Վլատիմիր Նազոր
| Վլատիմիր Նազոր խրթ․՝ Vladimir Nazor | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 30 Մայիս 1876[1][2][3][…] |
| Ծննդավայր | Պոստիրա, Սփլիթ- Տալմաթիա |
| Մահացած է | 19 Յունիս 1949[4][1][2][…] (73 տարեկանին) |
| Մահուան վայր | Զաղրէպ, ՀՍՖՀ[4] |
| Քաղաքացիութիւն |
|
| Կրօնք | Աթէիզմ |
| Ուսումնավայր | Զագրեբի համալսարան? |
| Մասնագիտութիւն | բանաստեղծ, կոմիսար, գրագէտ, թարգմանիչ և քաղաքական գործիչ |
| Վարած պաշտօններ | Խորվաթիայի նախագահ? |
| Անդամութիւն | Սերպեան գիտութիւններու եւ արուեստներու կաճառ և Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա? |
| Կուսակցութիւն | Հարավսլավիայի կոմունիստների միություն? |
Վլատիմիր Նազոր (խրթ․՝ Vladimir Nazor, 30 Մայիս 1876[1][2][3][…], Պոստիրա, Սփլիթ- Տալմաթիա - 19 Յունիս 1949[4][1][2][…], Զաղրէպ, ՀՍՖՀ[4]), խրուաթ բանաստեղծ, գրող, պետական եւ հասարակական գործիչ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Տալմացիոյ Պրաչ կղզիին մէջ։
Իր հսկայածաւալ գործը ներշնչուած է սլաւ դիցարանութենէն, եւ իր երկիրին պատմական եւ ընկերային անցեալէն։ Ան հեռացած է ժամանակակից յոռետես մտայնութենէն եւ իր բանաստեղծութեանց եւ վէպերուն մէջ, երգած է ապրելու երջանկութիւնը, աշխարհի գեղեցկութիւնը, երիտասարդութիւնը, հաւատքը իր ժողովուրդին արժէքներուն մէջ։
1942-ին, հակառակ իր յառաջացած տարիքին, միացած է փարթիզաններուն՝ իր հայրենիքէն ազատագրման համար։
1943 թուականին ընտրուած է Խրոիաթիոյ ազատագրման հակաֆաշիստական երկրամասային «վեչէի» նախագահի առաջին տեղակալ, 1945 թուականին՝ Խրուաթիոյ Ժողովրդական ժողովի նախագահութեան նախագահ։
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իր առաջին գործը բանաստեղծութեան գիրք մըն Է՝« Լիրիքա», ունի նաեւ դիւցազներգութիւններ՝ «Խրուաթ Թագաւորները» (1912)։
Ունի վէպեր եւ վիպակներ․
- «Ժոզա հսկան»,
- «Առքուն»,
- «Պատմութիւն կղզիին, քաղաքին եւ Լեոներունուն (1927),
- « Լոտա հովիւը»։
Թարգմանած է նաեւ Տանթէէն, Հիւկոյէն, Հայնէէն , եւ Լէոփարտիէն։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Hrvatski biografski leksikon — 1983.
- 1 2 3 4 Назор Владимир // Большая советская энциклопедия: [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.