«Գէորգ Սարաֆեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
No edit summary |
No edit summary |
||
Տող 59. | Տող 59. | ||
{{DEFAULTSORT:Սարաֆեան,Գէորգ}} |
{{DEFAULTSORT:Սարաֆեան,Գէորգ}} |
||
[[Կատեգորիա:1911 ծնունդներ ( |
[[Կատեգորիա:1911 ծնունդներ (արւմտ․)]] |
||
[[Կատեգորիա:Ուրֆա ծնածներ]] |
[[Կատեգորիա:Ուրֆա ծնածներ]] |
||
[[Կատեգորիա:2002 մահեր ( |
[[Կատեգորիա:2002 մահեր (արւմտ․)]] |
||
[[Կատեգորիա:հանրային գործիչներ]] |
[[Կատեգորիա:հանրային գործիչներ]] |
||
[[Կատեգորիա:Հայ թարգմանիչներ ( |
[[Կատեգորիա:Հայ թարգմանիչներ (արւմտ․)]] |
08:03, 15 Յուլիս 2017-ի տարբերակ
Կաղապար:ԱՀ Կաղապար:Տեղեկաքարտ Անձ (արեւմտահայերէն)
Գէորգ Սարաֆեան (1911-2002), 18 Յունիս 2002-ին, իր մահկանացուն կնքեց Արժանթինահայ թարգմանիչ եւ հանրային գործիչ Գէորգ Սարաֆեանը:
Կենսագրութիւն
Ծնած էր Ուրֆա 1911-ին: Մեծ եղեռնէն մազապուրծ իր ընտանիքին բեկորներուն հետ վերադարձած էր իր ծննդավայրը 1918-ին, ուր ստացած էր իր նախնական ուսումը: Կիլիկիոյ պարպումէն ետք Սարաֆեան ընտանիքը ապաստանած է Սուրիա. ուր ան իր ուսումը շարունակած է Հալէպի Հայկազեան վարժարանը: Շրջանաւարտ եղած է 1925-ին: Իսկ երկու տարի ետք հաստատուած է Պուէնոս Այրես իր եղբօր ու մօր հետ:
1932-ին խումբ մը ընկերներու հետ. Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ հոգաբարձութեան ծիրէն ներս հիմնած է առաջին Մշակութային Յանձնախումբը. որ 1936-ին եւ աւելի քան տասնամեակի մը ընթացքին ձայնասփռած է հայկական առաջին ռատիօժամը:
Սարաֆեան աւելի ուշ հոգաբարձութեան ատենադպիր եւ փոխ ատենապետ եղած է, գլխաւորած Կրթական եւ Համազգային Տօնակատարութեանց Յանձնախումբերը: Քանի մը առիթներով եղած է ՀՄԸՄ-ի Պուենոս Այրես մասնաճիւղի ատենապետ:
Շքանշաններ
1960-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգէն Ա. զինք պատուած է Ս. Գրիգոր Լուսաւորիչի շքանշանով, իսկ 1976-ին Երուսաղէմի Պատրիարք Եղիշէ Արք. Տէրտէրեան յանձնած է Ս.Գերեզմանի շքանշանը:
Սարաֆեանի բարերարութեամբ 1999-ին շինուած է Հայաստանի Նոր Եդեսիա քաղաքի Ս. Աստուածածին եկեղեցին:
Աշխատութիւններ
1940ականներէն . Սարաֆեան թէ Հայերէն եւ թէ Ֆրանսերէնէ կատարած Սպաներէն թարգմանութիւններով սկսած է աշխատակցիլ Արժանթինի հայ մամուլին: Ուսումնասիրական հատորներու շարքին, ան Ֆրանսերէնէ թարգմանած է Հրանտ Թորոսեանի Հայ Գրականութեան Պատմութիւն (1959), նոյն հեղինակէն Հայաստան եւ Հայկական Հարցը (1965) Բ. ընդլայնուած հրատ.՝(1985) Գ. ընդլայնուած հրատ.՝ (1995) եւ Մաղաքիա Արք. Օրմանեանի Հայոց Եկեղեցին (1994):
Սարաֆեան հրատարակած է Սպաներէնով չորս ծաղկաքաղ իր ընտրութեամբ ու թարգմանութեանբ - Հայաստան՝ իր Բանաստեղծներուն Ընդմէջէն (1983):
Ան գրած է նաեւ իր կենսագրութիւնը Սպաներէնով որ լոյս տեսած է Եփրատէն մինչեւ Ռիօ Տէ Լա Փլաթա խորագրով (1998) եւ վերջերս Հայերէն թարգմանութեամբ հրատարակուած է Երեւանի մէջ:
Աղբիւրներ
Հայկազեան Հայագիտական Հանդէս, հատոր ԻԲ, Պէյրութ, 2002, Էջ 390:
Կատեգորիա:1911 ծնունդներ (արւմտ․)
Կատեգորիա:Ուրֆա ծնածներ
Կատեգորիա:2002 մահեր (արւմտ․)
Կատեգորիա:հանրային գործիչներ
Կատեգորիա:Հայ թարգմանիչներ (արւմտ․)