«Արտանուջ» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Բնակավայր | կարգավիճակ = Քաղաք | հայերեն անվանում = Արտանուջ | բնօրինակ անվանում = {{lang...»:
 
Տող 94. Տող 94.
[[Կատեգորիա:Գուգարքի բնակավայրեր‎]]
[[Կատեգորիա:Գուգարքի բնակավայրեր‎]]
[[Կատեգորիա:Արևմտյան Հայաստանի քաղաքներ]]
[[Կատեգորիա:Արևմտյան Հայաստանի քաղաքներ]]
[[Կատեգորիա:Վիքիպեդիա:Արևմտահայերեն հոդվածներ]]

04:48, 22 Օգոստոս 2014-ի տարբերակ

Քաղաք
Արտանուջ
թրք.՝ Ardanuç
Երկիր Թուրքիա
Տարածաշրջան [[]]
Նահանգ (իլ) Արդվին
Մեհմեթ Ուղուր Արսլան
Տարածութիւն 969 կմ2 քմ²
ԲԾՄ 558 մեթր
Բնակչութիւն 12 056 մարդ (2018),
5294 մարդ (2000)
Ժամային գօտի UTC+2, ամառը UTC+3
Փոստային ցուցանիշ 08300
Պաշտօնական կայքէջ ardanuc.bel.tr

Արտանուջ (թրք.՝ Ardanuç), քաղաք և շրջան ներկայիս Թուրքիայի Հանրապետութեան Արդվինի նահանգի կազմի մէջ։

Անուանում

Արտանուջը կը հիշատակուի իր անուան մի քանի տարբերակներով՝ Արտանույշ, Արտանուչ, Արտանուշ, ինչպես նաեւ թուրքական Էրդենուջ աղավաղված ձեւով։ Թուրքերը պաշտոնապես այն այժմ կը կոչեն Արդանուչ։ Ըստ ավանդութեան, այստեղ է թաղուած ինչ-որ թագավորի դուստր Արտանուշը կամ Վարդանուշը, ինչի անունով ալ իբր կոչուած է քաղաքը։

Աշխարհագրութիւն

կը գտնուի Ճորոխ գետի աջակողմեան վտակ Արտանուշ գետի ձախ եզրին, Արդվին քաղաքեն 21—22 կմ հարաւ-արեւելք, լեռան զառիվարին։ Բնականեն ունի ամուր դիրք՝ պատած է ժայռերով, ինչը աւելի անմատչելի դարձուած է պաշտպանական ամրակուռ պարիսպներով։ Ջրառատ, մեղմ կլիմայով ու առողջարար օդով քաղաք է։

Պատմութիւն

Հին ատեն Արտանուջը կը մտնէր Մեծ Հայքի Գուգարք նահանգի Կաղարջք գավառի մեջ և կը համարուէր վերջինիս կեդրոնը։ Թուրքական վարչական բաժանմամբ նախկին ատեն Չըլդըրի կամ Ախալցխայի փաշայութեան Արտանուջի գավառակի կեդրոնն էր։

Ըստ Սեն Մարտենի, Արտանուջը այն կը նույնացնէ Ղազար Փարպեցռւ հիշատակած Ողջնհազ գյուղին, որտեղ V դարի ատեն, Վարդանանց պատերազմի ժամանակ, զոհուել ու թաղուել է Վարդանի եղբայրը՝ Հմայակ Մամիկոնեանը։ կը Պատկանէր Բագրատունիներին։ VII դարուն նուաճել ու ավերել է արաբական ոստիկան (էմիր ) Մրվանը, բայց շատ չանցած Աշոտ Կյուրապաղատը այն նորեն հետ վերձուցեր է։ IX—XI դարերուն այն առևտրական ճանապարհներով կապված էր Վրաստանի, Աբխազիայի, Տրապիզոնի, Բյուզանդիայի և Անի-Շիրակի թագավորութեան կենտրոններու հետ։ XI դարում Արտանուջը Բագրատունիներու այն ճյուղի բնակատեղին էր, ինչը յետոյ հաստատուեցաւ Վրաց գահի վրայ։ Այդ ժամանակներուն Արտանուջը սովորական բերդ էր, ինչի մասին հիշատակութիւն ունի Կոստանդին Ծիրանածինը (905—958թթ.)։ Նրա բերդ ըլլալու վերաբերյալ տեղեկութիւններ կը հաղորդ է նաև թուրք պատմագիր Քյաթիբ Չելեբին, բայց ավանդութեամբ և զրույցներով զուգորդուած, որ իրենք կը դարձնեն քիչ արժանահավատ։ Հետագային Արտանուջը կը մտնէր վրաց Բագրատունիներու թագավորութեան, իսկ XVI դարեն՝ Օսմանեան պետութեան կազմի մէջ։

1878 — 1921թթ., Ռուսական կայսրության տիրապետութեան ժամանակ, կը մտնէր Բաթումի մարզի Արդվինի օկրուգի մէջ։ Արտանուջը նաեւ Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր թեմի կեդրոն էր։

Բնակչութիւն

Արտանուջը սակավամարդ քաղաք էր։ XIX դարի վերջերուն ունէր 1000 բնակիչ, ինչեն 960—ը հայեր, իսկ մնացածը՝ թուրքեր, 1907թ.՝ 1214 բնակիչ, մեծագոյն մասը՝ դարձեալ հայեր։

Բնակչութիւնը կը զբաղուէր արուեստներով, առեւտռվ և նաև գյուղատնտեսութեամբ։ Կարեւոր դեր կը խաղար հատկապէս խաղողագործութիւնը։ Արտանուջը կ՛արտահանէր ընտիր գինի, ինչը մեծ համբավ ունէր զանազան շուկաներու մէջ։ Արհեստներեն տարածուած էին դերձակութիւնը, ներկարարութիւնը, կոշկակարութիւնը, դարբնութիւնը, ասեղնագործութիւնը, կերպասագործութիւնը, մետաքսագործութիւնը։ Բավական աշխույժ բնույթ ունէր նրա ներքին ու արտաքին առեւտուրը։ Գինի էն բացի,կ՛արտահանէր մորթիներ, բուրդ և այլ ապրանքներ։ Մեծ Եղեռնի ժամանակ տեղի հայ բնակչութեան 1276 մարդ սպանուած է, մնացածին հաջողված է փախչիլ, գաղթելով այլ երկրներ։

Ներկային քաղաքի մէջ կը բնակուի 6,332 մարդ (2012), քրդեր և թուրքեր։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Կատեգորիա:Թուրքիայի քաղաքներ Կատեգորիա:Գուգարքի բնակավայրեր‎ Կատեգորիա:Արևմտյան Հայաստանի քաղաքներ Կատեգորիա:Վիքիպեդիա:Արևմտահայերեն հոդվածներ