«Անաստաս Միկոյեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
Նոր էջ «{{ԱՀ}} {{Արևելահայերեն|Անաստաս Միկոյան}} {{Տեղեկաքարտ Անձ (արեւմտահայերէն) | անուն ազգանուն = Անաստաս...»: |
No edit summary |
||
Տող 30. | Տող 30. | ||
}} |
}} |
||
[[Պատկեր:Anastas Mikoyan namak.jpg|thumb|մինի|խսհմ ներքին գործերու ժողկոմ Եժովի նամակը, ուր ան [[Ստալին (արեւմտահայերէն)|Ստալինին]] կը փոխանցէ 2000 հայերու գնդակահարելու Անաստաս Միկոյեանի խնդրանքը]] |
[[Պատկեր:Anastas Mikoyan namak.jpg|thumb|մինի|խսհմ ներքին գործերու ժողկոմ Եժովի նամակը, ուր ան [[Ստալին (արեւմտահայերէն)|Ստալինին]] կը փոխանցէ 2000 հայերու գնդակահարելու Անաստաս Միկոյեանի խնդրանքը]] |
||
'''Անաստաս Յովհաննէսի Միկոեան''' ({{lang-ru|Анастас Иванович Микоян}}, [[25 Նոյեմբեր]], [[1895]], գ. [[Սանահին (գիւղ) (արեւմտահայերէն)|սանահին]] — [[21 Հոկտեմբեր]], [[1978]], [[Մոսկուա]]), Խորհրդային պետական ու քաղաքական գործիչ, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1943): Յայտնի է որպէս խորհդային ժամանակաշրջանի ամենաերկար քաղաքական կենսագրութիւն ունեցող գործիչներէն մէկը (1919-1974թթ․), որ նոյնիսկ դարձած է քաղաքական սատիրայի թեմայ<ref>[http://izvestia.ru/news/308952 "Он сам смеялся над шуткой "от Ильича до Ильича"]</ref><ref>[http://anekdotov.net/anekdot/all/oilichabezinfarktaiparalichapodzagolovokpjatdesjatletvstruju.htm Микоян пишет мемуары…]</ref>: |
'''Անաստաս Յովհաննէսի Միկոեան''' ({{lang-ru|Анастас Иванович Микоян}}, [[25 Նոյեմբեր]], [[1895]], գ. [[Սանահին (գիւղ) (արեւմտահայերէն)|սանահին]] — [[21 Հոկտեմբեր]], [[1978]], [[Մոսկուա]]), Խորհրդային պետական ու քաղաքական գործիչ, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1943): Յայտնի է որպէս խորհդային ժամանակաշրջանի ամենաերկար քաղաքական կենսագրութիւն ունեցող գործիչներէն մէկը (1919-1974թթ․), որ նոյնիսկ դարձած է քաղաքական սատիրայի թեմայ<ref>[http://izvestia.ru/news/308952 "Он сам смеялся над шуткой "от Ильича до Ильича"]</ref><ref>[http://anekdotov.net/anekdot/all/oilichabezinfarktaiparalichapodzagolovokpjatdesjatletvstruju.htm Микоян пишет мемуары…]</ref>: |
||
Տող 79. | Տող 79. | ||
Микоян С., Анатомия Карибского кризиса, М., 2006. |
Микоян С., Анатомия Карибского кризиса, М., 2006. |
||
== Ծանօթագրութիւններ == |
|||
== Ծանոթագրութիւններ == |
|||
{{ծանցանկ}} |
{{ծանցանկ}} |
||
Տող 88. | Տող 88. | ||
{{DEFAULTSORT:Միկոեան, Անաստաս}} |
{{DEFAULTSORT:Միկոեան, Անաստաս}} |
||
[[Կատեգորիա:Սանահին |
[[Կատեգորիա:Սանահին ծնածներ]] |
||
[[Կատեգորիա:Մոսկուա |
[[Կատեգորիա:Մոսկուա մահացածներ]] |
||
[[Կատեգորիա:Հայ քաղաքական գործիչներ (արւմտ․)]] |
[[Կատեգորիա:Հայ քաղաքական գործիչներ (արւմտ․)]] |
||
[[Կատեգորիա:Հայ գեներալներ (արւմտ․)]] |
|||
[[Կատեգորիա:Սոցիալիստական աշխատանքի հերոսներ (արւմտ․)]] |
|||
[[Կատեգորիա:Հայ աթեիստներ (արւմտ․)]] |
16:33, 7 Յունուար 2016-ի տարբերակ
Կաղապար:Տեղեկաքարտ Անձ (արեւմտահայերէն)
