Վահրամ Կաքաւեան
| Վահրամ Կաքաւեան | |
|---|---|
| Նաեւ յայտնի է իբրեւ | Victor Gardon |
| Ծնած է | 25 Մայիս 1903[1] |
| Ծննդավայր | Վան, Վանի Նահանգ, Օսմանեան Կայսրութիւն |
| Մահացած է | 29 Յունուար 1973[1] (69 տարեկանին) |
| Մահուան վայր | Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ[1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[3] |
| Ուսումնավայր | Ազգային Կեդրոնական Վարժարան և Փարիզի Համալսարան |
| Մասնագիտութիւն | գրագէտ և Մարտիկ |
| Աշխատավայր | Ցոլք, Արեւմուտք, Մեր ուղին և Արշավ |
| Անդամութիւն | Հայաստանի օգնության կոմիտեի Ֆրանսիայի մասնաճյուղ? |
| Կուսակցութիւն | Ֆրանսայի Համայնավար Կուսակցութիւն |
Վահրամ Կաքաւեան (25 Մայիս 1903[1], Վան, Վանի Նահանգ, Օսմանեան Կայսրութիւն - 29 Յունուար 1973[1], Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ[1]), ֆրանսահայ գրող։ Ֆրանսական գրականութեան մէջ ծանօթ է առաւելաբար իբրեւ «Վիքթոր Կարտոն» գրչանունով։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Վան: Վանի Նորաշէն եւ Երամեան վարժարաններու, Թիֆլիսի Ներսիսեան վարժարանի (1918), Ռոստովի թեմական դպրոցի (1920) եւ Պոլսոյ Կեդրոնականի (1922) սան եղած է։
1923-ին հաստատուած է Ֆրանսա եւ հետեւած գիւղատնտեսութեան, ապա փիլիսոփայութեան եւ գեղագիտութեան՝ Սորպոնի մէջ։
Եղած է զինուոր, մասնակցած է դիմադրական շարժումին՝ Վիկթոր Կորտոն անունով։
Գնահատուած է Պատուոյ Լեգէոնի Ասպետ՝ Պատերազմական խաչ, Դիմադրականութեան շքանշաններով։
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վահրամ հայերէնով գրած է միայն մէկ գիրք՝ «Պողպատէ սերմեր» խորագրով, որ հրատարակուած է 1929 թուականին. անոր միւս գործերը ամբողջութեամբ ֆրանսերէն լեզուով են[4]:
Տիգրան Քիրազեանին հետ ֆրանսերէնի թարգմանած է (1964) Դ․ Դեմիրճեանի «Վարդանանք»ը։
Ան Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ իր յուշերը ֆրանսերէնով գրի առած է ու Փարիզի մէջ հրատարակած երեք հատորներով, որոնք մէկ գիրքի մէջ առաջին անգամ լոյս տեսած են 1970-ին` «Վանեցին. հայու մը մանկութիւնը» խորագիրով (Le Vanetsi – Une Enfance Arménienne, Editions Stock, Paris, 1027 pages. Publication Calmann-Levy): Նոյնին Բ. տպագրութիւնը լոյս տեսած է կրկին Փարիզ, 2008-ին:
Աւետիս Եափուճեան հայերէնի թարգմանած է այս գործին առաջին երկու հատորները, որոնք իբրեւ թերթօն լոյս տեսած են «Զարթօնք» օրաթերթին մէջ, Պէյրութ, 1964-ին եւ 1965-ին:
Առաջին եւ երկրորդ հատորներուն մէջ հեղինակը իր մանկութեան յուշերը եւ Վանի հերոսամարտն ու նահանջը կը ներկայացնէ: Երրորդ հատորը ան յատկացուցած է Թիֆլիսի մէջ իր գաղթականի կեանքին եւ նահանջի ատեն կորսուած մեծ մօր` Ոսկեհատի փնտռտուքին[5]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 մահվան վկայական — է. 11.
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k9649132g/f12
- ↑ Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique: Arméniens d'hier et d'aujourd'hui — Maisons-Alfort: 2021. — P. 205. — ISBN 978-2-905686-93-0
- ↑ «ՈՂՈՐՄԱԾ ՅԱՐԳԱՆՔԸ»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2025-08-06
- ↑ ««Ազդակ» Օրաթերթի 95-ամեակին Առիթով. Վիքթոր Կարտոն Անունով Ծանօթ Գրող Վ»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2022-04-12։ արտագրուած է՝ 2025-08-06