«Եպիսկոպոս» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ →‎Արտաքին Հղումներ: clean up using AWB (7852)
Չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: war:Obispo
Տող 89. Տող 89.
[[vec:Vescovo]]
[[vec:Vescovo]]
[[vi:Giám mục]]
[[vi:Giám mục]]
[[war:Obispo]]
[[zh:主教]]
[[zh:主教]]
[[zh-yue:主教]]
[[zh-yue:主教]]

10:22, 25 Հոկտեմբեր 2012-ի տարբերակ

Եկեղեցու Նվիրապետության բարձրագույն աստիճանն է, դարձյալ վկայակոչված Սուրբ Գրքով: Առաքելական ժամանակներում եպիսկոպոսները նշանակվում և ձեռնադրվում էին անմիջապես Քրիստոսի առաքյալներից` որպես իրենց իրավահաջորդներ: Հունարենից թարգմանաբար եպիսկոպոս նշանակում է հսկիչ` վերևից նայող:

Եպիսկոպոսի իրավունքները եկեղեցում գրեթե անսահմանափակ են (սահմանափակվում են միայն եկեղեցական ժողովներով կամ կաթողիկոսի կողմից): Նրանց է վերապահված վարել կարևորագույն պաշտոնները եկեղեցական համակարգում, առաջնորդել հոգևոր թեմերը, եկեղեցիներ օծել և ձեռնադրել ու օծել հոգևորականներ: Եպիսկոպոսի օծությունն անպայման տեղի է ունենում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից: Ի դեպ Կաթողիկոսի օծումն էլ իր հերթին տեղի է ունենում առնվազն 3 եպիսկոպոսի կողմից: Եպիսկոպոսը եկեղեցու ճշգրիտ վարդապետության հետևողն ու հաստատողն է: Եպիսկոպոսությունը տրվում է միայն կուսակրոն հոգևորականներին, ուստի իր առօրյա հանդերձներով եպիսկոպոսը գրեթե չի տարբերվում վարդապետից. տարբերությունը միայն մանուշակագույն երիզներն են սքեմի ներսում և պանակեն` աստվածածնի պատկերով օվալաձև զարդը կրծքին: Եպիսկոպոսի առօրյա զգեստը հաճախ լինում է բաց գույնի` սպիտակ, մոխրագույն, մարմնագույն, կապույտ: Ծիսական հանդերձներով, սակայն եպիսկոպոսը էականորեն է տարբերվում քահանայից. նախ որ ուրարի փոխարեն կիրառում է եմիփորոն` երկար ու լայն ուրար, որը փաթաթվում է ուսերին, պարանոցին և ծածկում ամբողջ կուրծքը (ցույց է տալիս որ եպիսկոպոսն ամբողջովին հանձնառու է Քրիստոսի լույսին), թագի փոխարեն խույր` բարձր սրածայր գլխանոց և եպիսկոպոսական գավազան:

Վեհափառ Հայրապետի կողմից մեծ նպաստ ունեցած եպիսկոպոսներին հատուկ կոնդակով որպես պատվո նշան շնորհվում է արքեպիսկոպոսի կոչում («արք» նախածանցը նշանակում է որպես մեծ): Գործնականում նա ոչնչով չի տարբերվում եպիսկոպոսից:

Եպիսկոպոսին անվանում են Սրբազան Հայր և գրավոր դիմում Գորշնորհ Սրբազան Հայր կամ օր. Գերաշնորհ Տեր ԱՆՈՒՆ եպիսկոպոս (կամ արքեպիսկոպոս) ԱԶԳԱՆՈՒՆ: Առօրյայում դիմում են որպես կուսակրոնի (Աստծո օգնությունը մաղթելու սկզբունքով)` «Աստված օգնական, Սրբազա’ն Հայր»:

Արտաքին Հղումներ

Կատեգորիա:Հայ Առաքելական Եկեղեցի Կատեգորիա:Հոգևոր կոչումներ