«Սողոմոն Թեհլիրեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ փոխարինվեց: ս , → ս, oգտվելով ԱՎԲ
Տող 55. Տող 55.
* [http://armenianhouse.org/wegner/docs-ru/trial/contents.html Արմին Վեգներ Թալեաթ փաշայի դատավարությունը ] {{W/Ref-ru}}
* [http://armenianhouse.org/wegner/docs-ru/trial/contents.html Արմին Վեգներ Թալեաթ փաշայի դատավարությունը ] {{W/Ref-ru}}
* [http://www.genocide.ru/enc/tehleryan.htm Սողոմոն Թեհլիրյանի մասին genocide.ru կայքում] {{W/Ref-ru}}
* [http://www.genocide.ru/enc/tehleryan.htm Սողոմոն Թեհլիրյանի մասին genocide.ru կայքում] {{W/Ref-ru}}
* [http://www.youtube.com/watch?v=U0O3lrngbf8&feature=youtu.be Ոտքի դատարանն է գալիս (թատրոն) youtube.com] {{ref-am}}
* [https://www.youtube.com/watch?v=U0O3lrngbf8 Ոտքի դատարանն է գալիս (թատրոն) youtube.com]
* [https://www.youtube.com/watch?v=iQ_ln-ZDfSE&feature=youtu.be La vengeance des Arméniens - Le procès de Tehlirian - Documentaire 2015]
* [https://www.youtube.com/watch?v=iQ_ln-ZDfSE La vengeance des Arméniens - Le procès de Tehlirian - Documentaire 2015]


{{DEFAULTSORT:Թեհլիրեան, Սողոմոն}}
{{DEFAULTSORT:Թեհլիրեան, Սողոմոն}}

01:13, 22 Մայիս 2016-ի տարբերակ

Կաղապար:ԱՀ

Կաղապար:Տեղեկաքարտ Անձ (արեւմտահայերէն)

Սողոմոն Թեհլիրեան (2 Ապրիլ 1897 - 23 Մայիս 1960), Հայոց ցեղասպանութեան վերապրող եւ ազգային հերոս, որ գնդակահարած է երիտթուրքերու ներքին գործոց նախարար եւ Հայոց ցեղասպանութեան գլխաւոր կազմակերպիչ՝ Թալէաթ Փաշային։

Կենսագրութիւն

Սողոմոն Թեհլիրեան ծնած է 1896 թուականին Բագառիճ, որ կը գտնուի Արեւմտեան Հայաստանի Երզնկա գաւառին մէջ, ուր ստացած է իր նախնական կրթութիւնը։ Ապա ուսումը շարունակած է Երզնկայի Կեդրոնական ուսումնարանը եւ աւարտած է 1912 թուականին, որմէ ետք փոխադրուած է Սերպիա 1913-ին։ Երբ հազիւ սկսաւ Առաջին Համաշխարհային Պատերազմը, ան մեկնեցաւ Հայաստան, ուր մասնակցեցաւ կամաւորական շարժումին՝ Անդրանիկի գունդին մէջ։ 1915 թուականին Թեհլիրեանը վերապրած է ցեղասպանութիւնը, եւ, որ շատ մեծ ազդեցութիւն մը ունեցած է անոր կեանքի ընթացքին։

1921 թուականին Թեհլիրեանը մասնակցած է Դաշնակցութեան Նեմեսիս գործողութեանը՝ իբրեւ պարտականութիւն ստանալով սպաել Եղեռնի գլխաւոր կազմակերպիթին՝ Թալէաթ փաշային։ Նոյն տարին՝ Մարտ 15ին Պեռլինի Շարլոտենբուրկ թաղամասին Հայտենպերկ փողոցը Սողոմոն Թըհլիրեան կը գնդակահարէ Թալէաթին եւ ապա զինք կը ձերբակալեն։ Սակայն 1921 Յունիս 2-ին գերմանական դատարանը կը ճանչնայ Սողոմոն Թեհլիրեանը իբրեւ անպարտ։ Անոր կը պաշտպանէին երեք դատապաշտպաններ, որոնցմէ մէկը տոքթոր Թէոտոր Նիմայերն էր՝ օրէնսդրութեան Փրոֆ. Քիլի համալսարանէն։

Թեհլիրեան այնուհետեւ ամուսնացած եւ հաստատուած է Պելկրատ (Եուկոսլաւիոյ մայրաքաղաքը)՝ Տալմատինսկա փողոցի թիւ 78 տունը։ 1945 թուականէն ետք բնակութիւն հաստատած է նախ Գասապլանքա (Մարոք) եւ ապա ԱՄՆ-ի Սան Ֆրանսիսկօ քաղաքը, ուր մահացած է 1960 թուականի Մայիս 23-ին։ Թաղուած է Ֆրէզնոյի «Արարատ» գերեզմանատան մէջ։ Ի յիշատակ Թեհլիրեանի՝ Ֆրէզնոյի, Թալին շրջանին Մաստարա գիւղի եւ Երեւանի մէջ կառուցուած է յուշարձան։

Սողոմոն Թեհլիրեանը՝ արուեստի մէջ

  • Բոգդան Վերդեան, Ծաղիկներս մնացին հեռւում /վէպ Ս.Թեհլիրեանի մասին/, Երեւան, 1991։
  • Ռոբերտ Կարայեան, Արդարահատոյց /վիպակ նուիուած Ս. Թեհլիրեանին, պատմուածքներ, յօդուածներ/, Երեւան, 2004։
  • Պերճ Զէյթունցեան, Ոտքի, դատարանն է գալիս/ դրամա նուիրուած Ս. Թեհլիրեանի/, տես,, Մեծ լռութիւն/ դրամաներ/՛՛, Երեւան, 1985։

Գրականութիւն

  • Սողոմոն Թեհլիրեան, Վերյիշումներ, Երեւան, 1993։
  • Սողոմոն Թեհլերյանի դատավարութիւնը /սղագրական նիւթեր/, Երեւան, 1990։
  • Մակիչ Արզումանեան, Հայաստան. 1914-1917/, Երեւան, 1969։
  • Մհեր Կարապետեան, Հայաստանը 1912-1920 թուականներուն, Երեւան, 2003։

Արտաքին յղումներ


Կատեգորիա:1897 ծնունդներ (արւմտ․) Կատեգորիա:2 Ապրիլի ծնածներ Կատեգորիա:1960 մահեր (արւմտ․) Կատեգորիա:23 Մայիսի մահացածներ Կատեգորիա:Հայոց Ցեղասպանութեան ականատեսներ Կատեգորիա:Նեմեսիս գործողութեան մասնակիցներ Կատեգորիա:Ֆրեզնօ մահացածներ