«Եպիսկոպոս» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Նոր էջ. Եպիսկոպոսություն հոգևոր բարձրագույն աստիճանն է, դարձյալ վկայակոչված Սուրբ Գրքով: Առաքելական ժամանա...
 
Չ կետադրական ուղղում դիմելաձևում
Տող 7. Տող 7.




Եպիսկոպոսին անվանում են Սրբազան Հայր և գրավոր դիմում Գորշնորհ Սրբազան Հայր կամ օր.` Գերաշնորհ Տեր ԱՆՈՒՆ եպիսկոպոս (կամ արքեպիսկոպոս) ԱԶԳԱՆՈՒՆ: Առօրյայում դիմում են որպես կուսակրոնի (Աստծո օգնությունը մաղթելու սկզբունքով)` «Աստված օգնական Սրբազան Հայր»:
Եպիսկոպոսին անվանում են Սրբազան Հայր և գրավոր դիմում Գորշնորհ Սրբազան Հայր կամ օր.` Գերաշնորհ Տեր ԱՆՈՒՆ եպիսկոպոս (կամ արքեպիսկոպոս) ԱԶԳԱՆՈՒՆ: Առօրյայում դիմում են որպես կուսակրոնի (Աստծո օգնությունը մաղթելու սկզբունքով)` «Աստված օգնական, Սրբազա’ն Հայր»:
== Արտաքին Հղումներ ==
== Արտաքին Հղումներ ==
* [http://www.armenianchurch.org/index.jsp?sid=1&id=18&pid=3&lng=hy/ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին]
* [http://www.armenianchurch.org/index.jsp?sid=1&id=18&pid=3&lng=hy/ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին]

12:35, 2 Յունիս 2011-ի տարբերակ

Եպիսկոպոսություն հոգևոր բարձրագույն աստիճանն է, դարձյալ վկայակոչված Սուրբ Գրքով: Առաքելական ժամանակներում եպիսկոպոսները նշանակվում և ձեռնադրվում էին անմիջապես Քրիստոսի առաքյալներից` որպես իրենց իրավահաջորդներ: Հունարենից թարգմանաբար եպիսկոպոս նշանակում է հսկիչ` վերևից նայող:


Եպիսկոպոսի իրավունքները եկեղեցում գրեթե անսահմանափակ են (սահմանաձակվում են միայն եկեղեցական ժողովներով կամ կաթողիկոսի կողմից): Նրանց է վերապահված վարել կրևորագույն պաշտոնները եկեղեցական համակարգում, առաջնորդել հոգևոր թեմերը, եկեղեցիներ օծել և ձեռնադրել ու օծել հոգևորականներ : Եպիսկոպոսի օծությունն անպայման տեղի է ունենում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից: Ի դեպ Կաթողիկոսի օծումն էլ իր հերթին տեղի է ունենում առնվազն 3 եպիսկոպոսի կողմից: Եպիսկոպոսը եկեղեցու ճշգրիտ վարդապետության հետևողն ու հաստատողն է: Եպիսկոպոսությունը տրվում է միայն կուսակրոն հոգևորականներին, ուստի իր առօրյա հանդերձնորով եպիսկոպոսը գրեթե չի տարբերվում վարդապետից. տարբերությունը միայն մանուշակագույն արիզներն են սքեմի ներսում և պանակեն` աստվածածնի պատկերով օվալաձև զարդը կրծքին: Եպիսկոպոսներ առօրյա զգեստը հաճախ լինում է բաց գույնի` սպիտակ, մոխրագույն, մարմնագույն, կապույտ: Ծիսական հանդերձներով, սակայն եպիսկոպոսը շատ է տարբերվում քահանայից. նախ որ ուրարի փոխարեն կիրառում է եմիփորոն` երկար ու լայն ուրար, որը փաթաթվում ե ուսերին, պարանոցին և ծածկում ամբողջ կուրծքը (ցույց է տալիս որ եպիսկոպոսն ամբողջովին հանձնառու է Քրիստոսի լույսին), թագի փոխարեն խույր` բարձր սրածայր գլխանոց և եպիսկոպոսական գավազան:

Գոյություն ունի եպիսկոպոսական աստիճանի մի նրբություն` արքեպիսկոպոսություն (արք եզրը թարգմանվում է որպես մեծ)` այսինքն մեծ եպիսկոպոսություն: Գործնականում այն ոչնչով չի տարբերվում եպիսկոպոսից, միայն թե տարիքով և մեծ նպաստ ունեցած եպիսկոպոսներին Վեհափառ Հայրապետի կողմից հատուկ կոնդակով որպես պատվո նշան շնորհվում է արքություն:


Եպիսկոպոսին անվանում են Սրբազան Հայր և գրավոր դիմում Գորշնորհ Սրբազան Հայր կամ օր.` Գերաշնորհ Տեր ԱՆՈՒՆ եպիսկոպոս (կամ արքեպիսկոպոս) ԱԶԳԱՆՈՒՆ: Առօրյայում դիմում են որպես կուսակրոնի (Աստծո օգնությունը մաղթելու սկզբունքով)` «Աստված օգնական, Սրբազա’ն Հայր»:

Արտաքին Հղումներ

Կատեգորիա:Հայ Առաքելական Եկեղեցի Կատեգորիա:Հոգևոր կոչումներ