Jump to content

Վագրի Համաշխարհային Օր

Վագրի Համաշխարհային Օր

Տեսակ Միջազգային օր
Ամսաթիւ 29 Յուլիս
Հաստատուած 2010

Վագրի համաշխարհային օր (անգլ.՝ International Tiger Day), ամէնամեայ տօն, որ սահմանուած է 2010 թուականի Նոյեմբերին՝ Երկրի վրայ վագրերու պահպանման հետ կապուած խնդիրներու վերաբերեալ Սանկտ Փեթերսպուրկի կայացած միջազգային համաժողովին(«Վագրի գագաթնաժողով»)։ Տօնը կը նշուի 29 Յուլիսին։[1]

Վագրի համաշխարհային օրը Վլատիվոստոկի մէջ, 2006 թուական

Տարբեր երկիրներուն մէջ վագրի համաշխարհային օրուայ կայացման գլխաւոր նպատակներէն մէկն է հանրութեան իրազեկել վագրերու անհետացման խնդրի եւ անոնց պաշտպանութեան միջոցներու մասին[1]։

Վագրը կը գտնուի միջազգային պաշտպանութեան ներքոյ, ներառուած է ԲՊՄՄ Կարմիր գիրքին մէջ (Յաւելուած 1 CITES)[2]։ 1947 թուականէն վագրերու որսի ամբողջական արգելք սահմանուած է։ 1955 թուականին արգիլուած է, իսկ յետոյ խիստ սահմանափակուած է վագրիկներու որսը[2]։

Տարբեր վայրերու մէջ տօնը տարբեր կերպ կը նշուի. օրինակ՝ աշխարհի որոշ կենդանաբանական այգիներուն մէջ գիշատիչները այդ օրը յատուկ համեղ կապոց եւ նուէրներ կը ստանան[3]։ «Global Tiger Initiative» միջազգային կազմակերպութիւնը վագրի համաշխարհային օրուայ առթիւ վագրերու պոպուլեացիան պահպանելու նպատակով հաւաքուած է շուրջ 350 միլիոն տոլար եւ յայտարարած է, որ մինչեւ 2022 թուականը վայրի կատուներու պոպուլեացիան ոչ միայն չի վերանարյ, այլեւ կը կրկնապատկուի[4]։

Տօնը ըստ տարիներու

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

վագրերու եօթերորդ ամէնամեայ համաշխարհային օրը տարբեր կերպ նշուած է ամբողջ աշխարհին մէջ։ Տեղական միջոցառումներ կազմակերպուած են Պանկլատեշի, Նեփալի եւ Հնդկաստանի, ինչպէս նաեւ այն երկրներուն մէջ, որոնք չունին վագրերու արեալներ՝ Անգլիոյ եւ Միացեալ Նահանգներուն մէջ[5][6][7][8][9][10]։։ Որոշ մարդիկ նոյնպէս մասնակցած են՝ փոխելով իրենց էջերու լուսանկարները սոցիալական ցանցերուն վրայ[11]։ «WWF»-ը ներդրումներ կատարելու միջոցով կը շարունակէ աջակցիլ «Կրկնակի վագրեր» արշաւին[12]։ Տարբեր ընկերութիւններ կը համագործակցին «WWF»-ի հետ՝ օգնելու բարձրացնել խնդիրի վերաբերեալ հանրային իրազեկուածութիւնը[13][14]։

Ամբողջ աշխարհին մէջ նկատուած է վագրերու պոպուլեացիայի եւ անոնց պաշտպաններու առջեւ ծառացած խնդիրներու մասին իրազեկուածութեան բարձրացում։ Հնդկաստանը իւրաքանչիւր չորս տարին մէկ կը հաշուէ վայրի վագրերու քանակը եւ խոստումնալից աճ գրանցած է՝ 2006 թուականին 1411-էնմինչեւ 2014 թուականին 2226[15]։ Հնդկաստանի մէջ վագրերու պոպուլեացիայի աճը ունի հետեւեալ միտումը․

  1. 2006 թուական՝ 1411
  2. 2010 թուական՝ 1706
  3. 2014 թուական՝ 2226
  4. 2019 թուական՝ 2967

Հնդկաստանը երկրի բոլոր վագրերու 75%-ի բնակավայրն է[1]:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 3 «29 июля отмечается Международный день тигра» (ռուսերեն)։ ИТАР-ТАСС։ 2014 թ․ հուլիսի 29։ արտագրուած է՝ 2014 թ․ սեպտեմբերի 28
  2. 1 2 Կաղապար:Ռուսերեն գիրք
  3. «В зоопарке «Лимпопо» полосатых хищников поздравили с Днем тигра» (ռուսերեն)։ Аргументы и факты։ 2014 թ․ հուլիսի 29։ արտագրուած է՝ 2014 թ․ սեպտեմբերի 28[permanent dead link]Կաղապար:Չաշխատող արտաքին հղում
  4. Александра Чернега (2013 թ․ հուլիսի 29)։ «В мире отмечают День тигра» (ռուսերեն)։ Российская газета։ արտագրուած է՝ 2014 թ․ սեպտեմբերի 28
  5. Independent The։ «Saving Our Tigers»։ Saving Our Tigers | theindependentbd.com։ արտագրուած է՝ 2017 թ․ հուլիսի 29
  6. International Tiger Day
  7. «7th World Tiger Day to be marked on Saturday»։ The Himalayan Times։ 2017 թ․ հուլիսի 27։ արտագրուած է՝ 2017 թ․ հուլիսի 29
  8. «Tiger Day to be held at Indira Gandhi Zoological Park today»։ The Hans India։ արտագրուած է՝ 2017 թ․ հուլիսի 29
  9. «Yorkshire Wildlife Park prepares for Tiger Day»։ ITV News։ արտագրուած է՝ 2017 թ․ հուլիսի 29
  10. «International Tiger Day»։ Oregon Zoo։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020 թ․ հոկտեմբերի 20-ին։ արտագրուած է՝ 2017 թ․ հուլիսի 29
  11. «‘Star Trek’ Actor Says Earth’s 4,000 Tigers Are Worth Saving»։ GOOD Magazine։ 2017 թ․ հուլիսի 17։ արտագրուած է՝ 2017 թ․ հուլիսի 29
  12. «WWF - Tiger Day»։ tigerday.panda.org։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018 թ․ օգոստոսի 1-ին։ արտագրուած է՝ 2017 թ․ հուլիսի 29
  13. «The world needs more tigers – News | .eco»։ News | .eco։ 2017 թ․ հուլիսի 28։ արտագրուած է՝ 2017 թ․ հուլիսի 29
  14. «Age gate»։ 3890.tigerbeer.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017 թ․ մայիսի 12-ին։ արտագրուած է՝ 2017 թ․ հուլիսի 29
  15. On International Tiger Day, Hopes Pinned For Tiger Population To Increase Anuj Pant on NDTV, 29 July 2018