Տաթեւ Չախեան
Տաթեւ Չախեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 1 Յուլիս 1992 (33 տարեկան) |
| Ծննդավայր | Երեւան, Հայաստան |
| Մասնագիտութիւն | արուեստագէտ և բանաստեղծուհի |
| Քաղաքացիութիւն |
|
| Կրթութիւն | Երեւանի Պետական Համալսարան |
| Կայք | tatevchakhian.com |
| Tatev Chakhian Ուիքիպահեստին մէջ | |
Տաթեւ Չախեան (յուլիսի 1, 1992, Երեւան, Հայաստան1 Յուլիս 1992, Երեւան, Հայաստան), հայ արուեստագէտ։
Առաջին բանաստեղծական ժողովածուն «ԱՆԱՆՁՆԱ(ԳՐԱ)ՅԻՆ» (Երեւան, 2016) առաջադրուած է 2018 թուականի «Եւրոպայի ազատութեան բանաստեղծ» միջազգային մրցանակին եւ հրատարակուած է լեհերէն՝ «DOWÓD (NIE)OSOBISTY» (Instytut Kultury Miejskiej, 2018)։ Հեղինակի երկրորդ ժողովածուն՝ «MIGRANT POINT» լոյս տեսած է Երեւան (Ակտուալ Արուեստ, 2024)։ Բանաստեղծական շարքերը թարգմանուած եւ հրատարակուած են աւելի քան քսան լեզուով։ Կը կատարէ թարգմանութիւններ, կը հանրահռչակէ լեհ եւ անգլալեզու ժամանակակից բանաստեղծութիւնը։
Վաղ կեանք եւ կրթութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Երեւան 1992 թուականին՝ մանկավարժի ընտանիքն մէջ։ Կրթութիւն ստացած է Երեւանի պետական համալսարանի Պատմութեան ֆակուլտետի Մշակութային մարդաբանութեան բաժնին մէջ[1], այնուհետ աւարտած է Պոզնանի Ադամ Միցկեւիչի անուան համալսարանի Միջազգային յարաբերութիւններու ֆակուլտետը։
Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մրցանակները կը ներառեն «Գրանիշ 2022»՝ «Տարուայ լաւագոյն պոեզիա» անուանակարգը, Տիոնիզի Մալիշեւսկու անուան գրական պարգեւ (Լեհաստան, 2017), Կազեթա Օպիւաթելսքա գրական մրցանակ (Լեհաստան, 2016), Հայաստանի առաջին տիկնոջ գրական մրցանակ (ՀՀ, 2016), Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին երկրորդի կողմէ «Սահակ Պարթեւ» գրական մրցանակ (ՀՀ, 2015)։
Բանաստեղծական առաջին հաւաքածոն առաջադրուած է «Եւրոպայի ազատութեան բանաստեղծ» միջազգային մրցանակին (Կտանսկ, 2018), որ նուիրուած է «ժամանակակից ընթերցողի համար ամենակարեւոր սուբյէկտներէն մէկուն` «ազատութեան»` այդ թեմայով գրուած բանաստեղծութիւնը խրախուսելու եւ արժեւորելու համար[2][3]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Tatev Chakhian»։ Versopolis։ արտագրուած է՝ 2018 թ․ մարտի 22
- ↑ IKM։ «Nominations 2018»։ europejskipoetawolnosci.pl (pl-PL)։ արտագրուած է՝ 2018 թ․ մարտի 22
- ↑ IKM։ «Dowód (nie)osobisty»։ europejskipoetawolnosci.pl (pl-PL)։ արտագրուած է՝ 2018 թ․ մարտի 22
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Պաշտօնական կայք
- Armenia, Villages on the Road Archived 2018-03-23 at the Wayback Machine. (poem)