Վահան Ճանսըզեան
| Վահան Ճանսըզեան | |
|---|---|
| Ծնած է | 22 Օգոստոս 1939 (86 տարեկան) |
| Ծննդավայր | Պուրճ Համուտ, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանանի նահանգ, Լիբանան |
| Մասնագիտութիւն | գրագէտ և խմբագիր |
Վահան Ճանսըզեան (Վահանեան, 22 Օգոստոս 1939, Պուրճ Համուտ, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանանի նահանգ, Լիբանան), հայ գրող եւ խմբագիր։
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Պուրճ Համուտ, Լիբանան: Հայրը՝ Նազարէթ (բնիկ ատանացի), մայրը՝ Մաքրուհի Պօյաճեան (բնիկ չորք-մարզպանցի, տէօրթեօլցի), ամուսնացած են Իսկենտերունի մէջ։
Յաճախած է Պէյրութի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Ճեմարանի նախակրդարանի բաժինը եւ 1952-ին անցած է Զմմառի Հայ կաթողիկէ դպրեվանքը, ուր մնացած է մինչեւ 1958։
1958-1961, հետեւած է ֆրանսական պաքալորէայի եւ փիլիսոփայութեան դասընթացքներուն։
1961-1978 (մինչեւ Լիբանանի քաղաքացիական պատերազմի բռնկումը), դասաւանդած է ֆրանսերէն ու հայերէն գրականութիւն եւ լէզու, միեւնոյն ժամանակ աշխատակցած է Պէյրութի զանազան ֆրանսատառ եւ հայատառ մամուլին։
1978-ին, ընտանիքով հաստատուած է Լոս Անճելըս, ուր Դեկտեմբեր 1978-ին հիմնած է «Նոր Կեանք» շաբաթաթերթը, որուն մէջ ունեցած բաժինը ծախած է Գրիգոր Շէնեանին, 1981-ին։
1981-1985 շրջանին գործակցած է Սարգի Մուրատեանի «Հայ Թելեժամ» պատկերսփիւռի ծրագիրին։
1992-ին, հիմնած է «Նոր Հայաստան» ամսագիրը։ 1994-էն 2015 ամսագիրը դարձած է «Նոր Հայաստան» օրաթերթ։
Խմբագրական պարտաւորութիւններուն առընթեր հրատարակած է 5 հատորներ.
- Ֆրանսերէնով՝ «La Symphonie des Cedres» վէպ, նաեւ հայերէն թարգմանութիւնը՝ «Մայրենիներու Համանուագը», գործ՝ հանգուցեալ Արամ Օրջանեանի։
- «Մեր Հայելին» (սլաքներ)։
- «Մեծ Միտքերը Եւ Մենք», թարգմանութիւն՝ Արա Պալիօզեանի անգլերէն գիրքին, գործակցութեամբ մանչին՝ Նազարէթ Ճանսըզեանի։
- «Հայ Խմբագրի Օրատետրէն Էջեր»։
- «Մութնալոյսի Տեսիլքներ» հայկական Լոս Անճելըսէն[1]։
Ամուսնացած է Ալիս Քէլէշեանին հետ 1964-ին։ Ունցած են 4 զաւակներ՝ Մակի, Նազելի, Նազարէթ եւ Գրիգոր, 6 թոռներ՝ Սեւակ, Նարեկ, Արամ, Վահան, Սիմոն եւ Սառա[2][1]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 ««Մութնուլուսային Տեսիլքներ Հայկական Լոս Անճելըսէն» (Հեղինակ` Վահան Վահանեան)(Ճանսըզեան) - Aztag Daily»։ archive.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2026-01-15
- ↑ ««ԱՍՊԱՐԷԶ»ի 110ամեակի Մեծարեալները»։ Asbarez - Armenian (en-US)։ 2018-10-19։ արտագրուած է՝ 2026-01-15