«Ս. Միւռոն» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
No edit summary |
Չ →Մատենագիտութիւն: clean up, replaced: [[Կատեգորիա: → [[Ստորոգութիւն: using AWB |
||
Տող 116. | Տող 116. | ||
# Գարեգին Բ. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ, «Հող, Մարդ Եւ Գիր», Բ. Հրատարակութիւն, [[Նիւ Եորք]], 1990 |
# Գարեգին Բ. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ, «Հող, Մարդ Եւ Գիր», Բ. Հրատարակութիւն, [[Նիւ Եորք]], 1990 |
||
[[ |
[[Ստորոգութիւն:Եկեղեցի]] |
18:14, 16 Սեպտեմբեր 2019-ի տարբերակ
Միւռոնը անուշաբոյր իւղերու բաղադրութիւն մըն է, որ կը գործածուի Հայաստանեայց Արաքելական Ս. Եկեղցւոյ մկրտութեան եւ օծման արարողութիւններու ատեն։
Պատմութիւն
Նախաքրիստոնէական շրջան
Ըստ Աստուածաշունչի, Մովսէս մարգարէն Սինա լերան վրայ, Աստուծմէ ստացաւ ծաղիկներ եւ պատրաստեց առաջին Միւռոնը։ Այնուհետեւ Միւռոնը գործածուեցաւ օծելու թագաւորներ եւ մարգարէներ։ Միւռոնը մնաց Երուսաղեմի տաճարի մէջ մինչեւ Մարիամ Մագդաղենացին զայն գործածեց Յիսուսի ոտքերը օծելու աւագ երկուշաբթի օր։
Ս. Գրիգոր Լուսաւորիչ
Սուրբ Թադէոս առաքեալի կը պարտինք Միւռոնի Հայաստան մտցնելու արարքը։ Ան գործածեց Միւռոնը բուժելու համար Աբգար թագաւորը եւ զայն պահեց ծառի մը տակ։ Հետագային տեսիլքի մէջ Ս. Գրիգոր Լուսաւորիչ կը գիտնայ Միւռոնի պահուած տեղը եւ զայն կը գործածէ բուժելու Տրդատ թագաւորը։
20 եւ 21րդ դարեր
Ներկայիս Միւռոնօրհնէքի արարողութիւններ կը կատարուին Ս. Էջմիածինի եւ Անթիլիասի Մայր տաճառներուն մէջ ընդհանրապէս 5-էն 7 տարին անգամ մը ձեռօք Վեհափառ հայրապետներու։
Բաղադրութիւն
Միւռոնի պատրաստութիւնը կ՚սկսի աշնան օր մը երբ ձիթաիւղով լեցուն կաթսան կը դրուի Կաթողիկոսանիստ եկեղեցւոյ մայր տաճառին մէջ։ Հոգեւորական դասը յատուկ թափօրով եւ աղօթելով կ՚աւելցնէ բաղադրիչ նիւթերը։ Այս արարողութիւնը կը շարունակուի 40 օր։ Վերջին օրը Վեհափառ Հայրապետը նոր Միւռոնին կը խառնէ հին Միւռոնը գործածելով Ս. Լուսաւորիչի աջը եւ կ՚օրհնէ զայն։ Կ՚աւելցուի նաեւ շատ փոքր մասնիկ մը Ս. Գրիգոր Լուսաւորչի պատրաստած առաջին Միւռոնէն։
Միւռոնի գլխաւոր բաղադրիչ նիւթը ձիթապտուղի իւղն է. Անոր կողքին կան զանազան բաղադրութեան քանակի համաձայն 41 այլ նիւթեր։
Թիւ | Հայերէն | Անգլերէն | Լատիներէն | Բաղադրիչ տարր |
---|---|---|---|---|
1 | Ձիթաիւղ | Olive Oil | Olivum | |
2 | Դափնիի իւղ | Laurel Oil | Laurus Nobilis | |
3 | Բալասանի իւղ | Balsam Oil | Balsamum Peruvianum | |
4 | Բալասան Հրէաստանի | Balm of Gilead | Balsamum Judaicum | |
5 | Մեխակ | Cloves | Caryophillus Aromatcus | |
6 | Մշկընկոյզ | Nutmeg | Miristica Moschata | |
7 | Խնկեղէք | Sweet Flag | Acorus Calamus | |
8 | Հնդկական Նարդոս | Jatamansi Oil | Nardus Indicus | |
