Հրանտ Մաթեւոսեան

Հրանտ Մաթեւոսեան
Ծնած է 12 Փետրուար 1935(1935-02-12)[1]
Ծննդավայր Ահնիձոր, Թումանյանի շրջան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[2][1]
Մահացած է 19 Դեկտեմբեր 2002(2002-12-19)[1] (67 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստան[1]
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն
 Հայաստան
Ազգութիւն Հայ[2]
Ուսումնավայր Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան[2]
Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ?[2]
Տեսակ վիպակ, պատմուածք, նորավէպ եւ Վիպակ?
Մասնագիտութիւն գրագէտ, հեղինակ, արձակագիր
Աշխատավայր Խորհրդային գրականութիւն
Գրական թերթ
Հայաստանի Գրողներու Միութիւն
Երեխաներ Շողեր Մաթևոսյան?
Կայքէջ hrantmatevossian.org

Հրանտ Մաթեւոսեան (12 Փետրուար 1935(1935-02-12)[1], Ահնիձոր, Թումանյանի շրջան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[2][1] - 19 Դեկտեմբեր 2002(2002-12-19)[1], Երեւան, Հայաստան[1]), հայ արձակագիր եւ բեմագիր։

Պատկեր:Հրանտ Մաթեւոսյան, Վանաձոր 1 (3).JPG
Հրանտ Մաթեւոսեանի յուշարձանը՝ Վանաձոր, քանդակագործ` Սեւօ (Սարգիս Ղարիբեան)

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է 1935-ին, Ահնիձոր, Հայաստանի հիւսիսը։ Միջնակարգ կրթութիւնը գիւղի եւ գաւարի դպրոցներուն մէջ ստացած՝ ապա աւարտած է Երեւանի մանկավարժական հիմնարկի պատմա-լեզուական բաժինը (1962

Արդէն այդ տարիներէն՝ ուշադրութիւն գրաւած է իր «Ահնիձոր» գրական ակնարկը, որ ուժեղ գրիչով կը պատկերէ ժամանակի (փաստօրէն՝ մասամբ նաեւ դեռ մինչեւ այսօրուան) հայ գիւղաշխարհը՝ իր տիպարներով, տագնապներով ու հարցադրումներով։ 1967-ին աւարտած է Մոսկուայի շարժա-բեմագրային (սենարիական) բարձրագոյն դասընթացքները, նոյն տարին հրատարակելով առաջին գործը՝ պատմուծք-վիպակներու ժողովածու մը։

Հետեւող երկու տասնամեակներուն, արտադրած է այլ երկեր, որոնք առաջինին պէս վարպետ շարժանկարիչի ոսպնեակով կը պատկերեն հայ գիւղաշխարհը, լայն ընդհանրացումներով՝ դէպի յետ-60-անական Հայաստանի (եւ նոյն ծիրի երկիրներու) քաղաքակրթական հարցերը, տագնապները։ Արդէն իր իսկ, ապա նաեւ ուրիշ գրագէտներու երկրէն, Մաթեւոսեան պատրաստուած է շարժա-բեմագրութիւններ, նկարահանուած Հայֆիլմի աշխատանոցներուն մէջ։

Մահացած է Երեւան, 2002-ին։

Կրթութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պատկեր:Հրանտ Մաթեւոսյան.JPG
'Մահարձանը՝ Պանթէոն մէջ
  • Կիրովականի մանկավարժական հիմնարկ
  • 1958-1962 - Երեւանի մանկավարժական հիմնարկի պատմա-լեզուաբանական բաժին։
  • 1966-1967 - Մոսկուայի շարժա-բեմագրային (սենարիական) բարձրագոյն դասընթացքներ։
  • 1965-1967 - Մոսկուայի բարձրագոյն բեմագրային դասընթացներ։

Մրցանակներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • 1967՝ "Дружба народов" ամսագիրի մրցանակ
  • 1984՝ Գրականութեան ՀԽՍՀ պետական մրցանակ
  • 1996՝ ՀՀ Մեսրոպ Մաշտոց շքանշանի ասպետ

Գործեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Իր գործերը թարգմանուած են բազմաթիւ լեզուներու՝ ռուսերէնէ մինչեւ գերմաներէն, չեխերէն, անգլերէն եւն.։

Գործերէն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • «Օգոստոս» (1963)
  • «Մենք ենք, մեր սարերը» (շարժա-բեմագրութիւն, 1969)
  • «Ծառերը» (վիպակներ, 1978)
  • «Մեր Վազքը» (պատմուածքներ, 1978)
  • «Տէրը» (վիպակներ, 1983)
  • «Չէզոք Գօտի» (թատերգութիւն, 1983

Գրականութիւն Հրանտ Մաթեւոսեանի մասին[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Կիմ Աղաբեկեան, Հրանտ Մաթեւոսյան. Ծմակուտի վիպասքը, Երեւան, Երեւանի համալսարանի հրատարակչութիւն, 1988, 356 էջ։

Աղբիւր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Յարութիւն Քիւրքճեան, Հայ կեանք եւ գրականութիւն, Բ-Գ կարգեր (գիրք), էջ 292:

Արտաքին հղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական համառոտ հանրագիտարանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.