«Հոգեգալուստ» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Նոր էջ «'''Հոգեգալուստ''', քրիստոնեության գլխավոր տոներից՝ նվիրված առաքյալների վրա Սո...»:
(Տարբերութիւն չկայ)

12:44, 31 Յուլիս 2020-ի տարբերակ

Հոգեգալուստ, քրիստոնեության գլխավոր տոներից՝ նվիրված առաքյալների վրա Սուրբ Հոգու «իջնելու» կրոնական ավանդությանը։ Տոնվում է Զատկից 50 օր հետո (վերջինիս շարժականության համապատասխան՝ տատանվում է մայիսի 10-ից հունիսի 13-ը)։ Հոգեգալուստը Մովսես մարգարեին Աստծո «տասը պատվիրանների» շնորհման հուդայական տոնի քրիստոնեական վերափոխումն է։ Պահպանելով հին տոնը՝ եկեղեցին նրան տվեց այլ մեկնաբանում, այդ օրը առաքյալներն իբր Սուրբ Հոգուց ստացան քրիստոնեությունը քարոզելու «մարգարեական շնորհ», «մովսեսական օրենքը» փոխարինվեց «ավետարանական օրենքով»։ Հոգեգալուստը յուրովի նվիրված է նաև Սուրբ երրորդության (Հայր, Որդի և Սուրբ Հոգի պաշտամունքին)։ Ներսես Դ Կլայեցի (Շնորհալի) կաթողիկոսի (1166—73 թթ.) սահմանած կարգի համաձայն՝ Հայոց եկեղեցին Հոգեգալուստը տոնում է մեկ շաբաթ շարունակ։