«Վազգէն Սարգսեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
Չ oգտվելով ԱՎԲ |
Չ փոխարինվեց: ր , → ր, oգտվելով ԱՎԲ |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{ԱՀ}} |
{{ԱՀ}} |
||
[[Պատկեր:Վազգեն Սարգսյան.jpg|250px|մինի|աջից|'''Վազգէն Սարգսեան''']] |
[[Պատկեր:Վազգեն Սարգսյան.jpg|250px|մինի|աջից|'''Վազգէն Սարգսեան''']] |
||
'''Վազգէն Զաւէն Սարգսեան''' ([[5 Մարտ 1959]]-27 հոկտեմբեր 1999 ), հայ հասարակական - քաղաքական եւ ռազմական գործիչ, արձակագիր |
'''Վազգէն Զաւէն Սարգսեան''' ([[5 Մարտ 1959]]-27 հոկտեմբեր 1999 ), հայ հասարակական - քաղաքական եւ ռազմական գործիչ, արձակագիր, [[ՀՀ վարչապետ]] ([[11 յունիս 1999), [[«Միասնութիւն» դաշինք]]ի համանախագահ, «[[ՀՀ Ազգային Հերոս]]», «Արցախի հերոս», [[«Ոսկէ արծիւ» շքանշան]]ի ասպետ,: |
||
== Կենսագրութիւն == |
== Կենսագրութիւն == |
06:09, 21 Ապրիլ 2016-ի տարբերակ
Վազգէն Զաւէն Սարգսեան (5 Մարտ 1959-27 հոկտեմբեր 1999 ), հայ հասարակական - քաղաքական եւ ռազմական գործիչ, արձակագիր, ՀՀ վարչապետ ([[11 յունիս 1999), «Միասնութիւն» դաշինքի համանախագահ, «ՀՀ Ազգային Հերոս», «Արցախի հերոս», «Ոսկէ արծիւ» շքանշանի ասպետ,:
Կենսագրութիւն
Վազգէն Սարգսեան ծնած է ՀԽՍՀ Արարատի շրջանի մէջ (ներկայիս՝ ՀՀ Արարատի մարզ) Արարատ գիւղ [1]։ Նախնական կրթութիւնը ստացած է հայրենի գիւղի միջնակարգ դպրոցին մէջ, որու շրջանը աւարտելէ ետք, 1976-ին ընդունուած է եւ 1983-ին աւարտած՝ Ֆիզիքական մշակոյթի հայկական պետական դպրոցը։ 1979-1983 թուականներուն եղած է բնագիտութեան ուսուցիչ հայրենի Արարատ գիւղի միջնակարգ դպրոցին մէջ, որմէ ետք, հանգամանքներու բերումով, ԽՍՀՄ ԶՈՒ-ի մէջ զինուորական ծառայութեան ներում շնորհուած է իրեն։ 1983-1986 թուականներուն եղած է Արարատի շաղախի գործարանի՝ համայնավարական երիտասարդական միութեան քարտուղար։ 1985-ին եղած է Հայաստանի Գրողներու միութեան անդամ[2]։ Աշխատակցած է «Գարուն» ամսագրին՝ իբրեւ գովազդային-քարոզչական բաժնի վարիչ (1986-1989)[1]։ 1990 - 1995 ընտրուած է Հայաստանի Գերագոյն խորհուրդի պատգամաւոր, որու ընթացքին՝ 1990-1992 հանդիսացած է Գերագոյն Խորհուրդի պաշտպանութեան եւ ներքին գործերու մշտական յանձնաժողովի նախագահ, 1991-1992-ին ՀՀ պաշտպանութեան նախարար, 1992-1993-ին ՀՀ նախագահի խորհրդական պաշտպանութեան հարցերու գիծով, ՀՀ սահմանամերձ գօտիներուն մէջ ՀՀ նախագահի յատուկ ներկայացուցիչ, 1993-1995-ին ՀՀ պաշտպանութեան, ազգային անվտանգութեան եւ ներքին գործոց նախարար։ 1995-ին կրկին նշանակուած է ՀՀ պաշտպանութեան նախարար: 1999 թուականին եղած է ՀՀ վարչապետ։
Ծանօթագրութիւններ
- ↑ 1,0 1,1 «Նախկին վարչապետներ» բաժին՝ Վազգեն Սարգսյան:
- ↑ Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: