Jump to content

Վարդուհի Խաչատրեան (օփերայի երգչուհի)

Վարդուհի Խաչատրեան
Ծնած է 20 Նոյեմբեր 1971(1971-11-20) (54 տարեկան)
Ծննդավայր Երեւան, Խորհրդային Միութիւն
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն և  Հայաստան
Ուսումնավայր Ռոմանոս Մելիքեանի անուան երաժշտական ուսումնարան և Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց
Մասնագիտութիւն օպերային երգչուհի
Ծնողներ հայր՝ Ալբերտ Խաչատրյան?
Կայքէջ varduhikhachatryan.com

Վարդուհի Ալպերթի Խաչատրեան (20 Նոյեմբեր 1971, Երեւան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օփերային երգչուհի (մեցցօ-սոփրանօ)։

օփերային երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արուեստագէտ՝ Ալպերթ Խաչատրեանի դուստրը։

Վարդուհի Խաչատրեանը ծնած է 20 Նոյեմբեր 1971-ին, Երեւան, ՀԽՍՀ ժողովրդական արուեստագէտ Ալպերթ Խաչատրեանի ընտանիքին մէջ։ 1986-1990 թուականներուն ուսանած է Երեւանի Ռոմանոս Մելիքեանի անուան երաժշտական ուսումնարանին մէջ (Վլադիմիր Խաչատրեանի դասարան), 1990-1995 թուականներուն՝ Երեւանի Կոմիտասի անուան պետական կոնսերվատորիային մէջ (Մարիաննա Յարութիւնեանի դասարան)։ 1995-1997 թուականներուն աշակերտած է Գոհար Գասպարեանին[1]։

Առաջնաելոյթը կայացած է 1996 թուականին Երեւանի Ալեքսանդր Սպենդիարեանի անուան օփերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնին մէջ, ուր Տիգրան Չուխաճեանի «Արշակ Երկրորդ» օփերային մէջ կատարած է Փառանձեմի դերերգը։

1997-ին ան յետընթացաւարտ (post-graduate) վկայական ստացած է Երեւանի Կոնսերվատորիայէն, ապա կատարելագործած է իր ձայնային վարպետութիւնը Իտալիոյ մէջ՝ Վիրճինիա Զէանիի (Virginia Zeani) մօտ։ Վարդուհի Խաչատրեան նաեւ մասնակցած է Ժանեթ Պէյքըրի (Janet Baker) վարպետութեան դասընթացքներուն (master-class) Պելճիքայի մէջ, եւ Թերեզա Պերկանզայի (Teresa Berganza) մօտ՝ Քանատայի մէջ։ Ներկայիս ան կը նախատեսէ երաժշտական մանկավարժութեան վկայական ստանալ Ժընեւի երաժշտական բարձրագոյն դպրոցին մէջ (Haute école de musique de Genève)[2]։

1997-2004 թուականներուն Սպենդիարեանի անուան օփերայի եւ պալեթի ազգային ակադեմիական թատրոնին մէջ հանդէս եկած է շարք մը օփերաներու մէջ` Ժորժ Պիզէի «Քարմէն», Փէոտր Չայկովսկիի «Պիկովայա Տամա» (Փոլինա), Ճուզեպպէ Վերտիի «Դրուպատուր» (Ազուչենա), Պելլինիի «Նորմա» (Ատալկիսա), Ճուզեպպէ Վերտիի «Այտա»։ 1999 թուականին Լոս Անճելըսի մէջ ներկայացուցած է Արմէն Տիգրանեանի «Անուշ» օփերային մէջ[1]։

Ելոյթ ունեցած է Սպանիոյ «Festival Castell de Peralada», Իտալիոյ «Musicastello» եւ «Festival Euro Mediterraneo», Ֆրանսայի «Festival Flaneries Musicales d’Eté in Reims» եւ «Festival d’Ambronay» եւ այլն, հանդէս եկած է Մոնսէրատ Քապալիէի, Խօսէ Քուրայի, Անկելա Ճորճուի եւ այլոց հետ[1][3]։

2010 թուականին «Վերադարձի» փառատօնի շրջագիծէն ներս հանդէս եկած է «օփերային դիմակներ» համերգային ծրագրին մէջ[4]։

Կ՚ապրի եւ կը ստեղծագործէ Զուիցերիոյ մէջ[5]։ 2011 թուականին հիմնադրած է «Աւետիս» ասոցիացիան[6], որ Եւրոպայի մէջ կը տարածէ հայ մշակոյթը եւ կը ներկայացնէ հայ երաժիշտներուն[7]։

Մասնակցած է բազմաթիւ միջազգային մրցոյթներու ու փառատօներու, արժանացած է միջազգային մրցանակներու։

  • Մարիա Քալասի անուան միջազգային մրցոյթի Կրան Փրի մրցանակ, 2001 թուական, Աթէնք։
  • «Արտաւազդ» ազգային մրցանակ «Տարուայ լաւագոյն օփերային երգչուհի» անուանակարգ, 2004 թուական։
Հեղինակ օփերայ Դեր
Տիգրան Չուխաճեան «Արշակ Երկրորդ» Փառանձեմ
Ճորճ Պիզէ Քարմէն Քարմեն
Փէօտր Չայկովսկի Փիկովայա տամայ Փոլինա
Ճուզեպպէ Վերտի Դրուպատուր Ազուչենա
Պելլինի Նորմա Ատալժիզա
Ճուզեպպէ Վերտի Այտա
Արմէն Տիգրանեան Անուշ

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 3 Վարդուհի Խաչատրյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում
  2. (ֆրանսերեն) Varduhi Khachatryan, 2024-11-22, https://fr.wikipedia.org/w/index.php?title=Varduhi_Khachatryan&oldid=220523491, վերցված է 2026-06-09
  3. «Հայ երգչուհին՝ Կաբալիեի, իր խենթ Ազուչենայի եւ Հայաստանի մասին»
  4. Հայտնի օպերային երգչուհի Վարդուհի Խաչատրյանը համերգով կբացի «Վերադարձի» փառատոնը Երևանում
  5. «Արդյոք հիշո՞ւմ են իմ բեմական 20-ամյակի մասին»
  6. «ASSOCIATION AVETIS»։ www.avetis.ch։ արտագրուած է՝ 2018 թ․ դեկտեմբերի 4
  7. Խատիա Բունիաթիշվիլին Ժնեւում Կոմիտաս եւ Բաբաջանյան կկատարի

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]