Jump to content

Վատիկանի Թանգարաններ

Վատիկանի Թանգարաններ

Տեսակ Պատկերասրահ և Ազգային թանգարան
Երկիր  Վատիկան
Տեղագրութիւն Վատիկան
Կազմուած է Museo Chiaramonti?, Վատիկանի պատկերասրահ?, Պիո-Կլեմենտինո թանգարան?, Anima Mundi?, Gregorian Egyptian Museum?, Gregorian Etruscan Museum?, Gregoriano Profano Museum?, Museo Pio Cristiano?, Museo Filatelico e Numismatico?, Vatican Historical Museum?, Ժամանակակից կրոնական արվեստի հավաքածու? և Museum of Vatican Apostolic Library?
Նստավայր Վատիկան
Հասցէ Viale Vaticano 6, I-00192 Roma
Հիմնադրուած է 1506
Հիմնադիր Հուլիոս II?
Այցելուներ 1 612 530[1]
Տնօրէն Barbara Jatta?[2]
41°54′23″N 12°27′16″E / 41.90639°N 12.45444°E / 41.90639; 12.45444
Կայքէջ www.museivaticani.va​(իտալ.)​(ֆր.)​(անգլերէն)​(սպան․)​(գերմ.)
Քարտէս
Քարտէս

Վատիկանի թանգարանները[3] (իտալ.՝ Musei Vaticani), Վատիկան քաղաք-պետութեան թանգարաններն են, որոնք կը գտնուին քաղաքին սահմաններուն մէջ [4]։ Կ'ընդգրկեն ամէնէն յայտնի դասական քանդակներն ու Վերածնունդի դարաշրջանի արուեստի կարեւորագոյն գլուխգործոցները[5]։

Թանգարանները հիմնադրուած են Յուլիոս Բ․ պապին կողմէ ԺԶ․ դարու սկիզբին։ Վատիկանի թանգարաններուն մէջ կարելի է տեսնել Սիքստինեան Մատուռը (Sistine Chapel), որուն առաստաղը որմնանկարազարդուած է Միքելանճելոյի կողմէ, եւ Ռաֆայէլի սրահները՝ իրենց պատկերազարդումներով։ 2013 թուականին թանգարան այցելած են աւելի քան 6 միլիոն մարդ ամբողջ աշխարհէն, ինչ որ ալ զայն կը դարձնէ 6-րդ ամէնաշատ այցելուած թանգարանը աշխարհի մէջ[6]։

Թանգարաններուն մէջ ընդհանուր առմամբ կան 54 պատկերասրահներ կամ սրահներ, իսկ Սիքստինեան Մատուռը՝ անոնցմէ ամենահռչակաւորը, ամենավերջին սրահն է։ Վատիկանի թանգարանները կը համարուին աշխարհի ամենամեծ թանգարաններէն մէկը[7]։

Վատիկանի թանգարաններուն պատմութիւնը սկիզբ կ'առնէ մարմարեայ քանդակէ մը՝ «Լաոկոոնն ու իր որդիները», որ գնուած էր 500 տարի առաջ եւ յայտնաբերուած՝ 14 Յունուար 1506-ին Հռոմի Սանթա Մարիա Մաճորէ բազիլիկայի (Basilica di Santa Maria Maggiore) մօտակայքը գտնուող այգիներէն մէկուն մէջ։ Յուլիոս Բ․ պապը Վատիկանի մէջ աշխատող Ճուլիանօ տա Սանclass/Սանգալլոյին (Giuliano da Sangallo) եւ Միքելանճելօ Պուոնարոթիին (Michelangelo Buonarroti) ղրկեց այդ յայտնագործութիւնը ուսումնասիրելու։ Անոնց խորհուրդով պապը անմիջապէս գնեց այդ քանդակը այգիին տիրոջմէն։ Հռոմի պապը «Լաոկոոնն ու իր որդիները» քանդակը դրաւ հանրային ցուցադրութեան՝ զայն յայտնաբերելէն ուղիղ ամիս մը ետք։

