Վերժինի Կիւյօ
Վերժինի Կիւյօ | |
---|---|
| |
Ծնած է | 30 Դեկտեմբեր, 1976 |
Ծննդավայր | Անժէ |
Քաղաքացիութիւն | Ֆրանսա |
Ուսումնավայր | Ազգային ռազմական ուսումնարան |
Մասնագիտութիւն | օդաչու, զինուորական |
Աշխատավայր | Ֆրանսական Օդային Բանակ |
Կայքէջ | virginieguyot.com[1] |
Վերժինի Կիւյօ (ֆրանսերէն՝ Virginie Guyot, ծնած Վերժինի Պուասիէ ֆրանսերէն՝ Virginie Boissière, (30 Դեկտեմբեր, 1976, Անժէ):[2]) Ֆրանսական Օդային Բանակին մէջ «կործանիչ օդաչու»: 11 Մայիս, 2009-ին, առաջին կինը Ֆրանսական Ջոկատին մէջ[3] ։ Յետոյ Ֆրանսական Ջոկատի գլխաւոր օդաչու միակ կինը այդ պատասխանատուութեամբ՝ ճարտար օդաչուութեան ջոկատներուն մէջ։
Ասպարէզ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Վերժինի Կիւյօ 12 տարեկան էր, երբ առաջին անգամ ըլլալով կը թռի եւ այդ մէկը մեծ ուրախութիւն կը պատճառէ իրեն:[4] Կ՛ուսանի Օթանի Զինուորական Երկրորդական վարժարանին մէջ (Lycée militaire d'Autun)։ Նախ կը փափաքի ուղղաթիռի օդաչու ըլլալ, սակայն բժշկական քննութիւնները չեն արտօներ իրեն շարունակել այդ ասպարէզը։
1997-ին կը մտնէ École de l'Air (Սալոն տը Փրովանս - Salon-de-Provence), ուր կը հետեւի «կործանիչ»ի դասընթացքներուն։ 2002-ին կը միանայ «2/33 Savoie» ճանաչումի գունդին, Ռենսի (Reims) մէջ։ Հոն կը թռչի Mirage F1-CR օդանաւով։ 2007-ին կը դառնայ նաւախմբակի առաջնորդ, իսկ 2009-ին գունդի առաջնորդ։ Մասնակցած է մարտական գործողութիւններու Չադի, Տարֆուրի (opération « Épervier »), Տաճիկիստանի եւ Աֆղանիստանի մէջ (opération « Serpentaire »)։
2009-ին, 32 տարեկանին, առաջնորդ Վերժինի Կիւյօ կը մտնէ Ֆրանսական Ջոկատ- «Patrouille de France»-, ու կը դառնայ այս ճարտար օդաչուութեան ջոկատին առաջին կին օդաչուն[5]։ 25 Նոյեմբեր 2009-ին, կոչուած է ջոկատի գլխաւոր օդաչուն։ Հոկտեմբեր 2010-ին, մէկ տարի Ֆրանսական Ջոկատը առաջնորդելէ ետք, առաջնորդութիւնը կը յանձնէ իր օգնականին՝ Սէտրիք Թրանշոնի։
Վերժինի Կիւյօ 2010-ին կը ստանայ «Ոսկեայ Կին» շքանշանը[6]։
Միջնորդութիւններ՝ Ֆրանսական Ջոկատ մուտք գործելու ատեն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Վեց ամիս մարզուելէ ետք, տեղեկատուութեան միջոցները շատ կը խօսին Վերժինի Կիւյոյի 2009-ին Ֆրանսական Ջոկատ ընդունուելուն մասին[7]։ Այսպէս ժողովուրդը կը ճանչնայ Ֆրանսական Ջոկատի առաջին կին օդաչուն. արդէն ճանաչում գտած էր Գարոլին Էկլը, որ 1999-ին դարձած էր առաջին «կործանիչ»ի Ֆրանսական Օդային Բանակի կին օդաչուն[8]։ Վերժինի Կիւյօ հպարտ է իր այս նշանակումով, բայց չ՛ուզեր կիներուն իտէալը դառնալ. այս պաշտօնին ստանձնումը կը նախընտրէ մեկնաբանել որպէս արդիւնք իր աշխատանքին, ինչպէս նաեւ քիչ մըն ալ բախտի կը հաւատայ[9]։
Վերժինի Կիւյօ Ֆրանսական Օդային Բանակէն 2015-ի ամրան կը մեկնի։
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ Who's Who in France — Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
- ↑ Journée de la femme à l'hôtel de Brienne
- ↑ Gilles Halais Une première femme au sein de la Patrouille de France[permanent dead link] », France Info, 12 Մայիս, 2009-ին:.
- ↑ Gil Roy, « Virginie Guyot, du 2/33 Savoie à la Patrouille de France Archived 2011-08-23 at the Wayback Machine. », sur aerobuzz.fr, 12 Յունուար, 2010.
- ↑ Thierry Vigoureux, « Virginie Guyot, première femme aux commandes de la Patrouille de France sur lepoint.fr, 26 Նոյեմբեր, 2009.
- ↑ « Virginie Guyot, femme en or », sur defense.gouv.fr, 12 Հոկտեմբեր, 2010.
- ↑ Sylvie Peres-Lugassy, « Elle est la 1ère femme pilote de la Patrouille de France Archived 2012-02-26 at the Wayback Machine. », sur laprovence.com, 12 2009.
- ↑ « [...] Mais ce n'était pas la première femme à être brevetée pilote de chasse. C'était Élisabeth Boselli, brevetée à Tours en 1946 ». Cf. Le piège, Revue des anciens élèves de l'École de l'air, « Femmes pilotes militaires », Թիւ 191, Դեկտեմբեր 2007, էջ 5.
- ↑ « Pilote. Virginie Guyot, l'étoile montante », sur letelegramme.com, 13 Յուլիս 2009.