Տեպի Ռէյնոլծ
| Տեպի Ռէյնոլծ անգլերէն՝ Debbie Reynolds | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | անգլերէն՝ Mary Frances Reynolds |
| Ծնած է | 1 Ապրիլ 1932[1][2][2][…] |
| Ծննդավայր | Էլ Պասո, Թեքսաս, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[3][1] |
| Մահացած է | 28 Դեկտեմբեր 2016[1][2][2][…] (84 տարեկանին) |
| Մահուան վայր | Սեդարս-Սինայ բժշկական կենտրոն, Բևերլի Գրոուվ, Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
| Քաղաքացիութիւն |
|
| Կրօնք | Church of the Nazarene? |
| Ուսումնավայր | Բըրբանքի ավագ դպրոց? և John Burroughs High School? |
| Տեսակ | փոփ երաժշտութիւն, աւանդական փոփ երաշժտութիւն և Ճազ |
| Մասնագիտութիւն | երգչուհի, գրագէտ, գեղեցկութեան մրցոյթի մասնակից, պարող, ինքնակենսագիր, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասան, Հնչիւնաւորող, հեղինակ, դերասանուհի, ձեռնարկատէր, մարդասէր և երաժիշտ |
| Աշխատավայր | Warner Bros.? |
| Ամուսին | Harry Karl?[4], Richard Hamlett? և Էդի Ֆիշեր?[4] |
| Ծնողներ | հայր՝ Raymond Reynolds?, մայր՝ Maxine Reynolds? |
| Երեխաներ | Քերրի Ֆիշըր[4] և Todd Fisher?[5] |
| Կայքէջ |
www |
Մերի Ֆրենսիս «Տեպի» Ռէյնոլծ (անգլ.՝ Mary Frances "Debbie" Reynolds 1 Ապրիլ 1932[1][2][2][…], Էլ Պասո, Թեքսաս, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[3][1] - 28 Դեկտեմբեր 2016[1][2][2][…], Սեդարս-Սինայ բժշկական կենտրոն, Բևերլի Գրոուվ, Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ) ամերիկացի դերասանուհի, երգչուհի եւ ձեռնարկատէր էր։ Ան թեկնածու առաջադրուեցաւ Golden Globe Award-ի՝ Ամենայոյսատու նորեկի համար, Helen Kane-ի իր մարմնաւորումով՝ 1950-ի Three Little Words ժապաւէնին մէջ։
Իր բեկումնային դերը՝ իր առաջին գլխաւոր դերն էր, որպէս Kathy Selden՝ Singin' in the Rain (1952) ժապաւէնին մէջ։ Իր միւս յաջողութիւնները կը ներառեն The Affairs of Dobie Gillis (1953), Susan Slept Here (1954), Bundle of Joy (1956-ի Golden Globe-ի թեկնածութիւն), The Catered Affair (1956-ի National Board of Review-ի Լաւագոյն երկրորդական դերասանուհիի դափնեկիր) եւ Tammy and the Bachelor (1957), ուր ան կատարեց «Tammy» երգը, որ գագաթնակէտին հասաւ Billboard-ի երաժշտական աղիւսակներուն վրայ։[6]
1959-ին՝ ան գլխաւոր դերակատար եղաւ The Mating Game ժապաւէնին մէջ՝ Թոնի Րէնտըլի (Tony Randall) հետ, եւ թողարկեց իր առաջին փոփ երաժշտութեան ալպոմը։[7] Ան գլխաւոր դեր ստանձնեց Singin' in the Rain (1952) ժապաւէնին մէջ՝ Ճին Քելիի (Gene Kelly) հետ, How the West Was Won (1962) եւ The Unsinkable Molly Brown (1964), ուր Titanic-ի աղմկարար ուղեւոր Margaret «Molly» Brown-ի իր դերակատարումը Ռէյնոլծին բերաւ Օսքարի թեկնածութիւն՝ Լաւագոյն դերասանուհիի համար։[6] Իր միւս ժապաւէնները կը ներառեն՝ The Singing Nun (1966), Divorce American Style (1967), What's the Matter with Helen? (1971), Mother (1996, Golden Globe-ի թեկնածութիւն) եւ In & Out (1997)։ Ան ծանօթ էր Charlotte's Web (1973) ժապաւէնին մէջ Charlotte A. Cavatica-ի ձայնը մարմնաւորելով։ Ռէյնոլծ նաեւ cabaret-ի կատարող էր. 1979-ին՝ ան բացաւ Debbie Reynolds Dance Studio-ն Հիւսիսային Hollywood-ի մէջ։[8]
