Վարուժան Գոճյեան

Jump to navigation Jump to search
Վարուժան Հայկ Գոճեան
Ծնած է 12 Մարտ 1935
Ծննդավայր Պէյրութ
Վախճանած է 4 Մարտ 1993
Վախճանի վայրը Սանթա Պարպարա
Քաղաքացիութիւն Flag of the United States.svg Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Ազգութիւն Հայ
Ուսումնավայր Փարիզի երաժշտության ու պարի բարձրագույն դպրոց
Մասնագիտութիւն Ջութակահար, ղեկավար

Վարուժան Հայկ Գոճեան (անգլերէն՝ Varujan Kojian, 12 Մարտ 1935, Պէյրութ - 4 Մարտ 1993, Սանթա Պարպարա), հայ ջութակահար եւ խմբավար։

Ջութակահար Միհրան Գոճեանին եղբայրը։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Վարուժան Գոճեան ծնած է 1935 թուականին, Պէյրութի մէջ։ Աւարտած է Փարիզի երաժշտանոցը, ապա՝ Ֆիլատելֆիոյ երաժշտական դպրոցը։ 1956 թուականին Լոս Անճելըսի Ֆիլհարմոնիքի մէջ եղած է խմբավար։ 1968 թուականին Լոս Անճելըսի մէջ հիմնադրած է Հայ սիմֆոնիք երաժշտութեան ընկերութիւնը, որուն դիրիժորն եղած է։ Որպէս ջութակահար՝ հանդէս եկած է Միացեալ նահանգներու, Եւրոպա-ի , Միջին Արեւելքի մէջ։ Ղեկավարած է Չիքակո-ի, Նիւ Եորքի, Ֆիլատելֆիոյ սիմֆոնիք նուագախումբերը։ 1973-1980 թուականներուն եղած է Սթոքհոլմի սիմֆոնիք նուագախումբի գլխաւոր դիրիժորը, նոյն ժամանակ՝ Սիէթլի սիմֆոնիք նուագախումբի ղեկավար, 1981-1984 թուականներուն՝ Եութայի սիմֆոնիք նուագախումբի ղեկավար, 1985 թուականէն՝ Սանթա Պարպարայի սիմֆոնիք նուագախումբի անդամ, ետքը՝ ղեկավար[1]:

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երեւան, 2005 

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]