Վերղինա
| Եունեսքոյի Համաշխարհային Ժառանգութեան Յուշարձան Վերղինայի Հնաբանական վայր | |
|---|---|
| Վերղինա | |
| Βεργίνα | |
|
Վերղինա․ Փիլիպոս Բ․-ի դամբանը | |
| Երկիր | Յունաստան |
| Տարածութիւն |
Գիւղաքաղաք՝ 69.0, Հնաբանական վայր՝ 1,420.81 ակր (0,01420) քմ² |
| ԲԾՄ | 120 մեթր |
| Բնակչութիւն | 1096 մարդ (2021), 1197 մարդ (2001), 1198 մարդ (1991) և 1242 մարդ (2011) |
| Եունեսքօ | 780, արձանագրուած՝ 1996 |
Վերղինա (յուն․՝ Βεργίνα)․ գիւղաքաղաք, Մակեդոնիա, Յունաստան։ Կը գտնուի Վերիային հարաւ-արեւելքը եւ Թեսաղոնիկէին հարաւ-արեւմուտքը։ Վերղինա կը գտնուի հին Էղեսի (եղած է Մակեդոնական թագաւորութեան մայրաքաղաք), տեղը։ Հանրածանօթ եղաւ 1977-ին երբ Թեսաղոնիկէի Արիստոթելեան Համալսարանի ուսանողներ հնաբանութեան դասախօսին՝ Մանոլիս Անդրոնիքոսին հովանավարութեամբ, իրենց կատարած պեղումներուն ընթացքին կը յայնաբերեն Մակեդոնացի թագաւորներուն թաղման վայրը։ Անոնց մէջն էր նաեւ դամբան-յուշարձան մը, որ ըստ Մանոլիս Անդրոնիքոսին, կը պատկանէր Փիլիպոս Բ․ թագաւորին՝ Մեծն Աղեքսանտրի հօր։
Գիւղաքաղաքին բնակչութեան թիւը 2 000 է։ Վերղինա կը գտնուի ծովու մակերեսէն 120մ․ բարձրութեան վրայ։

Արձանագրուած է Եունեսքոյի Համաշխարհային Ժառանգութեան Յուշարձան (780 թիւ):
Պատմական հակիրճ տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հնադար
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը](տե՛ս բուն արձանագրութիւն՝ Էղես)

Ք․Ա․650-ին, Արղէադեսները (հին յունական թագաւորական գերդաստան) Արղոսէն կը մեկնին դէպի հիւսիս եւ կը հիմնեն Էղես եւ Մակեդոնիոյ թագաւորութիւնը։ Անոնք Էղեսէն կը տարածուին կեդրոնական Մակեդոնիա։ Կը տեղահանեն Բիերիային տեղւոյն բնակչութիւնը։ Ք․Ա․550-էն ետք, մակեդոնացիներ հոն կը հաստատուին եւ Արխելաոս Ա․ (Ք․Ա․413-Ք․Ա․399) Մակեդոնիոյ մայրաքաղաքը Բելային հիւսիսը կը փոխադրէ։
Բիերիա եւ Վոթիէա եղած էին Մակեդոնիոյ պետութեան կեդրոնը։ Ք․Ա․ 479-ին, Մակեդոնացի թագաւոր Աղեքսանտր Ա․ պարսիկներուն կը յաղթէ եւ պետութիւնը կ՛ազատագրէ։ Այդ ժամանակաշրջանին, Մակեդոնիոյ մայրաքաղաքը Էղեսն էր (կը նոյնանայ այսօրուան Վերղինային)։Ք․Ա․ 413-ին Արխելաոս Ա․ մայրաքաղաքը Բելա կը փոխադրէ։
Նորագոյն շրջան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վերղինա գիւղաքաղաքը հիմնուած է 1922 եւ հոն կը հաստատուին 121 յունական ընտանիքներ Պուլկարիայէն եւ Փոքր Ասիայէն (Լոզանի դաշնագիր)։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Վերղինայի հնաբանական վայրը
-
Վերղինա գիւղաքաղաքը
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Վոթիէա
- Էլիմիա
- Էորդէա
- Լիկիսթիդա
- Անօ Քլինես
- Թրոբէուհոս
- Մելիթի
- Վոթիէա
- Ալորոս
- Բելա
- Հին Բելա
- Հին էղես
- Միեզա
- Աթալանտի( Վոթիէա)
- Քիրոս (Մակեդոնիա)
- Իխնէ
- Եւրոբոս
- Սքիդրա
- Էդեսա
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ հին Մակեդոնիոյ մասին(անգլերէն)
- ↑ Թագաւորական Վերղինա-Էղես, Chrysoula Saatsoglou-Paliadeli, 2000,(անգլերէն)
- ↑ Էղեսի Թագաւորական դամբաններու թանկարժէք հաւաքածոյ, Սացողլու, Բալիադելի, Քիրիաքու, Միցոբուլու, Թուրթաս,ΑΕΜΘ 23, 2009(յունարէն)
- ↑ International Journal of Medical Sciences 7 (6): s1–s15 / Վերղինա․ Ֆիլիպոս Բ․ դամբանի մասին(անգլերէն)