Սքիդրա
Արտաքին տեսք
| Գիւղաքաղաք | |
|---|---|
| Եւրոբոս | |
| Σκύδρα | |
|
Սքիդրա բնակավայր | |
| Երկիր | Յունաստան |
| Շրջան | Մակեդոնիա |
| Տարածութիւն | 7,550 քմ² |
| ԲԾՄ | 40 մ |
| Խօսուող լեզուներ | յունարէն |
| Բնակչութիւն | 5 686 մարդ (2021) |
| Հեռախօսային ցուցանիշ | 2381 |
| Փոստային ցուցանիշ | 585 00 |
| Պաշտօնական կայքէջ | skydra.gr |
Սքիդրա (յուն․՝ Σκύδρα)․ Կեդրոնական Մակեդոնիոյ բնակավայր, Բելա նահանգ, Յունաստան։ Ըստ 2021-ի մարդահամարի, բնակչութեան թիւ 5 686 է։ Քաղաքը կը գտնուի բարեբեր դաշտահովիտի մը մէջտեղ, եւ նահանգին մայրաքաղաքն՝ Էդեսայէն հեռաւորութիւնը 15 քլ է։
Հակիրճ պատմական տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Օսմանեան բռնիշխանութեան շրջանին եւ մինչեւ 1926, քաղաքը «Վերթիքոբ» կը կոչուէր։
Ք․Ա․5րդ դարուն, Մակեդոնիան կ՛իյնայ պարսիկներուն ձեռքը։ Յայտնաբերուած արձանագրութիւնները կը վկայեն թէ Հռոմէական կայսրութեան ժամանակաշրջանի Ա․ եւ Գ․ դարերու միջեւ, Սքիդրա կը բարգաւաճի։
Մակեդոնական պայքարի ժամանակին, Սքիդրայի բնակիչներն ալ ազատութեան համար կը պայքարին։ Պալքանեան պատերազմներուն ընթացքին, 17 Հոկտեմբեր 1912-ին յունական բանակին օգնութեամբ Սքիդրա կ՛ազատագրուի։