«Արիստակէս Ալթուն-Տիւրրի» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ մանր-մունր, փոխարինվեց: : → ։ (4), → (7)
No edit summary
Տող 1. Տող 1.
{{ԱՀ}}
{{ԱՀ}}
{{ԱՀ}}
{{Տեղեկաքարտ Գրող
{{Տեղեկաքարտ Գրող
Տող 6. Տող 5.
| imagesize =
| imagesize =
| caption =
| caption =
| birthdate = [[Մարտ (արեւմտահայերէն)|Մարտ]] 1804
| birthdate = [[Մարտ (արեւմտահայերէն)|Մարտ]] [[1804]]
| birthplace = {{դրոշավորում|օսմանյան կայսրություն}},[[Պոլիս]]
| birthplace = {{դրոշավորում|օսմանյան կայսրություն}},[[Պոլիս]]
| deathdate = [[Հունուար]] 2,1868
| deathdate = [[ 2 Յունուար]] [[1868]]
| deathplace = {{դրոշավորում|օսմանյան կայսրություն}},[[Պոիս]]
| deathplace = {{դրոշավորում|օսմանյան կայսրություն}},[[Պոիս]]
| resting_place =
| resting_place =
Տող 42. Տող 41.
[[Կատեգորիա:1888 մահեր (արւմտ․)]]
[[Կատեգորիա:1888 մահեր (արւմտ․)]]
[[Կատեգորիա:2 Յունուարի մահեր]]
[[Կատեգորիա:2 Յունուարի մահեր]]
[[Կատեգորիա:Կոստանդնուպոլիս քաղաքի ծնունդներ]]
[[Կատեգորիա:Պոլիս ծնածներ]]

20:03, 28 Դեկտեմբեր 2014-ի տարբերակ

Կաղապար:ԱՀ

Արիստակէս Ալթուն-Տիւրրի
Ծնած է 1804
Ծննդավայր Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն
Մահացած է 1868
Մասնագիտութիւն Խմբագիր, հասարակական գործիչ
Զաւակներ Առաքել Ալթուն-Տիւրրի
Յովհաննէս Այվազոսկի ։ Պոլիս 19-րդ դար

Արիստակէս Ալթուն-Տիւրրի (Մարտ 1804- 2 Յունուար, 1888), երեսփոխան, ազգային գործիչ։

Ծնած է Պոլիս։ Ան զաւակն էր Առաքէլ Ալթունեանին։ Հայրը կը փոխադրուի Զմիւռնիա, ուր կը մեռնի՝ որբ թողելով Արիստակէսը 4 տարեկան հասակին մէջ։ Արիստակէսը իր նախնական կրթութիւնը կը ստանայ տեղւոյն վարաժարանին մէջ, որմէ ետք, կը յաճախէ Ռու անուն ֆրանսացիի մը վարժարանը եւ հոն կ՛ընտելանայ ֆրանսերէն լեզուին։ Դասընթացքը աւարտելէ ետք կ՛երթայ Եգիպտոս, ուր Եուսուֆ Պէյ վարժարան մը բացած էր։ Հոն ուսումը կը կատարելագործէ ու կը սորվի նաեւ իտալերէն եւ արաբերէն լեզուները։ Դպրոցը աւարտելէ ետք, տակաւին երիտասարդ՝ կառավարական պաշտօնեայ կը դառնայ, եւ քանի մը տարի ետք կը նշանակուի՝ Մեհմետ Ալիի քարտուղարը։ Արիստակէսի կինը, իր ժամանակաշրջանի զարգացած հայ կիներէն մէկը եղած է, տիրապետելով նաեւ՝ Ֆրանսերէնին։

Երբ էլմասը՝ արաբերէն թերթին խմբագրապետը, արտաքին գործոց նախարար կը նշանակուի, ինք ալ ժամանակ մը ետք կը դառնայ անոր խորհրդականը։ Դիւանագիտական խնդրոյ մը առթիւ, երբ Լուի Ֆիլիբ Ֆրանսայի թագաւորին գրուելիք պաշտօնագիր մը մեծ յաջողութեամբ կը գրէ, Եգիպտոսի Խէտէվի Մեհմետ Ալի փաշա՝ համբուրելով Արիստակէս Ալթունեանի ճակատը կ'ըսէ. "Օղլում Ալթուն, սենին իսմին Ալթուն տէյիլ, Տիւրրի տիր"։ (Կը նշանակէ՝ որդիս Ալթուն, քու անունդ Ալթուն (ոսկի) չէ, Տիւրրի (մարգարիտ) է"։ Ատկէ ետք Ալթուն մականունը կը փոխուի Ալթուն-Տիւրրիի։

Մեհմետ Ալի փաշա

Մեհմետ Ալի փաշայի մահէն ետք երբ զաւակները՝ Իպրահիմ, իսկ յետոյ՝ Ապպաս փաշաները կը յաջորդեն անոր, Արիստակէս պաշտօնէն կը քաշուի. առողջութեամբ տկար ըլլալով՝ Զմիւռնիա կը հաստատուի։ Կարճ ժամանակ մը վաճառականութեամբ զբաղելէ ետք, կը հաստատուի Պոլիս։ Պոլսոյ մէջ 1851-ին՝ Ճէզայիրլեան Մկրտիչ ամիրայի հետ Շամի մաքսերու վարձակալութիւնը կը ստանձնէ։

Ան մեծ մասնակցութիւն բերած է ազգային գործերու մէջ։ Անդամակցած է 1857-ի Գերագոյն Ժողովին։ Կարեւոր ներդրում բերած է Ազգային Սահմանադրութեան հաստատման մէջ, ուր Աղաթոն Օտեանի եւ Ռուսինեանի հետ խմբագրած են Սահմանադրութեան օրէնքը։

1860-Էն գրեթէ մինչեւ իր մահը Ազգային երեսփոխան եղած է ու ազգին շահերուն պաշտպան հանդիսացած։ Գրագէտ անձ՝ Ֆրանսերէնէ թարգմանած է «Գինովափէ» անուն վէպ մը։ Մահացած է 2 Յունուար, 1888-ին։


Կատեգորիա:Հայ ազգային գործիչներ (արւմտ․) Կատեգորիա:Հայ երեսփոխաններ (արւմտ․) Կատեգորիա:1804 ծնունդներ (արւմտ․) Կատեգորիա:1888 մահեր (արւմտ․) Կատեգորիա:2 Յունուարի մահեր Կատեգորիա:Պոլիս ծնածներ