Անաստաս Յովհաննէսի Միկոեան (ռուս.՝ Анастас Иванович Микоян, 25 Նոյեմբեր, 1895, գ. սանահին — 21 Հոկտեմբեր, 1978, Մոսկուա), Խորհրդային պետական ու քաղաքական գործիչ, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1943): Յայտնի է որպէս խորհդային ժամանակաշրջանի ամենաերկար քաղաքական կենսագրութիւն ունեցող գործիչներէն մէկը (1919-1974թթ․), որ նոյնիսկ դարձած է քաղաքական սատիրայի թեմայ[1][2]:
Յայտնի է նաեւ Հայաստանի մէջ 1500-2000 հայերու, որոնցմէ են` Հայաստանի Հանրապետութեան զինուած ուժերու սպաներու, մշակութային եւ քաղաքական գործիչներու գնդակահարութիւնը կազմակերպելու նպատակով ԽՍՀՄ ներքին գործերու ժողկոմ Եժովի միջոցով ստալինին ուղղուած կը դիմէ-խնդրանքով,[3][4] ինչպէս նաեւ Արցախը, նախիջեւանն ու Գարդմանքը Խորհրդային Ադրբեջանի կազմին մէջ ձգելու, Հայկական հարցը միջազգային ասպարէզէն հեռացնելու[5] անխախտ դիրքորոշումով եւ պահանջով: [6][7][8]:
Կենսագրութիւն
Անաստաս Յովհաննէսի Միկոյեան, ծնած է 1895 թ. 13 Նոյեմբերին՝ Սանահին գիւղին մէջ (ներկայիս` ՀՀ Ալաւերդի քաղաքի Սանահին թաղամաս): Գիւղական դպրոցը աւարտելէ ետք ընդունուած է Թիֆլիսի հոգեւոր ճեմարանը: 1914 թ. Միկոյեանը միացած է հայ կամաւորականներու ջոկատին, եւ մինչեւ 1915 թ. գարունը կռուած թրքական ճակատին վրայ [աղբիւրի կարիք ունի], սակայն հիւանդութեան պատճառով ձգած է ծառայութիւնը եւ վերադարձած է Թիֆլիս: 1916-ին ընդունուած է Էջմիածնի հոգեւոր ճեմարանը, իսկ յաջորդ տարիէն ետք սկսած է կուսակցական աշխատանքը Թիֆլիսի եւ Պաքուի մէջ:
Արդէն որպէս Պաքուի ՌՍԴ(բ) կ կոմիտէի նախագահութեան անդամ Միկոյեանը խմբագրած է նաեւ «Социал-демократէ եւ «Известия Бакинского Советаէ թերթերը:
Պաքուի կոմիսարներու տապալումէն ետք մնացած է Պաքուի մէջ` գլխաւորելով բոլշեւիկներու ընդյատակեայ շրջկոմը:
Թուրքերու կողմէն Պաքուն գրաւելէ անմիջապէս առաջ Միկոյեանը կրցաւ հասնիլ կոմիսարներու ազատ արձակման ու էւակուացիայի կազմակերպմանը: Այնուհետեւ ան կոմիսարներուն շոգենաւով դուրս բերաւ Պաքուէն, սակայն Կրասնովոդսկի մէջ անոնք նորէն ձերբակալուեցան: Միկոյեանը ազատուեցաւ 1919 թ. փետրուարին եւ հէնց նոյն տարուայ մարտին սկսաւ ղեկավարել ՌԿԿ (բ)-ի կովկասեան մարզկոմի Պաքուի գրասենեակը:
1919 թ. հոկտեմբերին ան կանչուեցաւ Մոսկուա եւ դարձաւ ՌԿԳԿ անդամ: Բոլշեւիկներու կողմէն Պաքուն գրաւելէ ետք Միկոյեանը վերադարձաւ Պաքու որպէս 11-րդ բանակի ռազմայեղափոխական կոմիտէի լիազօր: Այնուհետեւ, մինչեւ 1920 թուականը ղեկավարած է Նիժնի Նովգորոդի նահանգային կոմիտէն:
1926-1949 թթ․ եւ 1953-1955 թթ․ եղած է ԽՍՀՄ Կառավարութեան կազմին մէջ, ղեկավարելով, ըստ հերթականութեան, ԽՍՀՄ Արտաքին եւ ներքին առեւտուրի, Մատակարարման, Սննդի արդիւնաբերութեան ժողովրդական կոմիսարիաները, Արտաքին առեւտուրի, Առեւտուրի նախարարութիւնները: 1946–1949 թթ․ եւ 1953-1955 թթ․ ան նաեւ ԽՍՀՄ Նախարարներու Խորհուրդի նախագահի տեղակալն էր, 1957-1964 թթ` առաջին տեղակալը:
