Ստեփաննոս Արք․ Յովակիմեան
| Ստեփաննոս Արք․ Յովակիմեան | |
|---|---|
| Ծնած է | 12 Յունիս 1846 |
| Ծննդավայր | Նիքոմետիա, Եալովա, Թուրքիա[1] |
| Մահացած է | 10 Ապրիլ 1934 (87 տարեկանին) |
| Մահուան վայր | Սոֆիա, Պուլկարիա |
| Մայրենի լեզու | հայերէն |
| Կրօնք | Հայ Առաքելական Եկեղեցի |
| Մասնագիտութիւն | քահանայ |
Ստեփաննոս արք․ Յովակիմեան (աւազանի անունով՝ Սուրէն, 12 Յունիս 1846, Նիքոմետիա, Եալովա, Թուրքիա[1] - 10 Ապրիլ 1934, Սոֆիա, Պուլկարիա), հայ հոգեւորական, Նիկոմիդիոյ առաջնորդ, Պուլկարիոյ Առաջնորդ տեղապահ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Նիկոմիդիա[2]: Ուսումը ստացած է Արմաշի վանքին մէջ, նախ դարձած է դառնայ տիրացու: 23 տարեկան հասակին անցած է Պոլիս եւ յաճախած է Մայր վարժարանը:
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Դասախօսած է Շահնազարեան դպրոցին մէջ: Դարձած է Ներսէս եպիսկ. Վարժապետեանի քարտուղարը եւ ձեռնադրուած է սարկաւագ:
1873-ին վարդապետած է Իզմիրի մէջ, ուր նշանաւոր դարձած է իր շինարար գործունէութեամբ: 1874-ին Ատափազարի մէջ կառուցանել տուած է աղջկանց առաջին վարժարանը: Զբաղած է նաեւ ժողովուրդին առողջապահական վիճակով[3]:
Շինել տուած է եկեղեցիներ, աղբիւրներ, բազմաթիւ բնակարաններ, բաղնիք մը, դառնալով ժողովրդական դէմք մը:
1880-ին միայն Երեսփոխանական Ժողովին միաձայնութեամբ, Ստեփաննոս վարդ. Յովակիմեան Նիկոմիդիոյ առաջնորդ հռչակուիած է: Իր քարոզներուն ու տուած օրինակներուն ազդեցութեան տակ 1881-ին հիմնուած է Պարտիզակի Հայոց դպրոցը: Այս դպրոցի տեսչութիւնը ատեն մը վարած է Եղիշէ արք. Դուրեան:
1873 եւ 1915 Յուլիս, իր պաշտօնավարութեան միջոցին շինած է երկու գիւղ Խանդէկի մէջ «Հայոց» եւ «Հովիւ» անուններով, Խանտըսայի մէջ «Գեղամ» եւ «Արամ» գիւղերը, Օվաճըգի լեռներուն մէջ «Ժամավայր »գիւղը, Սապունճայի լերան մէջ «Նոր Գիւղ»ը, «Կապուտիկ» գիւղը:
1922-ին անցած է Վառնա, ուրկէ մեկնած է Ռուսճուք:
1926-ին փոխադրուած է Սոֆիա, իբրեւ Պուլկարահայոց Առաջնորդ տեղապահ:
15 Յունիս 1930-ին, Յարութիւն Փափազեանի նախաձեռնութեամբ, կատարուած է իր յոբելեանը. այդ առթիւ հաւաքուած 110,000 լեւայի մօտ գումարը, տոկոսներով միասին յատկացուած է վարժարանի շինութեան: Այդ առթիւ դպրոցը «Արամեան»էն վերանուանուած է «Յովակիմեան»։
1931 թուականին Գէորգ Մեսրոպի հեղինակութեամբ հրատարակուած է «Յոբելինական մատեան Ստեփաննոս Արքեպիսկոպոս Յովակիմեան»ի աշխատութիւնը[4]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 Մեսրոպուհի Գ. Մեսրոպ. «Ստեփաննոս արքեպիսկոպոս Հովակիմյան՝ Նիկոմիդիո, ապա և Բուլղարիո առաջնորդ»
- ↑ Մեսրոպուհի Գ. Մեսրոպ (1985 թ․ մարտի 31)։ «Ստեփաննոս արքեպիսկոպոս Հովակիմյան՝ Նիկոմիդիո, ապա և Բուլղարիո առաջնորդ»։ Էջմիածին։ Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի
- ↑ Մեսրոպուհի Գ. Մեսրոպ (1985 թ․ մարտի 31)։ «Ստեփաննոս արքեպիսկոպոս Հովակիմյան՝ Նիկոմիդիո, ապա և Բուլղարիո առաջնորդ»։ Էջմիածին։ Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի
- ↑ «Յոբելինական մատեան Ստեփաննոս Արքեպիսկոպոս Յովակիմեան»ի