«Յարութիւն Պալըքեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
Չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ |
Չ 10 տարբերակ: Importing from hy.wikipedia.org |
(Տարբերութիւն չկայ)
|
17:12, 7 Ապրիլ 2019-ի տարբերակ
Կաղապար:Տեղեկաքարտ Բժիշկ (արեւմտահայերէն) Յարութիւն (Արութին) էֆենտի Պալըքեան (1878, Հալէպ (կամ Այնթէպ, Հալէպի նահանգ) - 12/13 Յուլիս 1917 (կամ 12 Յունիս 1918), Սեբաստիա), հայ բժիշկ, ՀՅԴ–ի անդամ։
Ծնած է 1878 թուականին, Հալէպ (կամ Հաէպի նահանգի Այնթէպի գաւառի նոյնանուն գաւառակի կեդրոն՝ Այնթէպ քաղաքին մէջ)։ 1902 թուականին աւարտած է Պէյրութի Ամերիկեան համալսարանի բժշկական բաժինը։
Եղած է ՀՅԴ–ի անդամ։ Առաջին համաշխարհային պատերազմին (1914-1918) ժամանակ, զօրակոչուած է Օսմանեան բանակ եւ Սեբաստիոյ թիւ 1 հիւանդանոցին մէջ՝ որպէս զինուորական բժիշկ ծառայած՝ հրամանատարի աստիճանով։
1917 թուականի Յուլիս 12/13-ին (կամ 1918 թ. Յունիս 12) սպանուած է կամ ժանտախտէ մահացած՝ Սեբաստիոյ մէջ, 39/40 տարեկան հասակին։
Գրանցուած է թուրք՝ հեղինակ Ատաշ Ատնանի, 20-րդ դարու զոհուած առողջապահութեան ոլորտին մէջ ծառայած, օսմանցի սպաներու ցուցակին մէջ։
Գրականութիւն
- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
- Ատաշ Ատնան, 20-րդ դարի նահատակ եղած բժիշկները (թուրքերէն), Թուրքիա, 1997։
- Յուշամատեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Ալպոմ-ատլաս, Բ. հատոր, Գոյամարտ, 1914-1925, Լոս Անճելըս, 2001։
- Յարման Արսէն, Հայերը Օսմանեան առողջապահութեան ծառայութեան մէջ եւ պատմութիւն սուրբ Փրկիչ հայոց հիւանդանոցի (թուրքերէն), Սթամպուլ, 2001։
Աղբիւրներ
- Յարութիւն Մինասեան, Օսմանեան կայսրութիւնում Թուրքիայի Հանրապետութիւնում բռնաճնշումների եւ ցեղասպանութեան ենթարկուած հայ բժիշկներ, Երեւան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
Կատեգորիա:Հայ բժիշկներ (արւմտ․)
Կատեգորիա:1878 ծնունդներ (արւմտ․)
Կատեգորիա:Հալէպ ծնածներ
Կատեգորիա:Սեբաստիա մահացածներ