Վիեթնամ
| Վիեթնամ | |||||
|---|---|---|---|---|---|
| |||||
|
| |||||
| Կը ներառնէ | Bắc Ninh?, Hưng Yên?, Ninh Bình?, Հանոյ?, Հայֆոն?, Hà Tĩnh?, Նգեան?, Quảng Trị?, Թհան Հոա?, Huế?, Cao Bằng?, Lạng Sơn?, Lào Cai?, Phú Thọ?, Quảng Ninh?, Թայինգուեն?, Tuyên Quang?, Điện Biên?, Lai Châu?, Sơn La?, Đắk Lắk?, Gia Lai?, Lâm Đồng?, Khánh Hòa?, Կուանգնգայ?, Դանանգ?, Đồng Nai?, Tây Ninh?, Հոշիմին?, An Giang?, Cà Mau?, Đồng Tháp?, Vĩnh Long? և Քանթհո? | ||||
| Պետական լեզու | վիետնամերեն?[1] | ||||
| Մայրաքաղաք | Հանոյ?[2] | ||||
| Օրէնսդիր մարմին | National Assembly of Vietnam? | ||||
| Երկրի ղեկավար | Tô Lâm? | ||||
| Կառավարութեան ղեկավար | Phạm Minh Chính? | ||||
| Ազգաբնակչութիւն | 96 208 984 մարդ (1 Ապրիլ 2019)[3] | ||||
| Կրօնք | Պուտտայականութիւն[4], Կաթոլիկութիւն[4], Բողոքականութիւն[4], Caodaism?[4] և Hòa Hảo?[4] | ||||
| Օրհներգ | Tiến Quân Ca?[5] | ||||
| Կարգախօս | Độc lập – Tự do – Hạnh phúc[2], Independence – Freedom – Happiness[2], Независимост - свобода - щастие և Annibyniaeth – Rhyddid – Hapusrwydd | ||||
| Հիմնադրուած է | 2 Յուլիս 1976, 2 Սեպտեմբեր 1945 և 1804 թ. | ||||
| Արժոյթ |
Դոնգ?[6] | ||||
| Ժամային համակարգ | UTC+7? և Asia/Ho_Chi_Minh?[7] | ||||
| Հեռաձայնային համակարգ | +84 | ||||
| Համացանցի յղում | .vn? | ||||
| Մարդկային ներուժի զարգացման թիւ | 0,703[8] | ||||
| Lua–ի սխալ՝ expandTemplate: template "ref-vi" does not exist։ | |||||
Վիեթնամ, վիեթնամերէն՝ Cộng hòa Xã hội chủ nghĩa Việt Nam) երկիր մը՝ Հարաւարեւելեան Ասիոյ արեւելեան ծայրին[9]։
Աշխարհագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ունի շուրջ 331,000 քմ² տարածութիւն եւ աւելի քան 100 միլիոն բնակիչ. այդ պատճառով ալ կը համարուի աշխարհի 15-րդ ամէնէն բնակեցուած երկիրը։
Հիւսիսէն սահմանակից է Չինաստանին, արեւմուտքէն՝ Լաոսին եւ Քամպոտիային, հարաւարեւմուտքէն՝ Թայլանտի ծոցին։ Արեւելքէն կ'ողողուի Հարաւ-չինական ծովուն ջուրերով։ Բացի ցամաքային սահմաններէն, Վիեթնամ ծովային սահմաններ ունի Թայլանտի, Մալիզիոյ, Ինտոնեզիայի եւ Չինաստանի հետ։
Քաղաքներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մայրաքաղաքը Հանոյն է, իսկ ամէնէն մեծ քաղաքը՝ Հօ Չի Մինը, որ կը համարուի երկիրին տնտեսական եւ առեւտրական կեդրոնը[10]։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Վիեթնամ մարդկութեան հինաւուրց բնակավայրերէն է։
Պետական առաջին կազմաւորումները կը հասնին Ք.Ա. առաջին հազարամեակի սկիզբին։
Մօտաւորապէս հազար տարի (Ք.Ա. 111 - Ք.Ե. 938) երկիրը կը մնայ Չինաստանի տիրապետութեան տակ։
