Ստեփանոս Ռոշքա
| Ստեփանոս Ռոշքա | |
|---|---|
![]() | |
| Ծնած է | 12 Օգոստոս 1670 |
| Ծննդավայր | Կամենեց-Պոդոլսկի, Ռեչ Պոսպոլիտա |
| Մահացած է | 31 Հոկտեմբեր 1739 (69 տարեկանին) |
| Մահուան վայր | Իվանո-Ֆրանկովսկ, Ռուսական վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա |
| Կրօնք | Կաթոլիկութիւն |
| Մասնագիտութիւն | Կաթոլիկ եպիսկոպոս և աստուածաբան |
Ստեփանոս Ռոշքա (Ստեփանեան Ստեփան, կամ Ստեփանոս Ռոշքա, եւ կամ Ստեսփանոս Լեհացի, 12 Օգոստոս 1670, Կամենեց-Պոդոլսկի, Ռեչ Պոսպոլիտա - 31 Հոկտեմբեր 1739, Իվանո-Ֆրանկովսկ, Ռուսական վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա), հայ բառարանագիր, եկեղեցական, մշակութային գործիչ։ 1713 թուականէն եղած է եպիսկոպոս[1]։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Փոտոլիոյ Կամենից քաղաքը: Ղրկուած է Հռոմ եւ Ծաւալոցի վարժարանին մէջ հետեւած է իմաստասիրական եւ աստուածաբանական ուսումներու:
Ստացած է վարդապետ Իմաստասիրութեան եւ Աստուածաբանութեան տիտղոսները եւ ձեռնադրուելով քահանայ՝ վերադարձած է Փոտոլիա: Ուշիմ, հոգեսէր երիտասարդ, փայլուն ասպարէզի մը կոչուած է:
Յանձնարարական նամակ մը տրուած է իրեն՝ Ս. Աթոռէն, տանելու Լեհաստանի Նուիրակին, դիւրացնելու իր մուտքը եկեղեցական բարձրագոյն ծառայութիւններու մէջ:
Նախ եղած է Սթանիսլաւսքի ժողովրդապետ, ետք Աւագերէց Փոտոլիոյ եւ Փուքուցի եկեղեցիներուն եւ ապա Մեծաւոր կամ Առաջնորդ նոյն այդ թեմերուն եւ Սեմիգոծի:
Ռոշքա հայերէնէն ու լեհերէնէն բացի, տիրապետած է յունարէնին, լատիներէնին եւ իտալերէնին։ Պաշտօավարման զուգընթաց զբաղած է գիտութեան ու մշակոյթի հարցերով։
Գրած է փիլիսոփայանկան, աստուածաբանական, բառարանագիտական, քերականական, ժամանակագրական, կենսագրական եւ այլ բնոյթի աշխատութիւններ․
- «Փիլիսոփայութեան գիրք» (2 մասը՝ «Տրամաբանութիւն»),
- «Բարոյական աստվածաբանութիւն» (1725 թուական),
- «Մաշտոց հայոց»,
- «Քերականութիւն» (1718 թուական),
- «Կենսագրութիւն հայոց եպիսկոպոսաց ի Լեհս»,
- «ժամանակագրութիւն կամ տարեկանք եկեղեցականք» (1739 թուական, հրատարակութուն 1964 թուական)։
Բառարանը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ռոշքայի մատենագիտական ժառանգութեան մեջ աւելի կարեւոր է «Գանձ հայոց լեզու»ի կամ «Բառարան Ստեփանեան»ը, որուն վրայ հեղինակը աշխատած է աւելի քան 30 տարի։ Այդ աշխատութիւնը հայերէնի բառապաշարի առաջին ծաւալուն, մատենագիտութեան վրայ հիմնուած, հաւաքածուն է։ Ունի երկու մաս՝ հայերէն-լատիներէն եւ լատիներէն-հայերէն։
Առաջին մասը, որ աւելի ստուար է, համատեղած է բացատրական եւ թարգմանական բառարաններույատկանիշները։ Հայերէն բառերու դիմաց նշուած են անոնց մատենագիտական աղբիւրները, լատիներէն հոմանիշները, տրուած են բառիմաստները ցուցադրող օրինակներ։
Երկրորդ մասի բառայօդուածներուն մէջ տրուած է լատիներէն բառերու թարգմանութիւնները։
