«Գէորգ Պաղճեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
No edit summary |
No edit summary |
||
Տող 58. | Տող 58. | ||
[[Հայկազեան Հայագիտական Հանդէս]], հատոր ԺԹ, Պէյրութ, 1999, Էջ 452: |
[[Հայկազեան Հայագիտական Հանդէս]], հատոր ԺԹ, Պէյրութ, 1999, Էջ 452: |
||
{{DEFAULTSORT:Պաղճեան,Գէորգ}} |
|||
[[Կատեգորիա:1913 ծնունդներ (արւմտ.)]] |
|||
[[Կատեգորիա:Ատանա ծնածներ]] |
|||
[[Կատեգորիա:1999 մահեր (արւմտ.)]] |
|||
[[Կատեգորիա:17 Նոյեմբեր մահացածներ]] |
|||
[[Կատեգորիա:թատերագիր (արւմտ.)]] |
|||
[[Կատեգորիա:հրապարակախօս (արւմտ.)]] |
|||
[[Կատեգորիա:Պատմաբան (արւմտ.)]] |
06:53, 15 Յուլիս 2017-ի տարբերակ
Կաղապար:ԱՀ Կաղապար:Տեղեկաքարտ Անձ (արեւմտահայերէն)
ԳԷՈՐԳ ՊԱՂՃԵԱՆ (ՎԱԶԳԷՆ ԱՅԳՈՒՆԻ, 1913-1999): Գէորգ Պաղճեան մահացաւ Մոնթրէալ, 17 Նոյեմբեր 1999-ին:
Կենսագրութիւն
Գէորգ Պաղճեան ծնած է Ատանա, 1913-ին: Մեծն Եղեռնէն ճողոպրած ընտանիքին հետ հաստատուած է Լիբանան, ուր ապրած եւ գործածէ իբրեւ հրապարակախօս, կրթական մշակ-դաստիարակ, թատերագիր եւ պատմաբան, մինչեւ 1970:
1968-ին,յաջողութեամբ պաշտպանած է «Հայկական Հարցը» վերնագրով իր աւարտաճառը Մոնփելիէ Համալսարանի Իրաւական կաճառին առջեւ եւ ստացած է օրինական ընկերաբանութեան դոկտորի տիտղոսը:
1970-ին, գաղթած է Քանատա եւ հաստատուած է Մոնթրէալ, ուր շրջան մը ղեկավարած է Քոնքորտիա եւ Մոնթրէալ-ի Քեպէք համալսարաններու հայագիտական ուսմանց բաժինները:
Աշխատութիւններ
Կրթական-մանկավարժական գործունէութեան կողքին, հարուստ է նաեւ Պաղճեան պատմագրական վաստակը: Անոր պատմագիտական գործունէութիւնը նուիրուած է Հայկական ցեղասպանութեան փաստարկման եւ Հայ դատի ճանաչման հարցերուն: Իր գրչին կը պատկանին Arméniens peuples tragiques, Le ргоblémе arménien, du négativisme turc a I'activisme arménien. Où est la solution? (1985), L a confiscation par le gouvemement turc, des biens arméniens dits abandonés (1987), Réplique à Monsieur L'ambassadeur de Turquie à Ottawa (1991):
Արժեքաւոր ուսումնասիրութիւն մըն է նաեւ La communauté Arménienne catholique de Montréal աշխատութիւնը (1992): Իր կեանքի վերջին շրջանին, Պաղճեան կ՛աշխատէր հայկական ցեղասպանութեան նուիրուած La contentieux Аrmeno-Тurc: De la falsification à la négation հատորին վրայ:
Վերոյիշեալ հատորներէն բացի, Պաղճեան հեղինակ է նաեւ Ֆրանսերէն եւ Հայերէն գիտական բազմաթիւ յօդուածներու:
Ան եղած է Հիմնադիրը Մոնթրէալի «Արձագանգ Հայ Աշխարհին» պատկերասփիւռի յայտագրին: Նախագահը՝ Fédération des groupes ethniques du Québec-ի:
1977-ին Պաղճեան արժանացած է Էլիզապէթ Բ. թագուհիի թագադրութեան 25 ամեակի մետալին: 1978-ին ընտրուած է Ordre du Canada, իսկ 1992-ին Քանատայի կառավարութենէն ստացած է Քանատական համադաշնակցութեան 125 ամեակի մետալը:
Աղբիւրներ
Հայկազեան Հայագիտական Հանդէս, հատոր ԺԹ, Պէյրութ, 1999, Էջ 452:
Կատեգորիա:1913 ծնունդներ (արւմտ.)
Կատեգորիա:Ատանա ծնածներ
Կատեգորիա:1999 մահեր (արւմտ.)
Կատեգորիա:17 Նոյեմբեր մահացածներ
Կատեգորիա:թատերագիր (արւմտ.)
Կատեգորիա:հրապարակախօս (արւմտ.)
Կատեգորիա:Պատմաբան (արւմտ.)