«Սմբատ Գաբրիէլեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
No edit summary |
Չ →Ծանօթագրութիւններ: clean up, replaced: [[Կատեգորիա: → [[Ստորոգութիւն: (5) using AWB |
||
Տող 15. | Տող 15. | ||
{{DEFAULTSORT:Գաբրիելյան, Սմբատ}} |
{{DEFAULTSORT:Գաբրիելյան, Սմբատ}} |
||
⚫ | |||
⚫ | |||
⚫ | |||
⚫ | |||
⚫ | |||
[[Ստորոգութիւն:Հայ բանասէրներ]] |
|||
⚫ | |||
[[ |
[[Ստորոգութիւն:Հայ բժիշկներ]] |
||
[[Կատեգորիա:Հայ բժիշկներ]] |
19:15, 16 Սեպտեմբեր 2019-ի տարբերակ
Սմբատ Գաբրիէլեան | |
---|---|
Ծնած է | 15 Դեկտեմբեր 1856[1] |
Ծննդավայր | Ակն |
Մահացած է | 3 Յունիս 1919[1] (62 տարեկանին) |
Մահուան վայր | Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Ուսումնավայր | Քոլումպիա Համալսարան |
Մասնագիտութիւն | բժիշկ, բանասէր, հասարակական գործիչ |
Սմբատ Մկրտչի Գաբրիէլեան (15 Դեկտեմբեր 1856[1], Ակն - 3 Յունիս 1919[1], Ամերիկայի Միացեալ Նահանգներ), հայ բանասէր, բժիշկ, հանրային գործիչ (ԱՄՆ)։
1891-1898 թթ․ խմբագրած է Նիւ Եորքի հրատարակուող «Հայք» ազգային, գրական-քաղաքական հանդէսը, ուր հրապարակուած են նիւթեր՝ հայկական հարցի վերաբերեալ, եւրոպական եւ ամերիկեան մամուլի արձագանքները Թուրքիոյ մէջ՝ հայ բնակչութեան կացութեան մասին, լուսաբանուած է ԱՄՆ-ի հայ համայնքներու կեանքը։ 1895 թուականին ընտրուած է «Հայերու հայրենասիրական դաշնակցութեան» նախագահ, որուն նպատակն էր՝ տէրութիւններու աջակցութեամբ, օգնել Արեւմտեան Հայաստանի ազատագրման թուրքական բռնատիրութենէն։ «Հայերը կամ Արարատի ժողովուրդը» (1892, անգլերէն), «Փաստեր Հայաստանի մասին»(1895, անգլերէն), «Քրիստոնեայ Հայաստանը եւ քրիստոնեայ տէրութիւնները» (1897, անգլերէն), «Արիւնաքամ Հայաստանը, անոր պատմութիւնն ու սարսափները» (1896, անգլերէն], «Հայաստան՝ նահատակ ազգ» (1918, անգլերէն) երկերուն մէջ Գաբրիէլեան ամերիկացի ընթերցողին ծանօթացուցած է հայ ժողովուրդի պատմութիւնը, արեւմտահայերու ծանր վիճակը, 1894-1896-ի ջարդերու ու կոտորածներու փաստերը, 1915-1916-ի հայերու տեղահանութիւնն ու ցեղասպանութիւնը, տէրութիւններու քաղաքականութիւնը Հայկական Հարցին մէջ։
Երկեր
The Armenians or the People of Ararat, Philadelphia, 1892 Facts about Armenia, N.Y., 1895 Christian Armenia and the Christian Powers, N. Y., 1897 Armenia, a Martyr Nation, N. Y., 1918
Ծանօթագրութիւններ
Այս յօդուածի կամ անոր մէջ որոշակի յատուածի սկզբանական տարբերակը վերցուած է «Հայկական Հարց» Հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են Քրիեյթիւ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |