Տիգրան Գույումճեան
Արտաքին տեսք
Տիգրան Գույումճեան (անգլերէն՝ Dickran Kouymjian, 6 Յունիս 1934[1], Ռումանիա ամերիկահայ գրող, խմբագիր, պատմաբան, դասախօս եւ հրատարակիչ:[2]
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գույումճեան ծնած է Ռումանիա, 6 Յունիս 1934-ին:[3] Միացեալ նահանգներու քաղաքացի, հայ ծնողներու զաւակն է։[4]
Ուսում եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ուսանած է եւրոպական մշակութային պատմութիւն Ուիսքանսընի համալսարանէն:
- Իր մակիսթրոսի տիտղոսը ստացած է արաբագիտութեան մէջ՝ Պէյրութի Ամերիկեան համալսարանէն:
- Վարդապետութեան աստիճանի (PHD) տիտղոսը ստացած է հայագիտութեան մէջ Գոլումպիա Համալսարանէն 1969-ին, ըլլալով առաջին անձը որ այս մէկը իրագործէ:[4]
- 1977-ին ան հրաւիրուած է Ֆրեզնօ՝ հիմնելու հայագիտական ծրագիր մը Գալիֆորնիոյ Նահանգային Համալսարանին մէջ՝ Ֆրեզնօ:
- Ֆրեզնոյի մէջ գտնուած ժամանակ, Գույումճեան հիմնած է «Հայ Շարժում»ը, հայ ուսանողական թերթ մը որ կը շարունակէ գործել մինչեւ այսօր:
- Դոկտ. Գույումճեան մինչեւ թոշակի անցնիլը Հայկ եւ Իզապէլ Պէրպէրեան Հայագիտութեան Դասախօսն էր Գալիֆորնիոյ Նահանգային Համալսարանին՝ Ֆրեզնօ:
- Դասաւանդած է բազմաթիւ համալսարաններու մէջ ներառեալ Գոլումպիա, Գահիրէի Ամերիկեան Համալսարան, Պէյրութի Հայկազեան Համալսարան, Փարիզի Սորպոն, եւ այցելու Հայագիտութեան Դասախօս Գալիֆորնիոյ Համալսարանին մէջ՝ Պըրքլի, 1996-ին:[4]
- 1987-ին ան եղած է օտար լեզուներու եւ գրականութեան աւագ դասախօս Երեւանի Պետական Համալսարանին մէջ՝ Հայաստան:
- Գույումճեան Հայաստանի Ազգային Գիտութիւններու կաճառի արտասահմանեան անդամ է: Ան նաեւ ծառայած է որպէս ԵՈՒՆԵՍՔՕ-ի խորհրդատու:[4]
- Հրատարակած է աւելի քան երեք հարիւր յօդուածներ եւ մի քանի գիրքեր:[2][4]
- Ամուսնացած է Անժէլ Գաբոյեանի հետ, որ նոյնպէս գիտնական եւ ուսուցչուհի է:[2]
- Ան յայտարարած է իր հանգստեան կոչելը 2008-ին, Գալիֆորնիոյ Նահանգային Համալսարանին՝ Ֆրեզնօ, 31 տարիներու ծառայութենէ ետք:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 Kouymjian, Dickran (2019-11-18), ILLUSTRATIONS OF THE ARMENIAN ALEXANDER ROMANCE AND MOTIFS FROM CHRISTIAN ICONOGRAPHY, Peeters Publishers, pp. 149–182, https://doi.org/10.2307/j.ctv1q26q8b.15, վերցված է 2025-05-17
- ↑ ակադեմիա ՀՀ գիտությունների ազգային։ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա»։ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա։ արտագրուած է՝ 2025-05-17
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Bulbulian Berge (2000)։ The Fresno Armenians: History of a Diaspora Community (անգլերեն)։ Press at California State University, Fresno։ ISBN 978-0-912201-35-1