Jump to content

Վասիլի Ղորղանեան

Վասիլի Ղորղանեան
Նաեւ յայտնի է իբրեւ БЖ, Веритасов և Veritas
Ծնած է 22 Յունուար (3 Փետրուար) 1865[1][2][3]
Ծննդավայր Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[1][3]
Մահացած է 6 Յունիս 1934(1934-06-06)[2][3] (69 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[3]
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն և  Խորհրդային Միութիւն
Ազգութիւն Հայ[3]
Ուսումնավայր Նիկողայոսի Ճարտարագիտական Ուսումնարան[3]
Մասնագիտութիւն երաժշտագէտ և երաժշտական քննադատ
Աշխատավայր Ռուսական կայսերական բանակ?[3], Կովկասյան լրատու?[3], Հայաստանի Ազզային Գրադարանը[3] և «Հայաստան» Հրատարակչութիւն[3]
Անդամութիւն Ռուսական երաժշտական ընկերություն?[3] և International Music Society?
Ամուսին Anna Mantashev?[4]

Վասիլի Ղորղանեան (22 Յունուար (3 Փետրուար) 1865[1][2][3], Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[1][3] - 6 Յունիս 1934(1934-06-06)[2][3], Երեւան, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[3]), հայ երաժշտագէտ։

Կենսագրական գիծեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Թիֆլիս: Բարձրագոյն կրթութիւնը ստացած է Լէնինկրատի Զին․ Ճարտարագիտական վարժարանին մէջ, ապա հետեւած է Պերլինի համալսարանին:

Մտերմութիւն հաստատած է մեծ երաժշտագէտներու հետ՝ Անտոն Ռուպինշթայն, Չայկովսկի, Պրամս, Վէրտի, Մասընէ, Թոմա, Սէն-Սանս, Հանսլիկ:

Ուսումնասիրելով Կովկասեան երաժշտութիւնը, Ղորղանեան, 1904-ին, Պերլինի միջազգային երաժշտական համաժողովին մէջ կարդացած է զեկոյց մը՝ Կովկասեան երաժշտութեան մասին:

Երբ 1905-ին Պերլինի մէջ կազմուած է «Միջազգային Երաժշտական Ընկերութիւն»ը, Ղորղանեան ընտրուած է այդ Ընկերութեան Կովկասեան ճիւղի վարիչ:

Ռուսական յեղափոխութենէն վերջ Ղորղանեան նշանակուած է Թիֆլիսի Պետական Օփերայի վարիչ:

Ղորղանեանի գլխաւոր աշխատութիւններն են ընդարձակ ուսումնասիրութիւն մը Պէթհովէնի մասին (1000 էջ), Մոցարտի մասին (500 էջ):

Գործերէն է նաեւ․

  • «Երաժշտական կրթութիւնը Ռուսաստանում»,
  • «Պուշկինը երաժշտութեան մէջ»,
  • «Պէթհովէնի ընտիր նամակները»,
  • «Շիլլէրը երաժշտութեան մէջ»,
  • «Կովկասի երաժշտութիւնը»:

Ան ունեցած է հարուստ գրադարան մը, գեղարուեստական մասը նուիրած է Թիֆլիսի Երաժշտանոցին, մնացածը՝ Հայաստանի Հանրային Մատենադարանին: Ասոնց մէջ է Ղորղանեանի մէկ հազուագիւտ հաւաքածոն:

1925-ին Ղորղանեան տեղափոխուած է Երեւան, հինգ տարի վարած է Հանրային Մատենադարանի փոխտնօրէնի պաշտօնը: Վերջին երկու տարիներուն, պաշտօնավարած է Երեւանի Երաժշտանոցին մէջ։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 3 4 Ф. Корганов // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 2. — С. 673.
  2. 1 2 3 4 Русские писатели 1800—1917: Биографический словарь / խմբ. P. NikolayevՄոսկուա: 1994. — հատոր 3: К—М. — 592 է.
  3. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
  4. մահվան վկայական