Jump to content

Վեց Հայկական Նահանգներ

Վեց Հայկական Նահանգները (օսման.՝ ولايت سته Vilâyat-ı Sitte, թրքերէն՝ Altı Ermeni ili) Օսմանական Կայսրութեան գլխաւոր նահանգներն էին ուր հայ բնակչութեան մեծամասնութիւնը կը բնակէր: Այս նահանգները միասին կը կազմեն Արեւմտեան Հայաստանի մեծ մասը: Այս նահանգներն են՝ Վան, Էրզրում, Խարբերդ, Բաղէշ, Տիարպեքիր, եւ Սեբաստիա:

«Վեզ Հայկական Նահանգեր» անունը դիւանագիտական գործածութիւն մըն է որ կը ներկայացնէր Օսմանական Կայսրութեան այն նահանգներուն ուր հայ բնակչութիւնը մեծ թիւով ներկայ էր: Այն ժամանակաշրջանին, դիւանագիտական լեզուով, այս անունը կը նշանակէր այն տարածքը որուն համար քանի մը քաղաքական ուժեր բարենորոգումներ կը պահանջէին հայերուն օգտին[1]: Այս անունը որդեգրուած էր Պերլինի Պայմանագրին միջոցաւ 1878 թուականին, որուն նպատակն էր իրականացնել բարենորոգումները պահանջուած տեղացի հայ ժողովուրդին կողմէ, ինչպէս նաեւ վերահսկել իրենց ապահովութիւնը, օրինակ՝ քիւրտերուն դէմ[2]:

ժողովրդաբնակութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ազգային ցեղային խումբեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ցեղային քարտէս վեց հայկական նահանգներուն ըստ՝ Կոստանդնուպոլսոյ Հայոց Պատրիարքութեան, 1912:
Հայ բնակչութիւնը Օսմանական կայսրութեան մէջ ըստ՝ 1914 թուականի պաշտօնական վիճակագրութեան:

Վիճակագրական վելուծում ցեղային խումբերուն Օսմանական նաանգներուն մէջ, Կոստանդնուպոլսոյ Հայոց Պատրիարքութեան կողմէ, 1912[3]

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]


Ցեղային խումբերը Բաղէշ Տիարպեքիր Էրզրում Խարբերդ Սեբաստիա Վան Ընդհանուր %
Հայերը 180,000 105,000 215,000 168,000 165,000 185,000 1,018,000 38.9
Թուրքերը1 48,000 72,000 265,000 182,000 192,000 47,000 806,000 30.8
Քիւրտերը2 77,000 55,000 75,000 95,000 50,000 72,000 499,000 19.1
Ուրիշ3 30,000 64,000 48,000 5,000 100,000 43,000 290,000 11.1
Ընդհանուր 382,000 296,000 630,000 450,000 507,000 350,000 2,615,000 100
1 ՆերառեալՔիզիլպաշ

2 Ներառեալ Զազա

3 Ասորի, յոյն, պարսիկ...

Օսմանական Կայսրութեան բնակչութեան պաշտօնական վիճակագրութիւն, 1914[4]

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1914 թուականի Օսմնական Կայսրութեան պաշտօնական բնակչութեան թիւը հիմնուած էր նախօրօք մարդահամարի մը վրայ որ թերգնահատած է ազգային եւ ցեղային փոքրամասնութիւններուն թիւը, ներառեալ՝ հայերուն[5]: Այն վիճակագրութիւնը նկատի չէր առած ազկային կամ ցեղային խումբերը, այլ միայն կրօնականները: Հետեւաբար, հայ բնակչութեան թիւը միայն կը ներառէր այն հայերը որոնք Հայ Առաքելական Եկեղեցուոյ կը պատկանէին: Այն մահմետական հայերը, որոնց թիւը բարձրացած էր, կը հաշուէին մահմետկան կրօնական խումբին մէջ: Իսկ հայ բողոքականները կը հաշուէին «ուրիշ» խումբին մէջ:

Ցեղային խումբերը Բաղէշ Տիարպեքիր Էրզրում Խարբերդ Սեբաստիա Վան Ընդհանուր %
Մահմետականները309,999492,101673,297446,376939,735179,3803,040,88879.6
Հայերը119,13265,850136,61887,862151,67467,792628,92816.5
Ուրիշ44,3484,0205,7974,04778,17311,969148,3543.9
Ընդհանուր473,479561,971815,712538,2851,169,582259,1413,818,170100

Ամէնամեծ նահանգները

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

20րդ դարու սկիզբը՝

Քաղաք Նահանգ Բնակչութիւն Հայերը %
Վան[6] Վանի նահանգ 40,000 25,000 62.5%
Սեբաստիա[6] Սեբաստիոյ նահանգ 60,000 30,000 50%
Էրզրում[6] Էրզրումի նահանգ 60,000 15,000 25%
Խարբերդ[6] Խարբերդի նահանգ 12,000 6,000 50%
Բաղէշ[6] Բաղէշի նահանգ 30,000 7,000 23%
Տիարպեքիր Տիարպեքիրի նահանգ 150,000 45,000 33%
Արաբկիր[6] Խարբերդի նահանգ 20,000 10,000 50%
Մալաթիա[6] Խարբերդի նահանգ 40,000 20,000 50%


Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Jongerden Joost, Verheij Jelle, խմբգրնր․ (2012)։ Social relations in Ottoman Diyarbekir, 1870-1915։ The Ottoman Empire and its heritage : politics, society and economy։ Leiden ; Boston: Brill։ ISBN 978-90-04-22518-3
  2. Roosevelt Theodore, Root Elihu, Hay John (1914)։ The Panama Canal and our relations with Colombia Papers relating to the acquisition of the Canal Zone, including an extract from the message of President Roosevelt, December 7, 1903, and the message relating to the Isthmian Canal, January 4, 1904; an addr։ [Govt. Print. Off.]
  3. «Bryce - The Treatment of Armenians...»։ www.armenianhouse.org։ արտագրուած է՝ 2026-01-12
  4. «Türk Silahlı Kuvvetleri Genelkurmay Başkanlığı»։ www.tsk.tr (անգլերեն)։ արտագրուած է՝ 2026-01-12
  5. Steven T. Katz,The Holocaust in Historical Context, 1994, p. 86 ...indicates (based on 1919 British estimates) that though Ottoman data were generally reliable they did underestimate the Armenian population in 1914...
  6. 1 2 3 4 5 6 7 Hakobyan, Tavedos (1987), Պատմական Հայաստանի քաղաքները (Cities of historic Armenia) (in Armenian). Yerevan: "Hayastan" Publishing.