Անաստաս Միկոյեանի անուան հետ է կապուած ԽՍՀՄ սննդի արդիւնաբերութեան ծաւալումը: Դեռեւս 1931 թ., հանդիսանալով ԽՍՀՄ Սննդի արդիւնաբերութեան ժողովրդական կոմիսար, Անաստաս Միկոյեանը ԽՍՀՄ կառավարութեանը ներկայացուց Խորհրդային սննդի արդիւնաբերութեան զարգացման համալիր ծրագիր: 1936 թ. Միկոյեանը իր կնոջ` Աշխէնի հետ երկու ամիս այցով գտնուեցաւ ԱՄՆ-ի մէջ (ԽՍՀՄ պատմութեան մէջ կառավարութեան գործող անդամի ամենաերկարատեւ արտաքին ուղեւորութիւնն էր), որուն ընթացքին հիմնաւորապէս ուսումնասիրեց ամերիկեան սննդի արդիւնաբերութիւնը, մեծ ծաւալի տեխնիկական գնումներ կատարուեցան, որոնք նպաստեցին Խորհրդային սննդի արդիւնաբերութեան վերազինմանը: Միկոյեանի շնորհիւ ԽՍՀՄ-ի մէջ սկսաւ պաղպաղակներու արտադրութիւնը: Մինչեւ իր պաշտօնավարման վերջը Անաստաս Միկոյեանը անձնական հսկողութեան տակ կը պահէր պաղպաղակի որակը:
1962 թ․ աշխոյժօրէն մասնակցած է Կարիբեան ճգնաժամի կարգաւորմանը, անձամբ բանակցելով ջոն Քէնեդու եւ Ֆիդէլ Կաստրոյյի հետ: Այդ ընթացքին Մոսկուայի մէջ մահացաւ անոր կինը: Նոյեմբեր 1963 թուականին ան կը ներկայացնէր ԽՍՀՄ ղեկավարութիւնը Ջոն Քէնեդիի թաղման արարողութեանը:
1964 թ․ 15 Յուլիս 1965 թուականէն․ 9 դեկտեմբեր, ԽՍՀՄ Գերագոյն Խորհուրդի Նախագահութեան նախագահն էր: Այնուհետեւ մինչեւ 1974 թ․ ԽՍՀՄ Գերագոյն Խորհուրդի անդամ էր:
Անոր անունով կը կոչուի Մոսկուայի միսկոմբինատը[9]:
Առանձին գիրքով ռուսերէն հրատարակուած են անոր յիշողութիւնները` «այսպէս եղած է վերնագրով[10]:
Ընտանիքը
- Եղբայրը՝ Արտեմ Յովհաննէսի Միկոեան, ՄիԳ ինքնաթիռներու գլխաւոր շինարար։
- Կինը՝ Աշխէն Ղազարի Թումանեան (1896—1962թթ․)։
- Կնոջ եղբայրը՝ Հայկ Ղազարի Թումանեան, ռազմական գործիչ, գեներալ։
- Որդիները՝
- Ստեփան Անաստասի Միկոեան, (ծնած է՝ 1922թ․) փորձարկող օդաչու։
- Վլատիմիր Անաստասի Միկոեան, (1924—1942թթ․) ռազմական օդաչու, զոհուած է Ստալինգրադի համար մարտերուն։
- Ալեքսէյ Անաստասի Միկոեան, (1925—1986թթ․) ռազմական օդաչու։
- Յովհանէէս (Վանօ) Անաստասի Միկոեան, (ծնած է՝ 1927թ․) ինժեներ–շինարար։
- Սերգօ Անաստասի Միկոեան, (1929—2010թթ․) միջազգայնագետ-պատմաբան։
- Թոռը՝ Անաստաս Ալեքսէյի Միկոեան (կեղծանունը՝ Ստաս Նամին), երաժիշտ, երգաշար:
Երկեր
- Պայքարի ուղիով, գիրք 1, Ե., 1972։
- Քսանական թուականներու սկզբը (1919-1924 թթ. սկիզբը), Ե., 1978։
- Так было։ Размышления о минувшем, М., 1999.
Գրականութիւն
Микоян С., Анатомия Карибского кризиса, М., 2006.
Ծանօթագրութիւններ
- ↑ "Он сам смеялся над шуткой "от Ильича до Ильича"
- ↑ Микоян пишет мемуары…
- ↑ Ռուսաստանի պետական արխիւի սոցիալ-քաղաքական պատմութեան բաժնի բարերար:
- ↑ 1 2 Այդ փաստաթուղթը, որուն հետ Անաստաս Միկոյեանը կը խնդրէ Ստալինին Հայաստանին մէջ գնդկահարուող անձերու թիւը 700-ով աւելցնել:
- ↑ Անաստաս Միկոյեանի սարսափելի նամակը
- ↑ Միկոյեանի արձանը որպէս յիշեցում(յօդուած hetq.am կայքում)
- ↑ Անաստաս Միկոյեան` հայ քաղաքական մտքի ամենայայտնի ու ամենահակասական գործիչը (յօդուած ankakh.com կայքում)
- ↑ Անաստաս Միկոյեան. ինչ է արել նա Հայաստանի համար եւ ինչու նրա արձանը պէտք է դրուի Երեւանում (յօդուած news.am կայքում)
- ↑ «միկոյանիէ միսկոմբինատի պաշտօնական կայքէջը
- ↑ Микоян А.И. Так было. — М.: Вагриус, 1999, — 612 с.: 48 полос ч/б ил. ISBN 5-264-00032-8 [1]
Արտաքին յղումներ
Ուիքիպահեստ նախագիծի Անաստաս Միկոյեան ստորոգութեան մէջ կրնաք գտնել յաւելեալ պատկերազարդում այս նիւթի վերաբերեալ։ |
Կատեգորիա:Սանահին ծնածներ
Կատեգորիա:Մոսկուա մահացածներ
Կատեգորիա:Հայ քաղաքական գործիչներ (արւմտ․)