Ժ. դարէն սկսեալ, Վիեթնամ կը ձեւաւորէ անկախ թագաւորութիւններ։
ԺԹ. դարէն սկսեալ, երկիրը կը դառնայ Ֆրանսական գաղութ, եւ 1887-ին մուտք կը գործէ Հնդկաչինայի ֆրանսական գաղութային միութեան մէջ։
Ի. դարու կէսերուն, վիեթնամցիները ազատագրական պայքար կը մղեն։ Երկրորդ համաշխարհային պատերազմէն ետք, 1945-ին, Հօ Չի Մին անկախութիւն կը հռչակէ եւ կը հիմնէ Վիեթնամի Հանրապետութիւնը։ Սակայն Ֆրանսա կը փորձէ վերականգնել իր իշխանութիւնը, ինչ որ կը յանգեցնէ Առաջին Հնդկաչինական պատերազմին (1946-1954)։
Ժընեւի համաձայնագիրով երկիրը կը բաժնուի երկու մասի՝ Հիւսիսային Վիեթնամ (քոմունիստական) եւ Հարաւային Վիեթնամ (արեւմտամէտ)։
Այս բաժանումը պատճառ կը դառնայ Վիեթնամի պատերազմին (1955-1975)։ Պատերազմը կ'աւարտի Հիւսիսային Վիեթնամի յաղթանակով եւ երկիրին վերամիաւորումով՝ 2 Յուլիս 1976-ին, երբ կը հռչակուի Վիեթնամի Հանրապետութիւնը։
Տնտեսութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Այսօր Վիեթնամ դասուած է աշխարհի ամէնէն արագ աճող տնտեսութիւններէն մէկը։
Գլխաւոր ճիւղերն են՝
- Բրինձի եւ բոյսերու արտադրութիւն,
- Հագուստ, կաշի, ելեկտրական սարքեր,
- Ծովամթերքներու արտահանում,
- Զբօսաշրջութիւն։
Մշակոյթ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վիեթնամի մշակոյթը ձեւաւորուած է տեղական աւանդութիւններու, չինական ազդեցութիւններու եւ հետագային նաեւ ֆրանսական եւ արեւմտեան տարրերու խառնուրդով։ Տպաւորիչ դեր ունին պուտտայականութիւնը եւ տեղական կրօնական սովորութիւնները։
Ազգային խոհանոցը լայնօրէն ճանչցուած է աշխարհի տարածքին մէջ։
Ժամանակակից Վիեթնամը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Այսօր Վիեթնամ կը համարուի միջին եկամուտ ունեցող երկիր մը, որ ունի արագ զարգացող քաղաքներ, լայնածաւալ արտահանման շուկաներ եւ միջազգային աճող դեր։
Հանոյը կը ծառայէ իբրեւ վարչական մայրաքաղաք, իսկ Հօ Չի Մին քաղաքը՝ տնտեսական ու առեւտրային կեդրոն։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 5.3 // (unspecified title)
- 1 2 3 (unspecified title)
- ↑ https://web.archive.org/web/20211117073249/http://tongdieutradanso.vn/uploads/data/6/files/files/Ket%20qua%20toan%20bo%20Tong%20dieu%20tra%20dan%20so%20va%20nha%20o%202019_ca%20bia_compressed.pdf
- 1 2 3 4 5 https://www.gso.gov.vn/wp-content/uploads/2019/12/Ket-qua-toan-bo-Tong-dieu-tra-dan-so-va-nha-o-2019.pdf
- ↑ 13.3 // (unspecified title)
- ↑ 55.3 // (unspecified title)
- ↑ https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/asia
- ↑ Human Development Report — Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր, 2022.
- ↑ Վիեթնամ
- ↑ քաղաք