«Գրիգոր Աստարճեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
Չ →Աղբիւրներ: clean up, replaced: [[Կատեգորիա: → [[Ստորոգութիւն: (7) using AWB |
|||
Տող 40. | Տող 40. | ||
{{DEFAULTSORT:Ասատրճեան, Գրիգոր}} |
{{DEFAULTSORT:Ասատրճեան, Գրիգոր}} |
||
[[ |
[[Ստորոգութիւն:1885 ծնունդներ]] |
||
[[ |
[[Ստորոգութիւն:Մարաշ ծնածներ]] |
||
[[ |
[[Ստորոգութիւն:1983 մահեր]] |
||
[[ |
[[Ստորոգութիւն:4 Մարտի մահացածներ]] |
||
[[ |
[[Ստորոգութիւն:Պէյրութ մահացածներ]] |
||
[[ |
[[Ստորոգութիւն:Հայ բժիշկներ]] |
||
[[ |
[[Ստորոգութիւն:Հայ մշակութային գործիչներ]] |
16:29, 16 Սեպտեմբեր 2019-ի տարբերակ
| |
Ծնած է | 1885 |
Ծննդավայր | Մարաշ |
Մահացած է | 4 Մարտ 1983 |
Մահուան վայր | Պէյրութ, Լիբանան |
Մասնագիտութիւն | Բժիշկ |
Գրիգոր Ասատրճեան (1885, Մարաշ - 4 Մարտ 1983, Պէյրութ), հայ բժիշկ, մշակութային գործիչ։
Կենսագրութիւն
Գրիգոր ծնած է Մարաշ, 1885-ին: Նախակրրթութիւնը կը ստանայ ծննդավայրի թաղային դպրոցին մէջ իսկ միջնակարգ ուսումը՝ ազգային կեդրոնական Վարժարանին մէջ, ուրկէ շրջանաւարտ, 1903 թ․ին կը սկսի Հետեւիլ պետական Լիսէի դասընթացքներուն, ուր եւ կը ծանօթանայ արաբերէն լեզուին որուն ուսուցումը պարտադիր էր այդ օրերուն: 1905 թ․ին ' Լիսէ ընթացաւարտ, մասնաւոր յանձնարարութիւններով ու բարձր գնահատականով մուտք կը գործէ Կ․Պոլիս Բժշկական համալսարանը, որուն ընթացքը կ'աւարտէ 1911 թ․ին, ու կը մտնէ բանակ, որուն ծառայութեան մէջ կը մասնակցի Պալքան պատերազմին: 1914 թ․ին իբրեւեւ պետական բժիշկ կը հաստատուի Մուսուլ (իրաք): 1915 թ․ին մաս կը կազմէ Մուսուլի կուսակալ Հայտար Բեկի սպայակոյտին: Իր դիրքին ու ստեղծած բարեկամական կապերուն շնորհիւ, մեծապէս օգտակար կը հանդիսանայ գաղթական էրզրումցիներու կարաւանի մը ապահով Մուսուլ հաստատաուելուն: 1916 թ.ին կը տեղափոխուի Զաիյօ, ուր կը մնայ մինչեւ 1922 թ․, երբ կը վերադառնայ Մուսուլ, ուր կը մնայ մինչեւ 1956 ,ամբողջ երեսուն հինգ տարիներ մասնակցելով մուսուլահայ գաղութի կազմակերպման ու ղեկավարման աշխատանքներուն: 1956 թ․ին կը փոխադրուի Պաղտատ, իսկ 1959 թ․ին վերջնականապէս կը հաստատուի Պէյրութ (Լիբանան) :
Գ․ Աստարճեան իր բժշկական ասպարէզին զուգահեռ, հետեւոդականօրէն կ'ուսումնասիրէ հայ եւ արաբ ժողովուրդներու պատմութիւնն ու մշակոյթը, իրեն կէտ նպատակ ունենալով իւրաքանչիւրին ներկայացնել միւսին պատմութիւնն ու մշակոյթը: Այս գծով հայ եւ արաբ մամուլին մէջ ստորագրած իր բազմաթիւ յօդուածներէն անկախ, առանձին Հատորներով կը Հրատարակէ Հետեւեալ ծաւալուն երկերը․արաբերէն լեզուով ' ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻԻՆ (Մուսուլ, 1951), ՀԱՑ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՒ ԳՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻԻՆ (Մուսուլ 1954), ՑԱՒԵՐ ՈՒ ԵՐԱԶՆԵՐ ֊ Հայ գեղարուեստական էջերէ թարգմանութիւններ - (Պաղտատ, 1957) : Իսկ Հայերէնով ' ԸՆԴԱՐՁԱԿ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԱԲԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻԻՆ (Պէյրութ, 1961), ՊԱՏՄՈՒԹԻԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԵՒ ՄՇԱԿՈՅԹԻՆ (Պէյրութ, 1970):
Գ․ Աստարճեան կը մաՀանայ 1983 թ․ի Մարտի 4-ին, Պէյրութ:
Աղբիւրներ
- Հայկազեան Հայագիտական Հանդէս, Երուանդ Հ․ Քասունի, Հատոր Ժ., Պէյրութ, 1984, էջ 373։