Վարդգէս Սուրէնեանց
Վարդգէս Սուրէնեանց | |
---|---|
| |
Ծնած է | 27 Փետրուար 1860[1] |
Ծննդավայր | Ախալցխա, Ռուսական Կայսրութիւն |
Մահացած է | 6 Ապրիլ 1921[1] (61 տարեկանին) |
Մահուան վայր | Եալթա, Տաւրիկեան նահանգ, Խորհրդային Ռուսաստան |
Ազգութիւն | Հայ[2] |
Քաղաքացիութիւն | Վրաստան |
Կրթութիւն | Միւնիխի Գեղարուեստի ԱկադեմիաԿատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ |
Մասնագիտութնիւն | լեզուաբան, գեղանկարիչ, նկարազարդող, թարգմանիչ, քանդակագործ, գծանկարիչ, արվեստի տեսաբան, Քաղաքական արուեստի քննադատ |
Ժանր | դիմապատկեր |
Աշակերտներ | Գարեգին Երիցեան |
Vardges Surenyants Ուիքիպահեստում |
Վարդգէս Սուրէնեանց (27 Փետրուար 1860[1], Ախալցխա, Ռուսական Կայսրութիւն - 6 Ապրիլ 1921[1], Եալթա, Տաւրիկեան նահանգ, Խորհրդային Ռուսաստան), հայ նկարիչ եւ հայ ազգային պատմանկարչութեան հիմնադիր։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Վրաստանի Ախալցխա քաղաքիը: Նախնական կրթութիւնը ստացած է ծննդավայրին մէջ եւ ապա ուսումը շարունակած Լազարեան ճեմարանին մէջ:
Աւարտելէ ետք ուսումը հետեւած է Մոսկուայի մէջ մեծ հեղինակութիւն ունեցող գեղանկարչութեան, քանդակագործութեան եւ ճարտարապետութեան ուսումնարանի ճարտարապետութեան բաժնի դասընթացքներուն:
Սուրէնեանց իր նկարչական ուսումը կատարելագործած է Միւնիխի Կայսերական ակադեմիայէն ներս: Ժամանակակիցներու համաձայն, ան տիրապետած է բազմաթիւ լեզուներու, ինչ որ առիթ տուած է արուեստագէտին աւելիով ուսումնասիրելու օտար մշակոյթներն ու արուեստները. ան տիրապետած է պարսկերէն, ռուսերէն, գերմաներէն, իտալերէն եւ այլ լեզուներու։
Գործերը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սուրէնեանցի նկարչութեան թեմաները եղած են Հայոց Պատմութիւնն ու հայրենասիրութիւնը. անոր յայտնի գործերէն են՝
- «Ոտնահարուած սրբութիւնը»,
- «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մօտ»,
- «Հռիփսիմէ»,
- «Զապէլ Թուգուհու վերադարձը գահին»,
- «Ասպետ կինը» եւ այլ բազմաթիւ նկարներ, որոնցմէ շատեր մինչեւ այսօր կը ցուցադրուին Հայաստանի Ազգային պատկերասրահին մէջ:
Նկարչութեան կողքին Սուրէնեանց զբաղած է նաեւ գիրքի ձեւաւորման աշխատանքով, ճարտարապետութեամբ, քանդակագործութեամբ, թատերական նկարչութեամբ, թարգմանութեամբ ու բեմայարդարմամբ եւ որմանկարչութեամբ. Սուրէնեանցի կը պատկանին Ղրիմի հայկական եկեղեցիներէն մէկուն պատերուն գծագրուած որմանկարները[3]:
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Շամիրամը Արա Գեղեցիկի դիակին մօտ
-
Տիրամայրը մանկան հետ
-
Զապէլ թագուհիի վերադարձը գահին
-
Ասպետ կինը
-
Ջարդէն ետք
-
Սալոմէ
-
Ֆիրտուսին կը կարդայ «Շահ-Նամէ» պոէմը Շահ Մահմուտ Ղազնեւիին
-
Ներքինին Հարեմին մէջ Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահին մջ
-
Անի. կանանց ելքը եկեղեցուց
-
Ոտնահարուած սրբութիւն
-
Խրիմեան Հայրիկ կաթողիկոսի դիմանկարը
-
Անյայտ մարդ
-
Թափորի ելքը Էջմիածնի մայր տաճարէն
-
Աննա Գրիգորեւնա Իտելսոնի դիմանկարը
-
Տիրամայրը մանկան հետ
-
Սուրբ Հռիփսիմէ եկեղեցի
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique: Arméniens d'hier et d'aujourd'hui — Maisons-Alfort: 2021. — P. 527. — ISBN 978-2-905686-93-0
- ↑ «ՎԱՐԴԳԷՍ ՍՈՒՐԷՆԵԱՆՑ (1860-1921)»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-04-13