Իր հեռատեսիլային շարքը՝ The Debbie Reynolds Show, իրեն բերաւ Golden Globe-ի թեկնածութիւն մը՝ 1969-ին։ Ան գլխաւոր դեր ստանձնեց Irene երաժշտական բեմադրութեան 1973-ի Broadway-եան վերականգնումին մէջ, որ իրեն բերաւ Tony Award-ի թեկնածութիւն մը՝ «Լաւագոյն գլխաւոր դերասանուհի երաժշտականի մէջ» (Best Leading Actress in a Musical) անուանակարգով։ Ան նաեւ թեկնածու առաջադրուեցաւ Daytime Emmy Award-ի՝ A Gift of Love-ի (1999) իր դերակատարումին համար։ 2000-ականներու սկիզբի Will & Grace սիթքոմին մէջ յայտնուելէ ետք՝ Ռէյնոլծ թեկնածու առաջադրուեցաւ Primetime Emmy Award-ի՝ «Լաւագոյն հրաւիրեալ դերասանուհի կատակերգական շարքի մէջ» (Outstanding Guest Actress in a Comedy Series) անուանակարգով՝ Grace Adler-ի մայր Bobbi-ի իր դերին համար։ Ան հասաւ նոր, աւելի երիտասարդ հանդիսատեսի՝ Disney-ի Halloweentown շարքին մէջ Aggie Cromwell-ի իր դերով։
Բացի իր պարի դպրոցէն՝ Ռէյնոլծ ունեցաւ նաեւ քանի մը գործարար ձեռնարկներ, ներառեալ Լաս Վեկասի պանդոկ մը եւ խաղատուն մը. ան նաեւ ժապաւէններու յուշանուէրներու եռանդուն հաւաքորդ էր, սկսելով 1970-ի MGM-ի աճուրդին գնուած իրերէն։ Ան ծառայեց որպէս նախագահ The Thalians-ի՝ հոգեկան առողջութեան նուիրուած կազմակերպութեան մը։[6] 2015-ին Screen Actors Guild Life Achievement Award-ը[6] եւ 2016-ին Jean Hersholt Humanitarian Award-ը[9] ստանալէ ետք՝ ան ունեցաւ իր վերջին ժապաւէնային դերակատարումը Bright Lights կենսագրական վերյիշողութեան մէջ։[10][11] Ռէյնոլծ մահացաւ արիւնահոսային կաթուածէ ետք՝ 28 Դեկտեմբեր 2016-ին, իր դստեր՝ դերասանուհի Քերի Ֆիշըրի (Carrie Fisher) մահէն մէկ օր ետք։[12][13]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 http://www.nytimes.com/2016/12/28/movies/debbie-reynolds-dead.html
- 1 2 3 4 5 6 7 8 Internet Broadway Database — 2000.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #118884301 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- 1 2 3 The International Who's Who of Women 2006 — 2005.
- ↑ Lundy D. R. The Peerage
- 1 2 3 4 Lowry Brian (December 28, 2016)։ «Debbie Reynolds, 'Singin' in the Rain' star, dies at 84»։ CNN։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ December 2, 2023-ին։ արտագրուած է՝ December 29, 2016
- ↑ «Obituary: Debbie Reynolds, a wholesome Hollywood icon»։ London: BBC News։ December 29, 2016։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ October 15, 2023-ին։ արտագրուած է՝ December 29, 2016
- ↑ Musbach Julie (February 13, 2019)։ «Debbie Reynolds Dance Studio Demolished in LA»։ Broadway World։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ October 24, 2022-ին։ արտագրուած է՝ May 25, 2021
- ↑ Gray Tim (2015-08-27)։ «Gena Rowlands, Spike Lee, Debbie Reynolds to Receive Governors Awards Oscars»։ Variety։ արտագրուած է՝ 2025-05-24
- ↑ Littleton Cynthia (December 29, 2016)։ «Inside Debbie Reynolds and Carrie Fisher's Upcoming HBO Documentary: 'It's a Love Story'»։ Variety։ արտագրուած է՝ December 29, 2016։ «HBO will carefully consider the appropriate timing given the tragic developments»
- ↑ de Morales Lisa (December 30, 2016)։ «HBO Moves 'Bright Lights' Debut in Wake of Carrie Fisher, Debbie Reynolds Deaths»։ Deadline Hollywood։ արտագրուած է՝ December 30, 2016
- ↑ Almasy Steve (December 28, 2016)։ «Debbie Reynolds dies one day after daughter Carrie Fisher passes»։ CNN։ արտագրուած է՝ December 28, 2016։ «Reynolds had complained of breathing problems, an unidentified source told The Los Angeles Times.»
- ↑ «Photo of Debbie Reynolds and Carrie Fisher»։ Los Angeles Times։ December 28, 2016։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ December 30, 2016-ին։ արտագրուած է՝ December 29, 2016