Սպարտակ Կնտեղցեան
|
| |
| Ծնած է | 30 Դեկտեմբեր 1924 |
|---|---|
| Ծննդավայր | Լենինական |
| Մահացած է | 13 Փետրուար 1996 |
| Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
| Ազգութիւն | հայ |
| Կրթութիւն | Հայաստանի ազգային բազմարուեստի համալսարան |
| Աշխատավայր | Երեւաննախագիծ |
| Ուշագրաւ աշխատանքներ | Մոսկվա կինոթատրոն, Մարշալ Բաղրամեան և «Ջրավաճառ տղան» քանդակ? |
| Պարգեւներ | Հայրենական Պատերազմի 2-րդ Աստիճանի Շքանշան, «Արիութեան Համար» մետալ և Խորհրդային Հայաստանի Վաստակաւոր ճարտարապետ |
Սպարտակ Աղասիի Կնտեղցեան (Կնտեխցեան) (30 Դեկտեմբեր 1924, Լենինական - 13 Փետրուար 1996, Երեւան), ճարտարապետ, ՀՀ վաստակաւոր ճարտարապետ (1972)։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1951-ին աւարտած է Երեւանի արուեստագիտական հիմնարկը։
1951-էն աշխատած է Երեւան նախագիծ հիմնարկին մէջ։
Լաւագոյն գործերէն են Երեւանի «Մոսկուա» կինոթատրոնի ամառնային դահլիճը (1966, ՀԼԿԵՄ մրցանակ՝ 1967), Երեւանի նախատարերքի «Մարշալ Բաղրամեան» կայարանը (1981)։
Կնտեղցեանի մասնակցութեամբ ու նախագիծերով Երեւանի մէջ կառուցուած են Հանրապետութեան հրապարակի «Եօթն աղբիւր»՝ Երեւանի 2750-ամեակին նուիրուած աղբիւր-յուշարձանը (1968), ԵՊՀ բնագիտութեան ԳՀԻ տարրալուծարաններու համալիրը (1976), Նորքի զանգուածի 7, 8, 9 խումբերը (1980), բնակելի տուներ՝ Երեւանի, Քաջարանի, Ագարակի մէջ եւ այլն։
«Տարուայ լաւագոյն նախագիծ» միջազգային վերաքննութեան դափնեկիր (1995)։
1970-ին Երեւանի մէջ տեղադրուած «Ջրավաճառ տղան» քանդակի ճարտարապետն է[1][2]։
Ոճական առանձնայատկութիւնները[3][4]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կնտեղցեանի արուեստը հեռու էր աւելորդ զարդարանքներէ։ Անոր ոճին բնորոշ էին.
- Պարզութիւն եւ գործնականութիւն: Կառոյցի ձեւը միշտ կը բխէր անոր գործառոյթէն։
- Լոյսի եւ տարածութեան օգտագործում: Ան վարպետօրէն կը միախառնէր ներքին տարածութիւնը բնական միջավայրին հետ։
- Նոր նիւթեր: Իր ժամանակի համար համարձակօրէն կը կիրառէր երկաթբետոնը եւ ապակին։
Սպարտակ Կնտեղցեանը արժանացած է Հայաստանի վաստակաւոր ճարտարապետի կոչումին։ Անոր գործերը այսօր ալ կը մնան իբրեւ հայ ճարտարապետական մտքի փայլուն նմուշներ, որոնք կը ներկայացնեն խորհրդահայ շրջանի «ոսկէ դարաշրջանի» ժառանգութիւնը։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Ջրավաճառ տղան» քանդակը Երեւանի մէջ
- Երեւանի նախատարրերքի «Մարշալ Բաղրամեան» կայարանը
- Յուշաղբիւր Նոր Արաբկիրի 62-ամեակին, Արաբկիր, Կոմիտասի պողոտայ 19
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երեւան, 2005
- ↑ «ՍՊԱՐՏԱԿ ԿՆՏԵԽՑՅԱՆ ԱՂԱՍՈՒ - Anunner.com»։ www.anunner.com (արեւելահայերէն)։ արտագրուած է՝ 2026-04-20
- ↑ Հայաստանի ճարտարապետների միութեան արխիւ
- ↑ Ճարտարապետական մասնագիտական ամսագիրներ եւ ուսումնասիրութիւններ