«Մատթէոս Զարիֆեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
Տող 22. | Տող 22. | ||
* Կեանքի ու մահուան երգեր, [[Երուսաղէմ]], 1951, 109 էջ: |
* Կեանքի ու մահուան երգեր, [[Երուսաղէմ]], 1951, 109 էջ: |
||
* Ամբողջական գործեր, [[Պէյրութ]], 1956, 656 էջ: |
* Ամբողջական գործեր, [[Պէյրութ]], 1956, 656 էջ: |
||
* Երգեր, [[ |
* Երգեր, [[Երեւան]], 1965, 240 էջ: |
||
* Զարիֆյան Մատթեոս, [[Ռուբեն Որբերյան|Որբերյան Ռուբեն]], [[Ռուբեն Սևակ|Սևակ Ռուբեն]], [[Վահան Թեքեյան|Թեքեյան Վահան]], Երկեր, |
* Զարիֆյան Մատթեոս, [[Ռուբեն Որբերյան|Որբերյան Ռուբեն]], [[Ռուբեն Սևակ|Սևակ Ռուբեն]], [[Վահան Թեքեյան|Թեքեյան Վահան]], Երկեր, Երեւան, 1981, էջ 365-466: |
||
* Երկեր, [[Անթիլիաս]], 1990, 278 էջ: |
* Երկեր, [[Անթիլիաս]], 1990, 278 էջ: |
||
* Բանաստեղծութիւններ, [[Վենետիկ]], 1994, 96 էջ: |
* Բանաստեղծութիւններ, [[Վենետիկ]], 1994, 96 էջ: |
04:12, 13 Յունիս 2019-ի տարբերակ
Մատթէոս Զառիֆեան (16 Յունուար 1894, Կէտիկ-Փաշա (Պոլիս)[1] - 9 Ապրիլ 1924), հայ բանաստեղծ։
Ծնած է Պոլիս։ Կեանքին մեծագոյն մասը անցուցած է Սկիւտարի մէջ, որուն գեղածիծաղ ծովը եւ երկինքը ազդած են ինչպէս Պետրոս Դուրեանի նոյնպէս իր վրայ: Կրթութիւնը ստացած է Իճատիէի դպրոցին մէջ, ապա Պարտիզակի Ռոպէրթ Գոլէճին եւ Կ. Պոլսոյ Պէրպէրեան վարժարանին մէջ, որ աւարտած է 1913-ին՝ «Պսակաւոր Արուեստից» տիտղոսով։ Ուշադրութիւն գրաւած է իր մարզիկի շնորհներով եւ ըմբոստ հոգիով, որուն հետեւանքը, մասամբ մը, եղած են իր տեղափոխումները դպրոցէ դպրոց։
1913–ին՝ տակաւին պատանի, ուսուցչական պաշտօնով կը մեկնի Ատանա, որպէս անգլերէնի եւ մարմնամարզութեան ուսուցիչ։ Հոս է որ, մարզական փորձերու ընթացքին, կը զգայ առաջին նշանները թոքախտին։ Կ'ընդհատէ ուսուցչական գործը։ Պահ մը կը մնայ Լիբանան` փորձելու համար լեռնային օդի շնորհիւ վերագտնել առողջութիւնը։
Նոյեմբեր 1914-ին, երբ Օսմանեան կայսրութիւնը պատերազմի մէջ կը մտնէ, կը զօրակոչուի իբր պահեստի ենթասպայ։ Զինադադարին պահ մը կրկին կը դառնայ ուսուցչութեան, բայց թոքախտին գործած աւերը զգալի է արդէն[1]։ Այս փուլին է, որ երբեմնի մարզիկը կը յայտնուի իբր բանաստեղծ` պատերազմէն ետք, սկսած «ճակատամարտ» թերթին մէջ լոյս ընծայած իր բանաստեղծութիւններով։ Ուստի իր առաջին գործը մամուլի մէջ տպագրուած է 1918-ի զինադադարէն ետք։ Իսկ առաջին գիրքը 1921-ին՝ «Տրտմութեան Եւ Խաղաղութեան Երգեր»ը։ Զարիֆեան իր բանաստեղծութիւններուն մէջ երգած է սէրը, տրտմութիւնն ու մահը։
Դուրեանի, Մեծարենցի եւ Տէրեանի այս բախտակիցը` սակայն անոնցմէ իւրաքանչիւրէն կը զանազանուի իրեն բնորոշ մի քանի գիծերով։
1921-ին լոյս կը տեսնէ քերթուածներու առաջին հատորը, իսկ 1922–ին՝ երկրորդը։
1924 թուականին Կ. Պոլսոյ մէջ կը մահանայ[2], 30 տարեկան հասակին։
Գործեր
- Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր, Կ. Պոլիս, 1921, 126 էջ:
- Կեանքի ու մահուան երգեր, Կ. Պոլիս, 1922, 112 էջ:
- Ընտիր քերթուածներ, Հալէպ, 1946, 29 էջ:
- Կեանքի ու մահուան երգեր, Երուսաղէմ, 1951, 109 էջ:
- Ամբողջական գործեր, Պէյրութ, 1956, 656 էջ:
- Երգեր, Երեւան, 1965, 240 էջ:
- Զարիֆյան Մատթեոս, Որբերյան Ռուբեն, Սևակ Ռուբեն, Թեքեյան Վահան, Երկեր, Երեւան, 1981, էջ 365-466:
- Երկեր, Անթիլիաս, 1990, 278 էջ:
- Բանաստեղծութիւններ, Վենետիկ, 1994, 96 էջ:
Ծանօթագրութիւններ
Կատեգորիա:1894 ծնունդներ
Կատեգորիա:1924 մահեր
Կատեգորիա:16 Յունուարի ծնածներ
Կատեգորիա:9 Ապրիլի մահացածներ
Կատեգորիա:Պոլիս ծնածներ
Կատեգորիա:Պոլիս մահացածներ
Կատեգորիա:Թոքախտէ մահացածներ
Կատեգորիա:Հայ բանաստեղծներ
Կատեգորիա:Արեւմտահայ բանաստեղծներ