Jump to content

Վարդուհի Խաչատրեան (բժշկուհի)

Վարդուհի Խաչատրեան
Ծնած է 8 Մարտ 1948(1948-03-08)[1] (78 տարեկան)
Ծննդավայր Երեւան, Խորհրդային Միութիւն
Քաղաքացիութիւն  Հայաստան
Կրթութիւն Երեւանի Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտութիւն բժիշկ և դոցենտ

Վարդուհի Գաբրիելի Խաչատրեան (8 Մարտ 1948(1948-03-08)[1], Երեւան, Խորհրդային Միութիւն), բժշկուհի, բժշկական գիտութիւններու թեկնածու, դոցենտ։

Ծնած է Երեւանի մէջ։ 1955-1966 թուականներուն յաճախած է Երեւանի թիւ 118 միջնակարգ դպրոցը։

Դպրոցը աւարտելէ ետք, մինչեւ 1972 թուականը ուսանած է Երեւանի պետական բժշկական համալսարանի բուժական բաժանմունքին մէջ, ապա մինչեւ 1975 թուական շարունակած է ուսումը նոյն ինստիտուտի ասպիրանտուրային մէջ՝ ախտաֆիզիոլոգիայի ամպիոնին կից։

1975 թուականին Երեւանի պետական բժշկական համալսարանին մէջ պաշտպանած է թեկնածուական ատենախօսութիւն եւ ստացած բժշկական գիտութիւններու թեկնածուի գիտական աստիճան։

1975-1980 թուականներուն Երեւանի պետական բժշկական համալսարանին կենսաքիմիայի ամպիոնին մէջ աշխատած է որպէս գիտահետազօտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող։

1985-1992 թուականներուն եղած է Երեւանի պետական բժշկական համալսարանի կեդրոնական գիտահետազօտական լաբորատորիայի աւագ գիտաշխատող։

1993-2001 թուականներուն աշխատած է նոյն համալսարանի ախտաֆիզիոլոգիայի ամպիոնին մէջ որպէս ասիստենտ, ապա՝ նոյն ամպիոնի դոցենտ։

2007 թուականին Վարդուհի Խաչատրեանին շնորհուած է դոցենտի գիտական կոչումը։

2011 թուականէն ի վեր Երեւանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի գիտական խորհուրդի անդամ է։

Վարդուհի Խաչատրեան ունի բժշկական ծառայութեան զինուորական սպայի կոչում։

  • Երեւանի պետական բժշկական համալսարանի ոսկէ մետալ (2000)
  • Երեւանի պետական բժշկական համալսարանի պատուոգիր (2000)
  • Երեւանի պետական բժշկական համալսարանի արծաթէ մետալ (2010)

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 http://www.ysmu.am/ru/staff/_vardui_gabrielovna_khachatryan/