Սքորբիոս, Լեֆքատա
| Կղզի | |
|---|---|
| Սքորբիոս, Լեֆքատա | |
| Σκορπιός Λευκάδας | |
|
Սքորբիոս | |
| Երկիր | Յունաստան |
| Տարածութիւն | 0,878 քմ² |
| ԲԾՄ | 81 մեթր, 25 մեթր |
| Բնակչութիւն | 1 մարդ (2011), 3 մարդ (2021) և 2 մարդ (2001) |
| Կը գտնուի ափին | Յոնեական ծով |

Սքորբիոս․ Յոնեական ծովուն կղզիակ, մաս կը կազմէ Թիլեվոյիդես կղզեխումբին, Փրիկիբոնիսիա։ Կը գտնուի Լեֆատային արեւելքը, հանրածանօթ զբօսաշրջիկութեան կեդրոն՝ Նիդրիին դիմացը։ Կղզին 1963-ին կը գնէ յոյն նաւատէր Արիսթոթելիս Օնասիս։ Ան կղզին կ՛օգտագործէ իբրեւ անձնական հանգստարան։ Կը վերանորոգէ կղզիին վրայ գտնուող ԺԹ․ դարու առանձնատունը, ինչպէս նաեւ կը կառուցէ քանի մը փոքր շէնքեր եւ սեփական նաւահանգիստ մը, ուր երկար տարիներ իր Խրիստինա զբօսանաւին նաւակայանն էր։
Կղզիին վրայ կայ ընտանեկան գերեզմանատունը, ուր թաղուած են Արիսթոթելիս Օնասիս, մանչը՝ Ալեքսանդրոս Օնասիս եւ դուստրը՝ Խիրստինա Օնասիս։
Խրիստինային մահէն ետք, անոր աղջիկը՝ Աթինա Ռուսել-Օնասիս, կղզին կը վարձէ մեծահարուստ ռուս Տմիթրի Ռիպոլովլեֆին, հակառակ անոր թէ Օնասիս իր կտակին մէջ յստակօրէն նշած էր թէ կղզին պիտի վերադարձուի յունական պետութեան։
Կանաչապատ կղզի է եւ տարածութիւնն է 0,878ք²։

Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Սքորբիոս․ դիտուած Լեֆքատային լեռներէն
- Սքորբիոս․ նաւակայքը
- Սքորբիոս
- Սքորբիոս
- Սքորբիոս
- Սքորբիոս, մատուռը
- Սքորբիոս կղզիակ
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Օնասիս իր մանչ զաւակը կը կորսնցնէ երբ իր տարեդարձը կը տօնէր, ΜΗΧΑΝΗ ΤΟΥ ΧΡΟΝΟΥ, 14-1-2021 (յունարէն)
- ↑ Ռիպոլովլեֆի դրամարկութիւնը եւ Սքորբիոսին շաղագործումը(յունարէն)
- ↑ Թիլեվոյիդես(յունարէն)
- ↑ Թիլեվոյիդեսին կախարդական կանաչապատ կղզիակը(յունարէն)
- ↑ Քասթոս, Քալամոս, Նիսոբուլօ (Փրասոնիսի) եւ Բրովաթի(յունարէն)
- ↑ 2021-ի մարդահամար, էջ 21820 (pdf էջ 238) (յունարէն)