«Եպիսկոպոս» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
Չ clean up, replaced: → (2), ր: → ր։ (2), ): → )։ (2) oգտվելով ԱՎԲ |
Չ clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ |
||
Տող 5. | Տող 5. | ||
Վեհափառ Հայրապետի կողմից մեծ նպաստ ունեցած եպիսկոպոսներին հատուկ կոնդակով որպես պատվո նշան շնորհվում է '''արքեպիսկոպոսի''' կոչում («արք» նախածանցը նշանակում է որպես մեծ)։ Գործնականում նա ոչնչով չի տարբերվում եպիսկոպոսից։ |
Վեհափառ Հայրապետի կողմից մեծ նպաստ ունեցած եպիսկոպոսներին հատուկ կոնդակով որպես պատվո նշան շնորհվում է '''արքեպիսկոպոսի''' կոչում («արք» նախածանցը նշանակում է որպես մեծ)։ Գործնականում նա ոչնչով չի տարբերվում եպիսկոպոսից։ |
||
Եպիսկոպոսին անվանում են Սրբազան Հայր և գրավոր դիմում Գերշնորհ Սրբազան Հայր կամ օր. Գերաշնորհ Տեր ԱՆՈՒՆ եպիսկոպոս (կամ արքեպիսկոպոս) ԱԶԳԱՆՈՒն։ Առօրյայում դիմում են որպես կուսակրոնի (Աստծո օգնությունը մաղթելու սկզբունքով)` «Աստված օգնական, Սրբազա’ն |
Եպիսկոպոսին անվանում են Սրբազան Հայր և գրավոր դիմում Գերշնորհ Սրբազան Հայր կամ օր. Գերաշնորհ Տեր ԱՆՈՒՆ եպիսկոպոս (կամ արքեպիսկոպոս) ԱԶԳԱՆՈՒն։ Առօրյայում դիմում են որպես կուսակրոնի (Աստծո օգնությունը մաղթելու սկզբունքով)` «Աստված օգնական, Սրբազա’ն Հայր»: |
||
== Արտաքին Հղումներ == |
== Արտաքին Հղումներ == |
||
* [http://www.armenianchurch.org/index.jsp?sid=1&id=18&pid=3&lng=hy/ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին] |
* [http://www.armenianchurch.org/index.jsp?sid=1&id=18&pid=3&lng=hy/ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին] |
17:47, 31 Օգոստոս 2013-ի տարբերակ
Եկեղեցու Նվիրապետության բարձրագույն աստիճանն է, դարձյալ վկայակոչված Սուրբ Գրքով։ Առաքելական ժամանակներում եպիսկոպոսները նշանակվում և ձեռնադրվում էին անմիջապես Քրիստոսի առաքյալներից` որպես իրենց իրավահաջորդներ։ Հունարենից թարգմանաբար եպիսկոպոս նշանակում է հսկիչ` վերևից նայող։
Եպիսկոպոսի իրավունքները եկեղեցում գրեթե անսահմանափակ են (սահմանափակվում են միայն եկեղեցական ժողովներով կամ կաթողիկոսի կողմից)։ Նրանց է վերապահված վարել կարևորագույն պաշտոնները եկեղեցական համակարգում, առաջնորդել հոգևոր թեմերը, եկեղեցիներ օծել և ձեռնադրել ու օծել հոգևորականներ։ Եպիսկոպոսի օծությունն անպայման տեղի է ունենում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից։ Ի դեպ Կաթողիկոսի օծումն էլ իր հերթին տեղի է ունենում առնվազն 12 եպիսկոպոսի կողմից։ Եպիսկոպոսը եկեղեցու ճշգրիտ վարդապետության հետևողն ու հաստատողն է։ Եպիսկոպոսությունը տրվում է միայն կուսակրոն հոգևորականներին, ուստի իր առօրյա հանդերձներով եպիսկոպոսը գրեթե չի տարբերվում վարդապետից. տարբերությունը միայն մանուշակագույն երիզներն են սքեմի ներսում և պանակեն` աստվածածնի պատկերով օվալաձև զարդը կրծքին։ Եպիսկոպոսի առօրյա զգեստը հաճախ լինում է բաց գույնի` սպիտակ, մոխրագույն, մարմնագույն, կապույտ։ Ծիսական հանդերձներով, սակայն եպիսկոպոսը էականորեն է տարբերվում քահանայից. նախ որ ուրարի փոխարեն կիրառում է եմիփորոն` երկար ու լայն ուրար, որը փաթաթվում է ուսերին, պարանոցին և ծածկում ամբողջ կուրծքը (ցույց է տալիս որ եպիսկոպոսն ամբողջովին հանձնառու է Քրիստոսի լույսին), թագի փոխարեն խույր` բարձր սրածայր գլխանոց և եպիսկոպոսական գավազան։
Վեհափառ Հայրապետի կողմից մեծ նպաստ ունեցած եպիսկոպոսներին հատուկ կոնդակով որպես պատվո նշան շնորհվում է արքեպիսկոպոսի կոչում («արք» նախածանցը նշանակում է որպես մեծ)։ Գործնականում նա ոչնչով չի տարբերվում եպիսկոպոսից։
Եպիսկոպոսին անվանում են Սրբազան Հայր և գրավոր դիմում Գերշնորհ Սրբազան Հայր կամ օր. Գերաշնորհ Տեր ԱՆՈՒՆ եպիսկոպոս (կամ արքեպիսկոպոս) ԱԶԳԱՆՈՒն։ Առօրյայում դիմում են որպես կուսակրոնի (Աստծո օգնությունը մաղթելու սկզբունքով)` «Աստված օգնական, Սրբազա’ն Հայր»: