Տարիա Կամսարական
Տարիա Կամսարական | |
---|---|
![]() | |
Ծննդեան անուն | հայ.՝ Դարուհի Կամսարական |
Նաեւ յայտնի է իբրեւ | Anne Sarag[1] |
Ծնած է | 24 Ապրիլ 1902[2] |
Ծննդավայր | Աղեքսանդրիա, Եգիպտոս[3][4][2] |
Մահացած է | 1 Մարտ 1986[5][2] (83 տարեկանին) |
Մահուան վայր | Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[2] |
Քաղաքացիութիւն |
![]() ![]() ![]() |
Ազգութիւն | Հայ[3] |
Ուսումնավայր | Lycée Français d'Alexandrie? և Աքատեմի տը լա Կրանտ Շոմիէր[3] |
Մասնագիտութիւն | քանդակագործ, գրագէտ և շքանշաններ ձեւաւորող |
Տարիա Կամսարական (բուն անունով Արտեմիս Տօրա (Տօրիա) Կամսարական, 24 Ապրիլ 1902[2], Աղեքսանդրիա, Եգիպտոս[3][4][2] - 1 Մարտ 1986[5][2], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[2]), եգիպտահայ քանդակագործ, ֆրանսագիր վիպասանուհի։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Աղեքսանդրիա, Եգիպտոս։ Արմենակ Կամսարականի զաւակներէն Տարիա Կամսարական, Արամ եւ Երուանդ եղբայրներէն ամենափոքրը։
Ան իր մանկութիւնը ապրած է Աղեքսանդրիոյ Պոլքլի շրջանը։ Փոքր տարիքին Տարիա կրթութիւնը ստացած է հարուստ ընտանիքներու ժամանակի սովորութիւններուն համապատասխան` ունենալով յոյն, անգլիացի եւ ֆրանսացի խնամող դաստիարակներ:
Ան տիրապետած է երեք լեզուներու եւ իր ամբողջ կեանքին ընթացքին ալ կը պահէ երեք լեզուներու հմտութիւնը: Ան ծանօթ էր նաեւ արաբերէնին, հայերէնին եւ քիչ մըն ալ թրքերէնին։ Հայերէնը կը սորվի յայտնի մանկավարժ Էլպիս Կեսարացեանէն։
Տարիա 13 տարեկանէն սկսած է ֆրանսերէն գրել՝ բանաստեղծութիւններ եւ իր երեւակայութիւնէն բխած պատմուածքներ։ Իր ընթերցումներու առաջին աղբիւրը եղած է ֆրանսացի եւ անգլիացի դասական գրականութեան հեղինակներու՝ իր ծնողքին ունեցած հարուստ գրադարանը:
Ուսումը աւարտած է 1924-ին, Աղեքսանդրիոյ ֆրանսական երկրորդական վարժարանէն` «Lycée Français d’Alexandrie»: Ոգեշնչուած նկարչութեան եւ քանդակագործութեամբ, որոշած է արձանագործ-նկարիչ դառնալ։
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տարիա Կամսարական Ֆրանսերէն հատորներու հեղինակ է «Anne Serag» գրական ծածկանունով. Voyage avec une ombre «Ճամբորդութիւն ստուերի հետ» վէպը, 232 էջ, զոյգի մենակութեան եւ թիւրիմացութեան մասին է (հրատարակուած է 1957, ֆրանսերէն) եւ L’anneau de feu «Հրեղէն օղակ» վէպը, 355 էջ (հրատարակուած է 1965 Ֆրանսերէն) ։
Տարիա Կամսարական իր ֆրանսերէն «Fatalisme du sang» վիպակին մէջ պատմած է իր աչքերով տեսած Փորթ Սայիտի մէջ Մուսա լեռան խիզախ մարտիկներու կեանքը: Նոյն վիպակը հայերէնի թարգմանած է «Արեւ» օրաթերթի խմբագիր Միքայէլ Կիւրճեան «Արիւնին ճակատագրականութիւնը» խորագրով եւ հրապարակած է «Արեւ» օրաթերթի թերթօնով՝ (թիւ 5 Դեկտեմբեր 1922 մինչեւ թիւ 80 Մարտ 16 1923)[6]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Bénézit E., Zeiger-Viallet E., Busse J. Dictionnaire critique et documentaire des peintres, sculpteurs, dessinateurs et graveurs de tous les temps et de tous les pays
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 մահվան վկայական — է. 6.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 https://archief.museumplantinmoretus.be/doc/au::55866
- ↑ 5,0 5,1 5,2 Gamsaragan, Daria // Benezit Dictionary of Artists — OUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7 — doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00070369
- ↑ «Տարիա Կամսարական՝ Եգիպտահայ տաղանդաւոր քանդակագործ, ֆրանսագիր վիպասանուհի Anne Sarag - Darperag21» (en-US)։ 2023-07-01։ արտագրուած է՝ 2023-07-29