«Շահան Ռ. Պէրպէրեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
No edit summary |
|||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տեղեկաքարտ Անձ |
{{Տեղեկաքարտ Անձ}} |
||
⚫ | |||
| անուն ազգանուն = Շահան Ռ. Պէրպէրեան |
|||
| բնագիր ԱԱՀ = |
|||
| պատկեր = |
|||
| չափ = |
|||
| նկարագրութիւն = |
|||
| ծնած է = 1 Յունուար, 1891 |
|||
| ծննդավայր = Կոստանդնուպոլիս |
|||
| վախճանած է = |
|||
| մահուան վայրը = |
|||
| քաղաքացիութիւն = |
|||
| հպատակութիւն = |
|||
| ազգութիւն = |
|||
| ալմա մատեր = |
|||
| կրօնք = |
|||
| ազդուած է = |
|||
| ազդած է = |
|||
| գրքեր = |
|||
| աշխատանք = |
|||
| կարողութիւն = |
|||
| մասնագիտութիւն = |
|||
| ամուսին = Դելլի Սիրագեան |
|||
| ծնողներ = Ռեթէոս եւ Զարուհի |
|||
| երեխաներ = Արտաւազդ եւ Պարէտ |
|||
| պարգեւներ և մրցանակներ = |
|||
| կայքէջք = |
|||
| ստորագրութիւն = |
|||
}} |
|||
⚫ | |||
== Կենսագրութիւն == |
== Կենսագրութիւն == |
09:18, 2 Ապրիլ 2020-ի տարբերակ
Շահան Ռ. Պէրպէրեան | |
---|---|
Ծնած է | Օգոստոս 1891[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 9 Հոկտեմբեր 1956[2] (65 տարեկանին) |
Մահուան վայր | Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ |
Քաղաքացիութիւն | Օսմանեան Կայսրութիւն |
Ազգութիւն | Հայ[3] |
Ուսումնավայր | Փարիզի Համալսարան |
Մասնագիտութիւն | երգահան, փիլիսոփայ, հոգեբան |
Ծնողներ | հայր՝ Ռեթէոս Պէրպէրեան |
Երեխաներ | Արտաւազդ Պէրպէրեան |
Շահան Պէրպէրեան (Օգոստոս 1891[1], Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն - 9 Հոկտեմբեր 1956[2], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ), հայ փիլիսոփայ, երաժիշտ, մանկավարժ, հոգեբան, գեղագէտ եւ գրող։ Նկարիչ Արտաւազդ Պէրպէրեանի հայրը։
Կենսագրութիւն
Պէրպէրեան ծնած է Կոստանդնուպոլիս, ներկայիս Թուրքիոյ մէջ։ Քանի մը տարի անց ան իր ծնողներուն՝ Ռեթէոսի[4] եւ Զարուհիի, ինչպէս նաեւ իր մեծ եղբօր՝ Օննիկի հետ, փոխադրուած է Ժընեւ, Զուիցերիա, ազատելու համար Սուլթան Ապտուլ Համիտի դաժանութիւններէ, 1894-էն մինչեւ 1896:
Վերադառնալով Կոստանդնուպոլիս, ընդունուած է Պէրպէրեան դպրոց, որ հիմնած էր Քատըքեոյի մէջ[5]: Այդ ժամանակ ան սկսած է ջութակի անձնական դասեր առնել, բայց շուտով փոխած է միտքը, ատոր փոխարեն սկսելով դաշնամուր նուագել, բայց հոդ նոյնպէս չէ յաջողած։
1906-ին Պերպերեան աւարտած է դպրոցը, եւ 15 տարեկանէն սկսեալ աւանդած է գրականութիւն եւ գիտութիւն։ 1908-ին անցած է Փարիզ եւ յաճախած է Սորպոն եւ Քոլեճ Տո Ֆրանս համալսարանները ուսանելով փիլիսոփաիւթիւն եւ հոգեբանութիւն Հենրի Պերսկոնի եւ Ճորճս Թումասի հետ, ապա ընկերաբանութիւն՝ Էմիլ Տուրնhէյմի հետ։ Նոյն ժամանակ[6] Պէրպէրեան շարունակած է իր սէրը նուագի հանդէպ, յաճախելով համերգներու եւ երաժշտութեան դասեր տալով։