Հռոմի պապերը առաջիններէն էին, որ իրենց պալատներու արուեստի հաւաքածոները բացին հասարակութեան առջեւ՝ այդպիսով նպաստելով արուեստի պատմութեան եւ մշակոյթի վերաբերեալ գիտելիքներու ձեռքբերման։ Այսօր Վատիկանի թանգարանները կը ներկայացնեն տարբեր հայրապետական թանգարաններու եւ պատկերասրահներու համալիր մը՝ Կղեմէս ԺԴ․ (1769–1774) եւ Պիոս Զ․ (1775–1799) պապերու հովանիին ներքոյ։

Քրիստոնէական Թանգարանը (լատիներէն՝ Museum Christianum) հիմնադրուած է Պենետիկտոս ԺԴ․ պապին կողմէ, եւ Վատիկանի որոշ հաւաքածոներ կազմաւորած են Լատերանի Թանգարանը, որ 1854 թուականին Պիոս Թ․ պապը հիմնած է հրամանագրով։

Լատերանի Աշխարհիկ Թանգարանը ընդարձակուեցաւ 1854 թուականին՝ Պիոս Թ․ պապի (1846–1878) օրօք։ Անիկա կը բաղկանայ հնադարեան քանդակներէ (հիմնականին մէջ տապանաքարերէ ու սարկոֆակներէ) եւ հին քրիստոնէական բովանդակութեամբ արձանագրութիւններէ։ 1910 թուականին Սուրբ Պիոս Ժ․ պապի (1903–1914) օրօք ստեղծուեցաւ Եբրայերէն Փորագրութիւններու Անկիւնը։ Թանգարանի այդ հատուածը կը պարունակէ 137 արձանագրութիւններ՝ Հռոմի հին եբրայական գերեզմանատուներէն[8]։

Թանգարաններուն մաս կը կազմեն նաեւ Կոպելեններու (նկարահիւս Գորգերու) Պատկերասրահը՝ ԺԵ․–ԺԷ․ (15–17-րդ) դարերու տարբեր կոպելեններու հաւաքածոն, Քարտէսներու Պատկերասրահը, Սոբիեսքիի Սենեակը, Նիկողայոս Ե․ պապի (1447–1455) մատուռը, Սիքստինեան Մատուռը՝ Սիքստոս Դ․ պապի անունով, Պորճիաներու Տունը, Վատիկանի Պինակոտեկան (Նկարասրահը) եւ Առաքելական-Ծագումնաբանական Թանգարանը։

2006 թուականի Հոկտեմբերին նշուեցաւ թանգարաններու հիմնադրման 500-ամեակը, եւ Վատիկանի բլուրի ստորերկրեայ գերեզմանատան պեղումները բացուեցան հասարակութեան առջեւ[9]։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. ↑ Barbara Jatta, una donna ai vertici dei Musei Vaticani // la Repubblica — Roma: GEDI Gruppo Editoriale, 2016. — ISSN 0390-1076; 2499-0817
  2. ↑ (հայերեն) Վատիկանի թանգարաններ, 2026-08-19, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8E%D5%A1%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80&oldid=10882136, վերցված է 2026-10-02
  3. ↑ «Meet Antonio Paolucci - Divento»։ www.divento.com (անգլերէն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-12-29-ին։ արտագրուած է՝ 2026-09-29
  4. ↑ «Vatican Museums & Sistine Chapel: art collections»։ Italia.it (անգլերէն)։ արտագրուած է՝ 2026-09-29
  5. ↑ http://museu.ms/highlight/details/105664/the-most-visited-museums-in-the-world
  6. ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  7. ↑ http://mv.vatican.va/3_EN/pages/z-Info/MV_Info_NotizieStoriche.html
  8. ↑ Barbara McMahon in Rome. «Guardian.co.uk». Guardian. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 21-ին.