«Հրանտ Մաթեւոսեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ clean up, փոխարինվեց: ԵրեւանԵրևան (3) oգտվելով ԱՎԲ
ՉNo edit summary
Տող 1. Տող 1.
{{Արագ|Տեղափոխել hyw}}
{{Արևելահայերեն|Հրանտ Մաթևոսյան}}
[[Պատկեր:Hrant Matevosyan.jpg|250px|մինի|աջից|'''Հրանտ Մաթեւոսեան''']]
[[Պատկեր:Hrant Matevosyan.jpg|250px|մինի|աջից|'''Հրանտ Մաթեւոսեան''']]
'''Հրանտ Մաթեւոսեան''' ([[12 Փետրուար]] [[1935 թուական|1935]], Ահնիձոր ([[Լոռի (արեւմտահայերէն)|Լոռի]]) - [[18 Դեկտեմբեր]] [[2002 թուական|2002]], [[Երևան]]), հայ արձակագիր եւ բեմագիր։
'''Հրանտ Մաթեւոսեան''' ([[12 Փետրուար]] [[1935 թուական|1935]], Ահնիձոր ([[Լոռի (արեւմտահայերէն)|Լոռի]]) - [[18 Դեկտեմբեր]] [[2002 թուական|2002]], [[Երևան]]), հայ արձակագիր եւ բեմագիր։

07:09, 23 Յունիս 2019-ի տարբերակ

Կաղապար:Արագ

Հրանտ Մաթեւոսեան

Հրանտ Մաթեւոսեան (12 Փետրուար 1935, Ահնիձոր (Լոռի) - 18 Դեկտեմբեր 2002, Երևան), հայ արձակագիր եւ բեմագիր։

Կենսագրութիւն

Ծնած է 1935ին, Ահնիձոր (Լոռի), Հայաստանի հիւսիսը։ Միջնակարգ կրթութիւնը գիւղի եւ գաւարի դպրոցներուն մէջ ստացած՝ ապա աւարտած է Երևանի մանկավարժական հիմնարկի պատմա-լեզուական բաժինը (1962

Արդէն այդ տարիներէն՝ ուշադրութիւն գրաւած է իր «Ահնիձոր» գրական ակնարկը, որ ուժեղ գրիչով կը պատկերէ ժամանակի (փաստօրէն՝ մասամբ նաեւ դեռ մինչեւ այսօրուան) հայ գիւղաշխարհը՝ իր տիպարներով, տագնապներով ու հարցադրումներով։ 1967-ին աւարտած է Մոսկուայի շարժա-բեմագրային (սենարիական) բարձրագոյն դասընթացքները, նոյն տարին հրատարակելով առաջին գործը՝ պատմուծք-վիպակներու ժողովածու մը։

Հետեւող երկու տասնամեակներուն, արտադրած է այլ երկեր, որոնք առաջինին պէս վարպետ շարժանկարիչի ոսպնեակով կը պատկերեն հայ գիւղաշխարհը, լայն ընդհանրացումներով՝ դէպի յետ-60անական Հայաստանի (եւ նոյն ծիրի երկիրներու) քաղաքակրթական հարցերը, տագնապները։ Արդէն իր իսկ, ապա նաեւ ուրիշ գրագէտներու երկրէն, Մաթեւոսեան պատրաստուած է շարժա-բեմագրութիւններ, նկարահանուած Հայֆիլմի աշխատանոցներուն մէջ։

Մահացած է Երևան, 2002-ին։

Հրանտ Մաթեւոսեանի յուշարձանը՝ Վանաձոր, քանդակագործ` Սեւօ (Սարգիս Ղարիբեան)

Կրթութիւն

  • Կիրովականի մանկավարժական հիմնարկ
  • 1958-1962 - Երեւանի մանկավարժական հիմնարկի պատմա-լեզուաբանական բաժին։
  • 1966-1967 - Մոսկուայի շարժա-բեմագրային (սենարիական) բարձրագոյն դասընթացքներ։
  • 1965-1967 - Մոսկուայի բարձրագոյն բեմագրային դասընթացներ։

Մրցանակներ

  • 1967՝ "Дружба народов" ամսագիրի մրցանակ
  • 1984՝ Գրականութեան ՀԽՍՀ պետական մրցանակ
  • 1996՝ ՀՀ Մեսրոպ Մաշտոց շքանշանի ասպետ
Մահարձանը՝ Պանթէոն մէջ

Գործեր

Իր գործերը թարգմանուած են բազմաթիւ լեզուներու՝ ռուսերէնէ մինչեւ գերմաներէն, չեխերէն, անգլերէն եւն.։

Գործերէն

  • «Օգոստոս» (1963)
  • «Մենք ենք, մեր սարերը» (շարժա-բեմագրութիւն, 1969)
  • «Ծառերը» (վիպակներ, 1978)
  • «Մեր Վազքը» (պատմուածքներ, 1978)
  • «Տէրը» (վիպակներ, 1983)
  • «Չէզոք Գօտի» (թատերգութիւն, 1983

Գրականութիւն Հրանտ Մաթեւոսեանի մասին

  • Կիմ Աղաբեկեան, Հրանտ Մաթեւոսյան. Ծմակուտի վիպասքը, Երեւան, Երեւանի համալսարանի հրատարակչութիւն, 1988, 356 էջ։

Աղբիւր

  • Յարութիւն Քիւրքճեան, Հայ կեանք եւ գրականութիւն, Բ-Գ կարգեր (գիրք), էջ 292:

Արտաքին հղումներ

Կատեգորիա:18 Դեկտեմբերի մահացածներ Կատեգորիա:1935 ծնունդներ (արւմտ․) Կատեգորիա:2002 մահեր (արւմտ․) Կատեգորիա:Երեւան մահացածներ Կատեգորիա:Հայ արձակագիրներ (արւմտ․) Կատեգորիա:Հայ շարժանկարիչներ