«Որոտնավանք» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
Չ →Աղբիւրներ: removed: (արւմտ․) using AWB |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
[[Պատկեր:Vorotnavank2.jpg|մինի|Որոտնավանք]] |
[[Պատկեր:Vorotnavank2.jpg|մինի|Որոտնավանք]] |
||
'''Որոտնավանք''', [[ |
'''Որոտնավանք''', [[Աղուանք]]ի փառաբանուած իշխան Սեւադայի դուստրը՝ [[Սմբատ Սիւնի|Սիւնեաց թագաւոր Սմբատի]] կինը՝ [[Շահանդուխտ]] թագուհին [[1000]] թուականին կը կառուցէ Վաղատին գիւղի մէջ գտնուող Որոտնավանքը։ |
||
== Պատմութիւն == |
== Պատմութիւն == |
||
Տող 11. | Տող 11. | ||
== Պատկերասրահ == |
== Պատկերասրահ == |
||
<gallery> |
<gallery> |
||
Vorotnavank1.jpg |
|||
Vorotnavank3.JPG |
|||
Vorotnavank4.jpg |
Vorotnavank4.jpg |
||
Vorotnavank5.JPG |
Vorotnavank5.JPG |
04:09, 14 Յուլիս 2019-ի տարբերակ
Որոտնավանք, Աղուանքի փառաբանուած իշխան Սեւադայի դուստրը՝ Սիւնեաց թագաւոր Սմբատի կինը՝ Շահանդուխտ թագուհին 1000 թուականին կը կառուցէ Վաղատին գիւղի մէջ գտնուող Որոտնավանքը։
Պատմութիւն
Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելեանի՝ Որոտնավանքին հնագոյն՝ Ս.Գրիգոր միանաւ եկեղեցին (աւերուած է սելճուքներու յարձակումներէն ու երկրաշարժներէն), հիմնադրած է Գրիգոր Լուսաւորիչը, վերակառուցած՝ հայր Ստեփանոս ճգնաւորը։ Եկեղեցին միջնադարուն յայտնի եղած է օձի խայթոցը բուժելու իր զորութեամբ եւ դարձած նշանաւոր ուխտատեղի։
Ս. Գրիգոր եկեղեցիին մօտ՝ անոր հիւսիս-արեւելեան կողմը, 1000 թուականին կառուցուած է թաղածածկ, հիւսիսային պատին կից երկու աւանդատունով, հարաւէն սիւնէ սրահով Ս. Ստեփանոս Նախավկայ եկեղեցին, անոր գաւիթը, տնտեսական շինութիւնները, հիմնուած է մեծաթիւ միաբանութեամբ վանք։ Շահանդուխտի կրտսեր որդին, Սիւնեաց Վասակ թագաւորին եղբայր՝ իշխան Սեւադան, Որոտնավանքին արեւելեան կողմը 1006 թուականին կառուցած է Ս. Կարապետ եկեղեցին եւ անոր կցուած (արեւմուտքէն) կամարակապ գաւիթ-սրահը։
Որոտնավանքը մինչեւ 20-րդ դարու սկիզբը գործօն էր։ Այժմ վանքը կը նորոգուի։