Վատիկանի Մատենադարանը
Վատիկանի Մատենադարանը | |
|---|---|
|
| |
| Տեսակ | ազգային գրադարան?[1], Departments of the Roman Curia? և office of the Roman Curia? |
| Երկիր |
|
| Տեղագրութիւն | Վատիկան[1][2] |
| Հասցէ | Cortile del Belvedere, V-00120 Città del Vaticano[1] |
| Հիմնադրուած է | 1450[3] և 15 Յունիս 1475[4] |
| Տնօրէն | Giovanni Cesare Pagazzi? |
| 41°54′17″N 12°27′16″E / 41.90472°N 12.45444°E | |
| Կայքէջ |
www |
![]() | |
![]() | |
Վատիկանի Արաոելական Մատենադարան (լատիներէն՝ Bibliotheca Apostolica Vaticana) կամ Վատիկանի Գրադարան, կը գտնուի Վատիկան քաղաք-պետութեան մէջ։ Հիմնուած է ԺԵ. դարուն, Եւրոպայի ամէնէն հին մատենադարանն է եւ աշխարհի մեծագոյն մատենադարաններէն մէկը: Անիկա շարունակութիւնն է Հռոմի եպիսկոպոսներու կառուցած առաջին մատենադարանին:
Մինչեւ ԺԳ. դար քիչ բան գիտենք անոր մասին. մինչեւ Նիկողայոս Ե. քիչ բան մնացած է անոր մատեաններէն: Մատենադարանը մեծապէս ճոխացած է օսմանցիներու կողմէ Պոլսոյ գրաւումէն (1453) ետք, երբ Հռոմ ձեռք ձգած է Պոլսոյ կայսերական մատենադարանին հաւաքածոներուն մնացորդները:
Սիքսթուս Դ. (1471-1484) եւ Յուլիոս Բ. (1503-1513) պապերը ընդարձակած են մատենադարանը, իսկ Սիքսթուս Ե. (1585-1590) պապին օրով ճարտարապետ Տոմենիքօ Ֆոնթանա կառուցած է մատենադարանին ներկայ շէնքը:
Մատենադարանը ներկայիս ունի իննսուն հազար ձեռագիր մատեաններ, ընդհանրապէս` լատիներէն եւ յունարէն, որոնց մէջ` հազուագիւտ ձեռագիրներու հաւաքածոներ, եօթը հազար հատոր հին հրատարակութիւններ եւ մօտաւորապէս երկու միլիոն հատոր գիրքեր:
Քըրք Քըրքորեան ցուցասրահը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վատիկանի Առաքելական գրադարանի Քըրք Քըրքորեանի անուան ցուցասրահը՝ հիմնուած ամերիկահայ մեծահարուստ ձեռնարկատիրոջ ժառանգներու հովանաւորութեամբ, իր դռները բացած է ժամանակակից արուեստի առջեւ 2021 թուականին։
Անոր հանդիսաւոր բացումին արարողութեանը՝ 5 Նոյեմբերին, մասնակցած է Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը։ Վատիկանի «Belvedere» բակին նայող եւ միայն գիտնականներուն հասանելի այդ տարածքը, այդպիսով դարձած է «հանդիպումի մշակոյթին» աջակցելու մշտական վայր։[5]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 libraries.org: A directory of libraries throughout the world
- 1 2 https://www.worldcat.org/libraries/87743 — 1971.
- ↑ Bibliothèque nationale de France Record #11873553t // BnF catalogue général — Paris: BnF.
- ↑ https://www.catholic-hierarchy.org/diocese/dxvl0.html
- ↑ «Վատիկանի Մատենադարանի Քըրք Քըրքորեանի անուան ցուցասրահէն ներս բացուեցաւ «Յուշանուէրներ Բաբելոնէն» ցուցահանդէսը - Vatican News»։ www.vaticannews.va։ 2024-03-04։ արտագրուած է՝ 2026-10-02

