Սրբուկ
| Սրբուկ | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | հայ.՝ Սրբուհի Սարգսյան |
| Ծնած է | 3 Ապրիլ 1994[1] (32 տարեկան) |
| Ծննդավայր | Երեւան, Հայաստան |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազդուած է | Էթա Ճէյմս, Արեթա Ֆրանքլին, Ռեյ Չարլզ?, Սթիվի Ուանդեր? և Էլլա Ֆիցջերալդ? |
| Տեսակ | փոփ երաժշտութիւն, Հոգեւոր երաժշտութիւն և Ճազ |
| Մասնագիտութիւն | երգչուհի |
| Կայքէջ |
srbuk |
Սրբուհի Սարգսեան (3 Ապրիլ 1994[1], Երեւան, Հայաստան) աւելի յայտնի է որպէս Սրբուկ, հայ փոփ երգչուհի-երգահան։ Սրբուհի Սարգսեանը երգարուեստին մէջ յայտնուած է հայկական X-Factor առաջին եթերաշրջանին մասնակցելէն յետոյ, ուր գրաւած է երկրորդ հորիզոնականը։ 2018 թուականին ան մասնակցած է Ուքրանիոյ Ձայնը հեռուստաշոուի ութերորդ եթերաշրջանին՝ զբաղեցնելով չորրորդ տեղը։ Սրբուկը ներկայացուցած է Հայաստանը Եւրատեսիլ 2019 երգի մրցոյթին, ուր կատարած է «Walking Out» երգը[2][3][4][5]։
Վաղ կեանքը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սրբուհի Սարգսեանը ծնած է 3 Ապրիլ 1994-ին, Երեւան։ Ան երաժշտական կրթութիւնը ստացած է Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցէն։ Մանուկ հասակին յաճախած է քանոնի դասընթացքի[6][7]։
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2010 թուականին մասնակցած է հայկական X-Factor-ի առաջին եթերաշրջանի լսումներուն, ուր երգած է Սիայի «Soon We'll Be Found» երգը եւ անցած է յաջորդ փուլ։ Ան միացած է Գարիկ Պապոյեանի թիմին եւ եզրափակիչին զբաղեցուցած է երկրորդ տեղը։ 2012 թուականին Սրբուկը ստեղծած է իր խումբը, որ կոչուած է «Allusion»: 2014 թուականին ան Պապոյեանի հետ ներկայացուցած է «Boat» երգը, որ ռուսական «Лёгок на поми́не» ֆիլմի սաունտթրեքերէն է։
2016 թուականին Սրբուկը թողարկած է իր «Եթէ կարող ես» սինկլը։ 2018 թուականին ան մասնակցած է Ուքրանիոյ Ձայնը մրցոյթի ութերորդ եթերաշրջանին, ուր մարզուած է Պոտապի թիմին մէջ եւ զբաղեցուցած է չորրորդ տեղը։ 30 Նոյեմբեր 2018-ին յայտարարուեցաւ, որ ան Եւրատեսիլ 2019 երգի մրցոյթին կը ներկայացնէ Հայաստանը։ Յայտարարութենէն անմիջապէս յետոյ Հայաստանի հանրային հեռուստաընկերութիւնը նաեւ բացաւ երգերու ներկայացման ժամանակաշրջանը` երգահաններուն իրենց ստեղծագործութիւնները ուղարկելու համար[8]։ 2019 թուականի Մարտին յայտնի դարձաւ, որ Սրբուկը մրցոյթին կատարելու է «Walking Out» երգը։ Ան ելոյթ ունեցաւ երկրորդ կիսաեզրափակիչի ժամանակ եւ չկարողացաւ անցնիլ եզրափակիչ փուլ։
Սկաւառակագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սինկլներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Որպէս մենակատար
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Անուանում | Տարի | Ալպոմ |
|---|---|---|
| «Եթէ Կարող Ես»[9] | 2016 | Ոչ ալպոմային սիլկլներ |
| «Half a Goddess»[10] | 2018 | |
| «Walking Out» | 2019 | |
| «Նա նա նա» |
Համագործակցութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Անուանում | Տարի | Ալպոմ |
|---|---|---|
| «Boat»
(Գարիկ Պապոյեանը Սրբուկի հետ) |
2016 | Ոչ ալպոմային սիլկլներ |
| «Let Me Down»
(Համբիկ Աշոտը Սրբուկի հետ) |
2018 |
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 https://pantheon.world/profile/person/Srbuk
- ↑ Mediamax։ ««Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանը կներկայացնի Սրբուկը»։ Bravo.am։ արտագրուած է՝ 2018 թ․ դեկտեմբերի 3
- ↑ Intell-Sol.com։ ««Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Սրբուհի Սարգսյանը»։ www.7or.am։ արտագրուած է՝ 2018 թ․ դեկտեմբերի 3
- ↑ LLC ZOOM GRAPHICS։ «Սրբուկը կներկայացնի Հայաստանը՝ «Եվրատեսիլ 2019»-ում»։ www.armradio.am (անգլերեն)։ արտագրուած է՝ 2018 թ․ դեկտեմբերի 3
- ↑ Սրբուկ - Եվրատեսիլ
- ↑ «Սրբուհի Սարգսյանն ամռանը կմեկնի արտերկիր համերգային շրջագայության»։ Armenpress։ արտագրուած է՝ 2018 թ․ նոյեմբերի 30
- ↑ «Սրբուհի Սարգսյան. “Հեշտ կյանքով չեմ ապրել ”»։ Bravo.am։ 2015 թ․ մարտի 26։ արտագրուած է՝ 2018 թ․ նոյեմբերի 30
- ↑ LLC Helix Consulting։ ««Եվրատեսիլ 2019»․ Հանրայինը հայտարարում է երգահանների մրցույթ»։ www.eurovision.am (անգլերեն)։ արտագրուած է՝ 2018 թ․ դեկտեմբերի 3
- ↑ «Yete Karogh Es - Single by Srbuk»։ iTunes։ արտագրուած է՝ 2018 թ․ նոյեմբերի 30
- ↑ «She's "Half a Goddess"! Srbuk will represent Armenia at Eurovision 2019 | wiwibloggs»։ wiwibloggs (en-US)։ 2018 թ․ նոյեմբերի 30։ արտագրուած է՝ 2018 թ․ դեկտեմբերի 3
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Պաշտօնական կայք Archived 2019-01-01 at the Wayback Machine.
| Նախորդած է | Հայաստանը Եւրատեսիլ երգի մրցոյթին | Յաջորդած է |