1911 թուականին Պէրպէրեան պարտաւոր էր վերադառնալու Կոստանդնուպոլիս, ստանձնելու համար Պէրպէրեան դպրոցի տնօրէնին պաշտօնը և չէ ըռցած շարունակել մասնագիտութիւնը։ Աւելի ուշ խորացած է հայկական մշակութային կեանքին եւ մթնոլորտին մէջ։ Այս ժամանակ ծանօթացած է Կոմիտասին եւ անոր հետ յաճախակի զրոյցներ ունեցած է արուեստի հարցերու շուրջ։
1918-ին Շահան Պէրպէրեան որոշած է տնօրինել Ուսուցիչներու Խնամակալ Յանձնաժողովը եւ մասնակցել Կեդրոնական Ուսման Խորհուրդին։ Ան յօդուածներ հրատարակած է թերերու մէջ։ 1922 թուականին Գեղամ Գաւաֆեանի, Վահան Թեքեանի[7], Յակոբ Օշականի[8] եւ Կոստան Զարեանի հետ խմբագրած է Բարձրավանք ամսաթերթը, որ կը բաղկանար արուեստի եւ գրականութեան բաժիններէ։
1921-ին ամուսնացած է Դելլի Սիրագեանի հետ և ունեցած է երկու մանչ զաւակ՝ Արտաւազդ (1923-2002) եւ Պարէտ։ Պարէտ մահացած է 20 տարեկանին ինքնաշարժի արկածով, իսկ Արտաւազդ անցած է Փարիզ եւ զբաղած է արուեստով։
Պէրպէրեանի ձեռագիրները կը գտնուին Երուսաղեմի գրադարանի մէջ։
Մահացած է Փարիզի մէջ, երբ կ'այցելէր իր զաւակը՝ Արտաւազդը, 9 Նոյեմբեր 1956-ին։
Հրատարակուած գործեր
- Բարձրացում
- Փափաք
- Պոլիս
- Քու յիշատակդ
- Իւսկիւտար
- Կ՚անձրեւէ տղաս
- Գիշերերգ
- Աստուածածնին ու խաչին
- Հրաւէր լուսնի տակ
- Դուն աղբիւրն ես
- Գարուն բացուաւ
- Հօյ Հելինէ
- Արազին
- Հովին երգը
- Զարոյի երգը
- Կարօտի երգ
- Ես ունէի
- Ամպի փէշով
- Ձմեռն անցաւ
- Լուսաւորչի կանթեղը
- Հասուն արտ
- Գիւղիս ճամբան
- Գիշերն անուշ է
- Սէրով, սէրով
- Ահաւասիկ
- Թող դէմքդ տժգունի
- Հսկում
- Երգ երջանկութեան
- Անձրեւին հետ
- Իրիկունն իջաւ
- Ձեռագիր
- Վարդանանց քայլերգ
- Ովսաննա
- Ալէլուիա
- Այսօր տօն է
- Ետեւէս եկուր
- Մի՛ մերձենար յիս
- Անառակը
- Եկուր վիշտ
- Օրերն անդարձ
- Իղձ
- Ջուրին վրայ
Ծանօթագրութիուններ
- ↑ 1,0 1,1 https://archives.paris.fr/arkotheque/visionneuse/visionneuse.php?arko=YTo2OntzOjQ6ImRhdGUiO3M6MTA6IjIwMjMtMTAtMDQiO3M6MTA6InR5cGVfZm9uZHMiO3M6MTE6ImFya29fc2VyaWVsIjtzOjQ6InJlZjEiO2k6NDtzOjQ6InJlZjIiO2k6MjczMDk4O3M6MTY6InZpc2lvbm5ldXNlX2h0bWwiO2I6MTtzOjIxOiJ2aXNpb25uZXVzZV9odG1sX21vZGUiO3M6NDoicHJvZCI7fQ==#uielem_move=52%2C-537&uielem_islocked=1&uielem_zoom=194&uielem_brightness=0&uielem_contrast=0&uielem_isinverted=0&uielem_rotate=F
- ↑ 2,0 2,1 2,2 Երաժշտություն
- ↑ Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique: Arméniens d'hier et d'aujourd'hui — Maisons-Alfort: 2021. — P. 104. — ISBN 978-2-905686-93-0
- ↑ Ռեթէոս Պէրպէրեան
- ↑ Սահակ Վարդապետ Երաժիշտը։ Հասկ, Antilias, 1956, pp 458-9.
- ↑ Գ. Վ. [Գարեգին Վարդապետ]։ Շահան Պէրպէրեան (1891-1956). Հասկ։ Antelias, 1956, pp 455-8.
- ↑ Seven Songs from Vahan Tekeyan - Music by Schahan Berberian. New York, St. Vartan Press, 1981. ISBN 0-934728-05-4
- ↑ http://www.littlearmenia.com/html/history/detail.asp?id=212
Գրականութիուն
- Տէր Խաչատուրեան, Ա։ Շահան Ռ. Պէրպէրեան (1891–1956)։ Beirut, 1969