Վերմիօ
| Վերմիօ | |
|---|---|
| Βέρμιο | |
|
Վերմիօ լեռ | |
| Տեսակ | Լեռնաշղթայ |
| Երկիր | Յունաստան |
| Վարչատարածքային միաւոր | Իմաթիա, Քոզանի եւ Բելա |
| Վայր | Մակեդոնիա |
| Բարձրութիւնը ծովու մակարդակէն | 2065 մեթր |
| Պահպանման տարածք | Վերմիոնի տարածքները՝ 254 քմ², Natura 2000 |
Վերմիօ (յուն․՝ Βέρμιο)․ Մակեդոնիոյ լեռնաշղթայ, Յունաստան։ Հին անունն է Դոքսա։ Կը գտնուի Քոզանի, Իմաթիա եւ Բելա նահանգներուն միջեւ։ Բարձրագոյն գագաթը 2․065 մ․ է։
Բուսական աշխարհ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լեռը հարուստ է անտառներով եւ ծառերու տեսակներով։ Ինչպէս օրինակ՝ մայրի, շագանակենի, գումարիա, հաճարենի, սոճի, նոճի եւ հոլի։ Աւելի ցած տարածքներուն կը մշակուին դեղձենիներ, խնձորենիներ եւ կեռասենիներ։

Բուսական աշխարհը նաեւ հարուստ է խոլորձիներով, սպիտակ թէյով, երիցուկով։ Իսկ աւելի ցած տարածքներուն կը հանդիպինք դոգնիներու, սեւ հաղարջներու, վացինիներու եւ Նաուսայի ինը տերեւներով երեքնուկներու։
Բնապահպանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վերմիօ լեռը Natura 2000-ի պահպանուած շրջան է, արձանագրուած՝ GR1210001 եւ 254 քմ² տարածութեամբ։
Հանքային հարստութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լեռան արեւելեան լանջերուն յայտնաբերուած են հին Սքիդրայի շրջանին մէջ հնադարեան մետաղագործութեան հետքեր, որոնք կը փաստեն հանքերու գոյութիւնը։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Վերմիօ
-
Ազատ ձիեր լերան վրայ
-
Կաղնենի
-
Կապոյտ զանգակիկ
-
Պիոն