Վարուժ Քարիմ Մասիհի
| Վարուժ Քարիմ Մասիհի | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 23 Մարտ 1952 (73 տարեկան) |
| Ծննդավայր | Արաք, Իրան |
| Քաղաքացիութիւն |
|
| Մասնագիտութիւն | ժապաւէնի բեմադրիչ, հեղինակ և մոնտաժող |
Վարուժ Քարիմ Մասիհի (23 Մարտ 1952, Արաք, Իրան), պարսկահայ բեմադրիչ, բեմագիր։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Արաք, ուր ստացած է տարրական կրթութիւն եւ աւարտած՝ աւագ դպրոցը։ Այնուհետեւ մեկնած է Գերմանիա՝ բժշկութիւն ուսանելու։ Միւնխի հայկական ակումբը հանդիպած է հայ դերասանի մը, որը փոխած է Վարուժանի կեանքի ուղին։
Ան սկսած է հետաքրքրուիլ այդ մասնագիտութեամբ, երբ 1971 թուականին վերադարձած է Իրան, ծանօթացած է Պահրամ Պէյզայիի հետ եւ դարձած է անոր օգնականը։ Եղած է Պէյազիի Իրանական յեղափոխութեան մասին բոլոր ֆիլմերու օգնականը։
Եղած է նաեւ բեմադրիչներ Քամրան Շիրտելի, Ամիր Նատերի եւ Պահման Ֆարմանարայի օգնականը։
Մասիհիին թոյլատրած են սովորելու թատերական արուեստի գոլէճը, որուն յաջորդած է անոր շարժանկարի ասպարէզը։
1975 թուականին «Մանուկներու եւ պատանիներու մտաւոր դաստիարակութեան կեդրոն»ի համար ստեղծած է իր առաջին կարճամեթրաժ ֆիլմը՝ «Կկուն»[1][2][3][4]։
Վարուժ Քարիմ Մասիհի յետյեղափոխական տարիներուն նկարահանած ամենայայտնի ֆիլմը «Վերջին արարն» է, որ ստացած է 9 մրցանակ «Արշալոյս» 9-րդ ֆիլմերու փառատօնին։
1991-ին, «Վերջին Վարագոյր» ֆիլմով՝ Վարուժ Մասիհին, հրաւիրուած է մասնակցելու Մոնրէալի ֆիլմի 15-րդ միջազգային փառատօնին: Փառատօնը տեւած է 22 Օգոստոսէ մինչեւ Սեպտեմբեր: Իրան այս փառատօեին մասնակցած է երկու ֆիլմով, որոնցմէ մին Վարում Քարիմ Մասիհիի «Վերջին Վարագոյր»ը եղած է։
Վարուժ Քարիմ Մասիհիի «Կասկած» ֆիլմը 2009 թուականին ներկայացուած է «Ոսկէ ծիրան» ֆիլմերու փառատօնի Հայկական համայնապատկեր ծրագիրէն ներս[5][6]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Sayyed Morteza Sayyed Mohammadi (1999)։ A Guide To Iranian Cinema Directors 1930-1999։ Tehran: Simroo Publishing House։ էջեր 683–684։ ISBN 964-5685-35-4
- ↑ Armenians And Iranian Cinema։ Tehran: Film Museum Of Iran։ Summer 2004։ էջ 130։ ISBN 964-6728-44-8
- ↑ Janet D. Lazarian (2003)։ Encyclopedia of Iranian Armenians։ Tehran: Hirmand Publisher։ էջ 415։ ISBN 964-6974-50-3
- ↑ «Varuzh Karim-Masihi»։ sourehcinema
- ↑ «Կասկած»։ www.gaiff.am[permanent dead link]
- ↑ «Կասկած»։ www.gaiff.am[permanent dead link]