարտակի զինուորական բժիշկ։

1915 թուականի Սեպտեմբեր 3-ին կամ Դեկտեմբեր 27-ին, Կալիցիոյ ռազմաճակատի վրայ զոհուած է կամ Տիգրանակերտի մէջ մահացած է ժանտախտէ՝ մօտ 32 տարեկան հասակին։

Յետագային անոր այրին՝ բժշկուհի Օֆելիան, իր երկու դուստրերով բնակութիւն հաստատած է Լոս Անճե­լը­ս մէջ։

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Պոտուրեան Մկրտիչ, Հայ հանրագիտակ, Պուքրէշ, 1940։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթըն, 1957։

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երեւան։