9 | Հնդկապղպեղ | Cubeb | Piper Cubeba | |
10 | Շամբալեղակ | Fenugreek | Foenum Graecum | |
11 | Կասիա | Cassia, Chinese Cinnamon | Cinnamomum Aro Maticum | |
12 | Կինեմոն | Cinnamon | Cinnamomum ZeyLanicum, Cinnamomum Verum | |
13 | Խունկ, հայխունկ | Frankicense | Thus, Olibanum | |
14 | Հիլ, Կարդամոն | Cardamon | Elettaria Cardamomum | |
15 | Ստաղի, Ստորաքս | Storax, Snowbell and Benzoin | Styrax | |
16 | Սորեակ Հլատ | Citronella Grass | Cymbopogon Nardus | |
17 | Սանդալ Սպիտակ | Sandalwood | Santalum, Santalinus | |
18 | Ծաղիկի եւ Յասմիկի ջուր | Flower Water | Aqua Floris Aurantiorum | |
19 | Քրքում | Saffron | Crocus Sativus | |
20 | Մարտակուշ | Mandrake Root | Mandragora | |
21 | Դափնեկեռաս | Cherry Laurel | Laurocerasus Officinalis | |
22 | Վաղմերուկ | Lemon Grass | Cymbopogon Citratus | |
23 | Կիպարիս | Galingale | Cyperus Lungus, Cupressus | |
24 | Ասարիոն, Նարդոս | Wild Ginger | Assaum, Asarum Europaeum | |
25 | Վարդի ջուր | Cabbage Rose | Rosa Centifolia | |
26 | Երիցուկ | Camomile | Chamaemeulm, Cammomilla | |
27 | Մանուշակ | Violet | Voila Odorata | |
28 | Նունուֆար, կոկոռ | Water Lily | Nymphea | |
29 | Նարինջի ծաղիկ | Orange Flowers | Aurantia Flores | |
30 | Սպիտակ Պղպեղ | Peppercorn | Piper Caryophillatum, Piper Nigrum | |
31 | Կալասի տերեւ | Wild Poppy | Papaver | |
32 | Մրտի տերեւ | Myrtle | Myrtus | |
33 | Նարկիզ | Daffodil | Narcissus | |
34 | Նումա | Windflower, Wood Anemone | Anemone | |
35 | Լատէն | Crystal Tea Plant | Laudanum Liquidum, Ledum Groenlandicum | |
36 | Կոճապղպեղ | Ginger | Amomum Zingiber | |
37 | Մազտաքի | Mastic, Masticate, Massein | Masticha, Pistacia Lentiscus | |
38 | Հալուէ | Aloes | Aloe | |
39 | Ամպար | Amber | Ambarum Griseum | |
40 | Մուշկ | Musk, Musk Money Flower | Moschus, Mimulus Moschatus | |
41 | Մատուտակ | Liquorice, Licorice | Glycyrrhiza Glabra | |
42 | Գինի | Wine | Vin, Vino, Vinum |
Մատենագիտութիւն
- «Քրիստոնեայ Հայաստան», Հանրագիտարան, Երեւան, 2002, Էջ 750-751
- «Հայկական Սովետական Հանրագիտարան», Հատոր 7, Երեւան, 1981
- «Պատմութիւն Ագաթանգեղոսի», Հայոգի Մատենաշար Թիւ 3, Պէյրութ,1995, Թիւ 833
- Բիւզանդ Եղիայեան, «Ժամանակակից Պատմութիւն Կաթողիկոսութեան Հայոց Կիլիկիոյ 1914-1972», Պէյրութ
- «Աւետարան Յիսուսի Քրիստոսի», Բ. Տպագրութիւն, Վենետիկ Ս. Ղազար,1960
- Archbishop Mesrob Ashjian, «The Etchmiadzin Chronicles», Մուղնի Հրատարակութիւն, Հայաստան, 2002, Էջ 237
- Գարեգին Բ. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ, «Հող, Մարդ Եւ Գիր», Բ. Հրատարակութիւն, Նիւ Եորք, 1990